Շեշտ.am (shesht.am) - Feed

«Թեժ» Ազգային ժողովն օգտատերերի կատակների ու մեմերի առարկա է դարձել
Սոցցանցերի օգտատերերն այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած հերթական ծեծկռտուքի վերաբերյալ այլևս զարմանքի գրառումներ չեն կատարում. դրանց փոխարինելու են եկել հումորային մեկնաբանություններն ու մեմերը: Մեր ընթերցողի համար առանձնացրել ենք ամենաուշագրավները:

Այսպես, պատգամավորների կռվի տեսարանը համեմատել են հայկական պարերի հետ` «յարխուշտա», «քոչարի» և այլն:

Պատգամավորների «պարը» / © Armenpress, FB

Օգտատերերը նաև նոր անեկդոտներ են հորինել.

Պատգամավորների երեխաներն իրենց ծնողներին.- Պապ, մամ, էսօր ԱԺ-ում ձեզ խելոք կպահեք, չարություն չանեք, կռիվ չանեք, մեր վրա խոսակցություն չբերեք, մենք ձեր փոխարեն ամաչում ենք՝ բակի երեխաների ուրախությունն եք դարձել:ԱՄՈԹ Է / © Andranik Hakobyan, FB

Ազգային ժողովում տեղի ունեցածը նաև մեմերի առիթ է դարձել.

Մեմ` ԱԺ-ից / © Zona Positive

Պետական պահպանության մեծ թվով ծառայողների ներկայությունը համեմատել են այսօր մեկնարկած պահեստազորայինների զորավարժության հետ.

Հայաստանում մեկնարկեց եռամսյա զորավարժությունները / © Zona Positive

Իսկ Անի Վարդանյանը կարծում է, թե պետք է Ազգային ժողով գնալ «կիմանոյով» (մարզական համազգեստ, խմբ.).

Բա որ ասում եմ կիմանոյով պետք է գալ նիստերի... / © Ani Vardanian

Կա նաև համեմատություն «Կիսաբաց լուսամուտների» հետ.

Կիսաբաց լուսամուտները չի՞ / © Карен Каренян

Օգտատերերից մեկը խորհրդարանում կատարվող «իրադարձությունների» համատեքստում հրապարակել է դեռևս 2018թ. արված լուսանկարը, որտեղ Լուսավոր Հայաստանից Գևորգ Գորգիսյանն ԱԺ-ում Քաղաքացիական պայմանագրի պատգամավորների ակցիայից «ալերգիա» ուներ.

Փաստորեն դու շուտվանից գիտեի՞ր, որ սրանից «լավ հոտ» չի գալիս / © Alla Yeganyan

Մեկնաբանություններում Գորգիսյանին են դիմել` նշելով. «Փաստորեն դու շուտվանից գիտեի՞ր, որ սրանից «լավ հոտ» չի գալիս»: