Շեշտ.am (shesht.am) - Feed

NASA-յին առաջարկել են լուսնի խառնարանում աստղադիտակ կառուցել
Նորարարական կոնցեպտների աջակցման ծրագրի (NIAC) շրջանակներում NASA-յի փորձագետներն ամեն տարի ընտրում են ամենաառաջատար ու անսովոր գաղափարները՝ ֆինանսավորելով դրանց հետագա մշակումը: Օրերս հրապարակվել է 23 նախագծերի ցանկը, որոնց հեղինակներն ընդհանուր առմամբ 7 մլն դոլար են ստացել հաջորդ փուլերի համար: Այդ ցանկում ամենաարտասովորը Լուսնի հակառակ կողմում գտնվող խառնարանում ռադիոաստղադիտակի կառուցման կոնցեպտն է:

Խառնարանում տեղադրված սարքավորումը՝ Lunar Crater Radio Telescope-ը (LCRT) կարող է դիտարկել այն ալիքները, որոնք Երկրից անհասանելի են, որտեղ այդ աշխատանքին խոչընդոտում են ոչ միայն հաղորդակցության մթնոլորտային ու մերձերկրային ուղիները, այլև հենց իոնոսֆերան (մթնոլորտի վերին շերտը). վերջինս անդրադարձնում է ռադիոալիքները:

Նախատեսվում է, որ LCRT-ն դիտարկելու է վաղ տիեզերքը՝ 10-15 մետրանոց (6-30 ՄՀց) ռադիոալիքային լայնությամբ, որոնք որսված չեն գործող աստղադիտակների օգնությամբ: Այդ նպատակով այն դառնալու է աշխարհում ամենամեծ աստղադիտակը՝ միաձույլ ալեհավաքով և զբաղեցնելու է 3-5 կմ տրամագծով խառնարանը: Համեմատության համար՝ ներկայումս նման լայնարձակ ռադիոաստղադիտակներից ամենամեծը չինական FAST-ն է՝ 500 մ տրամագծով:

Առաքելության սխեման՝ LCRT աստղադիտակի կառույցով / ©Saptarshi Bandyopadhyay

Նախագիծը նախատեսվում է կյանքի կոչել առանց մարդու մասնակցության:  Ըտս հեղինակի՝ Սապտարշի Բանդյոպադհյայի, չափերին և երկրաչափական տվյալներին համապատասխանող խառնարանի ընտրությունից հետո այնտեղ ուղևորվում ռոբոտացված առաքելությունը: Վայրէջքից առաջ բաշխվելով՝ սարքավորումներից մեկը հաստատվում է կենտրոնում, մյուսը սկսում է ռադիոալեհավաքի բարակ հոսանքալարերը ձգել նրանից դեպի խառնարանի ծայրամասերը. այդ նպատակով անվավոր DuAxel-ը պետք է վերափոխվի՝ ընդհուպ մինչև խիստ անկյուններիը հաղթահարելու:

NIAC ծրագրող աշխատանքները բաժանվում են 3 խմբի, և յուրաքանչյուր հաջորդին անցումն ուղեկցվում է ընտրության նոր փուլով: LCRT-ի նախագիծն առայժմ հայտնվել է առաջին խմբում, որով ստացել է 125 հազար դոլար ֆինանսավորում և 9 ամիս իրականացման, բարդության և արժեքի գնահատման համար, ինչպես նաև առաքելության տեխնիկական մանրամասների հստակեցման համար: