Շեշտ.am (shesht.am) - Feed

Հանրային վայրերում սնվելը համեմատել են Covid-19-ով վարակվելու հավանականության հետ
Հետազոտության ընթացքում վերլուծվել է ամերիկյան 11 հիվանդանոցներից  մեկում կորոնավիրուսի թեստավորում անցած 314 մասնակիցների մասին տեղեկատվությունը: Նրանցից յուրաքանչյուրն ունեցել է հիվանդությանը համապատասխան որոշակի ախտանշաններ: Մարդկանց գրեթե կեսի մոտ դրական արդյունք է հաստատվել:

Հետազոտողները մասնակիցներից հարցրել և տեղեկացել են, թե սոցիալական ինչ գործունեությամբ են նրանք զբաղված եղել մինչև հիվանդանոց դիմելը: Հարցումը ներառել է այնպիսի զբաղմունքներ, ինչպիսիք են գրասենյակ, գեղեցկության սրահ, բար կամ սրճարան այցելությունը, ինչպես նաև մարզասրահ, եկեղեցական հավաքների հաճախելը, ուղևորությունները հանրային տրանսպորտով:

Կորոնավիրուսի դրական թեստով հարցվածները գրեթե կրկնակի անգամ ավելի են նշել բարեր ու ռեստորաններ այցելությունները, քան նրանք, ում մոտ բացասական է եղել: Ապա գիտնականները բացառել են այն մարդկանց, ովքեր տեղյակ են եղել վարակվածների հետ շփման մասին: Հետազոտողները հայտնաբերել են, որ Covid-19-ի դրական թեստ ունեցող մասնակիցները, ովքեր տեղյակ չեն եղել վարակակիրի հետ շփում ունենալու մասին, երեք անգամ ավելի հաճախ են այցելել ռեստորաններ, քան՝ առողջ հարցվածները:

Հետազոտության թերություններից մեկն այն է, որ մասնակիցները չեն նշել՝ շինության ներսո՞ւմ են «զվարճացել», թե՞ բաց տարածքում:

Գիտնականների խոսքով՝ ամենաանվտանգ ռեստորանային ընթրիքն այն է, որն առաքվել է տուն: Ռեստորան կամ սրճարան այցելելու ցանկություն ունեցողներին նրանք խորհուրդ են տվել դիմակներ կրել՝ մինչև սնունդ ընդունելը, և 1,8 մետր հեռավորություն պահպանել ընտանիքի անդամ չհանդիսացող մարդկանցից: