Շեշտ.am (shesht.am) - Feed

Naked Science. Գիտնականները պատմել են կորոնավիրուսից մահացածների մոտ ընդհանուր գծերի մասին
Հետազոտության հեղինակներն առանձնացրել են չինական Յուհան քաղաքում՝ համաճարակի էպիկենտրոնում Covid-19 կորոնավիրուսից մահացած 85 պացիենտների մոտ ամենատարածված հատկանիշները: Մահվան դեպքերը գրանցվել են հիվանդության տարածման վաղ շրջանում:

Հետադարձ դիտարկմամբ հետազոտության շրջանակներում չինացի և ամերիկացի գիտնականների համատեղ խումբը Covid-19-ով վարակված պացիենտների բժշկական էլեկտրոնային քարտերի համեմատական վերլուծություն է իրականացրել: Նրանք բոլորն էլ կորոնավիրուսի ախտանշաններով հոսպիտալացվել են Յուհանի 2 բուժհաստատություններում՝ Հանան հիվանդանոցում և Յուհանի հոսպիտալում՝ հունվարի 9-15-ը: Ախտորոշումը հաստատվել է լաբորատոր մեթոդով, բոլորը մահացել են կորոնավիրուսից՝ չնայած բժիշկների ջանքերին:

Խումբն ուսումնասիրել է նրանց մասին բժշկական նշումները, հիվանդության պատմությունը, կորոնավիրուսային վարակի ընթացքի, ախտանշանների, լաբորատոր տվյալների, համակարգչային տոմոգրաֆիայի (ՀՏ) և կլինիկական պատկերի վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև տվյալներ ուղեկցող խրոնիկ հիվանդությունների վերաբերյալ, որոնք պացիենտների մոտ եղել են հիվանդության սկզբում: Ապա կատարվել է վիճակագրական վերլուծություն:

Հեղինակները նշել են, որ մահացությունների մեծ մասը գրանցվել է 50-ից բարձր տղամարդկանց մոտ, ովքեր ունեցել են ոչ վարակային խրոնիկ հիվանդություններ: Մահացածների միջին տարիքը կազմել է 65,8, նրանց մեծ մասը (72,9%) կազմել են տղամարդիկ: Հիպերտոնիա, դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդությունները եղել են ամենատարածված ուղեկցող հիվանդությունները: Գիտնականները հույս ունեն, որ նրանց աշխատանքը կօգնի առավել փաստարկված նկարագրել Covid-19-ի վտանգը ռիսկային խմբի համար:

Առավել տարածված ախտանշանները մահացած պացիենտների մոտ եղել են բարձր ջերմությունը, դժվարացած շնչառությունը և թուլությունը: Բացի այդ, պացիենտների 80%-ից մի փոքր ավելին այդ պահին ունեցել են արյան մեջ էոզինոֆիլների ցածր մակարդակ: Բարդացումները ներառել են շնչառական անբավարարությունը, շոկը, սուր շնչառական դիսթրես-ախտանշանը (ARDS) և սրտի առիթմիան:

Պացիենտների մեծ մասը ստացել է հակաբիոտիկներ, հակավիրուսային դեղամիջոցներ և գլյուկոկորտիկոստերոիդներ: Ոմանց ներերակային իմունոգլոբուլին կամ ալֆա 2b ինտերֆերոն են ներարկել: Հետազոտողները նշել են, որ հակավիրուսային և իմունասուպրեսիվ դեղամիջոցների արդյունավետությունը Covid-19-ի հարուցիչի դեմ պայքարում դեռևս ամբողջապես ուսումնասիրված չէ: Նրանց խոսքով` այդ նյութերի կոմբինացիան մահացածներին չի օգնել: Ուսումնասիրված պացիենտների մեծ մասը մահացել է բազմաօրգանային անբավարարությունից:

Աշխատանքի ամենակարևոր եզրակացություններից մեկը հեղինակները նշում են հայտնաբերումն այն բանի, որ թեև շնչառական ախտանշանները հաստատված ախտանիշով հիվանդի մոտ կարող են զարգանալ ոչ անմիջապես և ընդհուպ մինչև մեկ շաբաթվա ընթացքում: Այն պահից, երբ դրանք հայտնվեն, պացիենտի վիճակը կարող է կտրուկ և արագորեն վատթարանալ: Հիվանդի հոսպիտալացման և մահացության միջև տևողությունը, գիտնականների հետազոտության համաձայն, կազմել է 6,35 օր: Վարակի արտաքին «լավ» դրսևորումը գիտնականները համարում են հևոցի շուտ ի հայտ գալը:

Հիմնվելով հավաքած տվյալների վրա՝ գիտնականները նշում են, որ էոզինոֆիլոպենիան՝ արյան մեջ էոզինոֆիլների անոմալ ցածր մակարդակը, վատ կանխատեսման համար կարող է ցուցիչ հանդիսանալ: Նրանք շեշտել են նաև, որ վաղ հայտնաբերված հևոցը կարող է օգտագործվել Covid-19-ի համար որպես դիտարկվող ախտանշան: Բացի այդ՝ նրանք ընդգծել են, որ հակամանրէային դեղամիջոցների (հակավիրուսայիններ, հակաբիոտիկներ) կոմբինացիաներն էապես չեն օգնել այդ պացիենտներին:

Հեղինակները նշում են, որ ախտանշանների մանրամասն փաստաթղթավորումը և պանդեմիայի տարբեր օջախներից, տարբեր ժամկետներում վարակված պացիենտների տվյալների վերլուծությունը կարևոր է՝ հասկանալու, թե ինչպես են փոփոխվում վիրուսը և նրանով առաջացած վարակի դրսևորումները:

Որոշ հատկանիշներ կարող են մնալ անփոփոխ, իսկ մյուսները, ընդհակառակը, հարափոփոխ լինել: Պանդեմիայի զարգացման համաձայն՝ հիվանդության ընթացքը կարող է փոփոխվել, քանի որ վիրուսը մուտացվում է, իսկ վիրուսի փոփոխման պատճառով, հնարավոր է, փոխվի նաև օրգանիզմի իմունային պատասխանը: Այս ամենի հետազոտությունը խիստ անհրաժեշտ է բուժման մեթոդների նշանակման համար: