Շեշտ.am (shesht.am) - Feed

Մկների վրա արված փորձերը տիեզերական թռիչքների նոր վտանգներ են բացահայտել
Տիեզերական ճառագայթումը շարունակում է մնալ երկարատև գիտարշավ-թռիչքների իրականացման գլխավոր խոչընդոտը: Շատ տիեզերագնացներ Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ) տևական ժամանակ են անցկացնում, սակայն այնտեղ նրանք մերձերկրային ուղեծրում են, մեր մոլորակի գլոբալ մագնիսական դաշտի պաշտպանության ներքո: Դեպի այլ մոլորակները թռչելու դեպքում սպառնացող ազդեցություններն առավել ուժգին են: Այդ սպառնալիքներից մեկն ուսումնասիրել են Իրվայնի Կալիֆորնիական համալսարանի հետազոտողները:

Տիեզերական ճառագայթումը, որի տևական ազդեցությանը ենթարկվում են միջմոլորակային տեզերանավերի անձնակազմերը, բերում է իմացական հնարավորությունների նվազմանը և անհանգստության ահագնացմանը:

Չարլզ Լիմոլին և նրա գործընկերները փորձարկումներ են իրականացրել լաբորատոր մկների վրա` շուրջ կես տարի նրանց ենթարկելով թույլ ճառագայթման: Արդյունքում կենդանիների մոտ ի հայտ են եկել հիշողության և վարժվելու ունակության խնդիրներ, խրոնիկ սթրեսի նախանշաններ և խիստ անհանգստություն: Մկները զգուշավորությամբ են ուսումնասիրել մութ անկյունները և ստվերները, նոր շարժառիթները դժվարությամբ են հիշել, քիչ են պայքարել ակվարիումում:

Գիտնականներն ընդգծում են, որ ճառագայթման ազդեցությունը բարձր չի եղել, մոտավորապես այնքան, ինչքան կարող է տարածվել տիեզերագնացների վրա: Ճառագայթման բաղադրությունն ընդգրկել է բոլոր տարրերը, այդ թվում և՝ գամմա ճառագայթները և ծանր նեյտրոնները: Դրանց ազդեցությանը ենթարկվել են 40 մկներ, ևս 40-ը սովորական պայմաններում են պահվել՝ ստուգման համար: Կենդանիների վիճակն ու իմացական հնարավորությունները ստուգվել են փորձարկումից առաջ և հետո:

Այնուհետև, փորձարկումներից էլ կես տարի անց հետազոտողներն ուսումնասիրել են մկների ուղեղի հյուսվածքները և նրանց մոտ դիտարկված վնասվածքների վերականգման հնարավորությունները: Ցավոք, հույսերը չեն արդարացել. ճառագայթման ենթակված կրծողների նեյրոններն էական տարբերություններ են արձանագրել:

Ընդհանուր առմամբ, գիտնականները նշում են, որ կենդանիները միևնույն կերպ չեն արձագանքել ճառագայթմանը: Մի մասի մոտ բացասական տարբերություններն ակնհայտ են եղել, որոշների մոտ էական փոփոխություններ տեղի չեն ունեցել: Հնարավոր է՝ ապագայում այս հանգամանքը տիեզերական երկարատև առաքելություններ իրականացնող անձնակազմի ընտրության կարևոր բաղադրիչ դառնա: