Live. Crew Dragon տիեզերանավի վերադարձը — Շեշտ.am (shesht.am)
2 րոպե
Խմբագրություն

Live. Crew Dragon տիեզերանավի վերադարձը

Այսօր, Երևանի ժամանակով 22:42-ին Crew Dragon տիեզերանավը վայրէջք կկատարի Ատլանտյան օվկիանոսում: Ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել մեր կայքում:

Crew Dragon-ը վերադառնում է Երկիր / © SpaceX

Crew Dragon տիեզերանավն անջատվել է Միջազգային տիեզերակայանից և վերադառնում է Երկիր՝ հետ վերադարձնելով տիեզերագնացներ Դագլաս Հերլիին և Ռոբերտ Բենքենին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սարքավորումը վայրէջք է կատարելու Ֆլորիդայի ափամերձ ջրերում:

Crew Dragon-ի առաջին թռիչքային մեկնարկը տեղի է ունեցել 2020թ. մայիսի 30-ին: Հաջորդ օրն այն ամրակցվել է Միջազգային տիեզերակայանին: Անձնակազմի փոխադրման ժամանակ խնդիրներ էին առացել, սակայն արդյունքում տիեզերագնացները կատարել են իրենց առջև դրված խնդիրները՝ ցույց տալով, որ տիեզերանավը կարող է թռիչքներ իրականացնել դեպի ՄՏԿ:

Crew Dragon-ը վերադառնում է Երկիր, Ուղիղ միացում / © NASA

Տիեզերանավի հաջորդ առաքելությունը, որը SpaceX-ն անվանել է Crew-1, համատեղությամբ դառնալու է Crew Dragon-ի առաջին շահագործական առաքելությունը: Ավելի վաղ հաղորդված տվյալներով՝ այն իրականացվելու է սեպտեմբերին:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.