Շեշտ.am (shesht.am) - Feed
Ալինա Չարաևան առաջին անգամ դուրս է եկել WTA 1000 մրցաշարի 1/8 եզրափակիչ
Չարաևան հոկտեմբերի 5-ի հանդիպումն ավարտել է երկու սեթում՝ 6։4, 6։1 հաշվով։ WTA-ն արդյունքը ներկայացրել է նաև խաղի լավագույն դրվագների տեսանյութով։
NEWS.am Sport-ը հայտնում է, որ հանդիպումը տևել է մեկ ժամ 31 րոպե։
Խաղից առաջ Չարաևան աշխարհի դասակարգման 118-րդ հորիզոնականում էր, իսկ Քարթալը՝ 129-րդ։ Բրիտանացի թենիսիստուհին նախորդ տարի Պեկինում հասել էր քառորդ եզրափակիչ։
Այս հաղթանակից երկու օր առաջ Չարաևան մրցաշարից դուրս էր թողել աշխարհի առաջին ռակետ Ելենա Ռիբակինային։ Ղազախստանը ներկայացնող թենիսիստուհու նկատմամբ հաղթանակին հաջորդած հաջողությամբ նա տեղ է ապահովել լավագույն 16-ի շարքում։
1/8 եզրափակչում Չարաևան կհանդիպի Չժեն Ցինվենին։ Չինացի թենիսիստուհին երրորդ շրջանում երեք սեթում հաղթել է Մարի Բոուզկովային։
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Ազգերի լիգայի հանդիպումներին հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
Հայաստանի տղամարդկանց հավաքականը չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ շախմատի օլիմպիադայում
Մրցամարտի վճռորոշ արդյունքը գրանցվել է Շանթ Սարգսյանի և Սանդրո Մարեկոյի պարտիայում։ Հայ գրոսմայստերը հաղթել է արգենտինացի մրցակցին և թիմին բերել ամբողջական միավոր։
Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Գաբրիել Սարգսյանն իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի։ Այս երեք արդյունքներն ու Շանթ Սարգսյանի հաղթանակը միասին ձևավորել են թիմային վերջնական հաշիվը։
Նախորդ երեք խաղափուլերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Բարբադոսին՝ 4։0, Շոտլանդիային՝ 3,5։0,5, և Շվեդիային՝ 2,5։1,5 հաշվով։ Երրորդ խաղափուլից հետո հրապարակված արդյունքները հաստատում են, որ Արգենտինայի դեմ հաջողությունը թիմի չորրորդ անընդմեջ հաղթանակն էր։
Կանանց Հայաստանի հավաքականը նույն խաղափուլում 1։3 հաշվով պարտվել է Ղազախստանին։ Տղամարդկանց և կանանց մրցաշարերն անցկացվում են առանձին հաշվարկով։
«Նոան» բացել է մինչև 1500 երեխայի համար նախատեսված ֆուտբոլային կենտրոն
Շենքի ներսը ամբողջությամբ վերափոխվել է։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կատարվել են նաև կառուցվածքային ամրացման և սեյսմակայունության բարձրացման աշխատանքներ։
Կենտրոնում կա 15 հանդերձարան, առանձին տարածք մրցավարների համար, սպասասրահ, ինչպես նաև ուսումնական և վերլուծական կենտրոն։ Դրանք նախատեսված են երեխաների մարզումներն ու ֆուտբոլային կրթությունը կազմակերպելու համար։
Մարզաբազայում ներկայացվել են բնական և արհեստական խոտածածկով խաղադաշտերը և առաջին թիմի մարզումային կենտրոնը։ Ակումբի ծրագրով մանկապատանեկան կենտրոնը պետք է համատեղի մարզումները, կրթությունը և հետագա մասնագիտական զարգացման հնարավորությունները։
Եվրո-2020-ը կորոնավիրուսի տարածման պատճառով տեղափոխվել է հաջորդ տարի
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) որոշում է կայացրել Եվրոպայի 2020թ. առաջնություն տեղափոխել հաջորդ տարի: Այն պետք է մեկնարկեր հունիսի 12-ին՝ Եվրոպայի 12 քաղաքներում, սակայն կայանալու է, հավանաբար, 2021թ. հունիսի 11-ից: Հաղորդվում է, որ ՈՒԵՖԱ-ն ակումբներից և լիգաներից փոխհատուցում է պահանջում՝ 300 մլն եվրո՝ Եվրո-2020-ը տեղափոխելու համար:
Միևնույն ժամանակ, ՈՒԵՖԱ-ն պահանջում է, որպեսզի եվրոպական բոլոր առաջնություններն ավարտվեն մինչև հունիսի 30-ը: Հայտնի է, որ Եվրո-2020-ը պատմության մեջ առաջին անգամ պետք է կայանար 2020թ. հունիսի 12-ից հուլիսի 12-ը՝ եվրոպական 12 քաղաքներում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՈՒԵՖԱ-ն առաջի անգամ դադարեցրել էր Չեմպիոնների և Եվրոպայի լիգայի խաղերը, չեղարկվել էր նաև Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի վիճակահանությունը, որը նախատեսված էր մարտի 20-ին:
ՈՒԵՖԱ-ն առաջին անգամ դադարեցրել է Չեմպիոնների և Եվրոպայի լիգաները. պատճառը Covid-19-ի պանդեմիան է
ՈՒԵՖԱ-ն հայտարարել է կորոնավիրուսի տարածման պատճառով Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի ֆուտբոլային մրցաշարերի դադարեցման մասին:
Որոշումը վերաբերում է ՉԼ-ի՝ մարտի 17-ին և 18-ին նախատեսված և ԵԼ-ի՝ մարտի 19-ին նախատեսված խաղերին, ինչպես նաև ՈՒԵՖԱ-յի մանկապատանեկան լիգային: Հայտնի չէ, թե այդ հանդիպումները երբ կկայանան: Կազմակերպությունը չեղարկել է նաև Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի վիճակահանությունը: Այն նախատեսված էր մարտի 20-ին:
ՈՒԵՖԱ-ն նախատեսում է մարտի 17-ին խորհրդակցություն անցկացնել՝ քննարկելու միության հետագա գործողությունները:
Կորոնավիրուսի տարածման պատճառով Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան և այլ երկրներ դադարեցրել են ֆուտբոլի ներքին առաջնությունները: Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը նույնպես հետաձգվել են:
Մարիա Շարապովան հայտարարել է մարզական կարիերան դադարեցնելու մասին
Ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան Vanity Fair ամսագրի իր սյունակում հայտարարել է կարիերան դադարեցնելու մասին: Նա պատմել իր մարզական կարիերայի մասին՝ նշելով, որ թենիսին հրաժեշտ է տալիս:
Շարապովան գրել է, որ իր հաջողության գրավականը եղել է երբեք հետ ու առաջ չնայելը: Նրա խոսքով՝ հաջողության ճանապարհին ամենաարդյունավետը համարվել է ոգու ուժը:
Թենիսիստուհին նշել է, որ կարոտելու է մեծ սպորտին, մարզումներին ու օրակարգին: Նրա խոսքով՝ թենիսն իր համար լեռ է եղել, ճանապարհն անցել է անապատներով ու անհարթ ուղիներով, բայց բարձունքից տեսարանն անհավատալի է եղել:
Շարապովան հայտնել է, որ մարզական կարիերայի ավարտից հետո շարունակելու է ձգտել հաղթանակների՝ ինչ էլ որ առջևում սպասվի: Բացի այդ, նա խոստովանել է, որ զբաղվելու է այլ գործերով. ընտանիքով ու պարային մարզումներով:
Մարիա Շարապովան Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) 39 մրցաշարերի հաղթող է: 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, հինգ անգամ հաղթել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերում:
2016թ. մարտին հայտնի էր դարձել, որ մարզուհու դոպինգ-թեստում մելդոնիում արգելված դեղամիջոց է հայտնաբերվել, ինչի պատճառով Շարապովան երկու տարով որակազրկվել էր: Թենիսիստուհին լրագրողներին պատմել էր, որ դեղամիջոցն օգտագործել է 2006թ.՝ թերապևտիկ նպատակներով: Որակազրկման ժամկետն ավարտվել է 2017թ. ապրիլին:
WTA-ում վերջին հաղթանակը Շարապովան տարել է նույն տարում՝ Չինաստանի Տյանցզին քաղաքում: 2020թ. փետրվարի վերջի դրությամբ Շարապովան WTA-յի վարկանիշում 373-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Ասոցիացիայի տվյալներով՝ իր կարիերայի ընթացքում մարզուհին վաստակել է 38,7 մլն դոլար մրցանակային գումար:
ԶԼՄ. Սանտյագո Սոլարին կարող է դառնալ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ
Սոլարիի ղեկավարման շրջանում Մադրիդի «Ռեալը» դարձել է Աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, բայց դուրս է մնացել Իսպանիայի գավաթից և Եվրոպայի լիգայից, իսկ Իսպանիայի առաջնությունում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:
Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարին:
43-ամյա արգենտինացու թեկնածության հարցը սկսել է շրջանառվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարությունից հետո, ըստ որի՝ հավաքականի մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ լուծարելու մասին: ՀՖՖ-ն նշել էր, որ հավաքականի նոր մարզչի անունը հայտնի կդառնա մոտ ապագայում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ է վարում արտասահմանցի մասնագետների հետ: Ամենահավանական թեկնածու է համարվում «Ռեալի» նախկին մարզիչը:
Աղբյուրը ենթադրում է, որ հավաքականի նոր մարզիչը կնշանակվի մինչև մարտի 26-ը. Հայաստանի հավաքականն այդ օրն արտագնա ընկերական խաղում կմրցի Ուզբեկստանի հավաքականի հետ, իսկ մարտի 30-ին ուժերը կչափի Ղազախստանի հավաքականի հետ:
Ո՞վ է Սանտյագո Սոլարին
Սանտյագո Սոլարին ունի վեց տարվա մարզչական փորձը: 2013-2016թթ. Սոլարին ղեկավարել է «Ռեալի» երիտասարդական ակումբը, 2016-2018թթ.՝ «Ռեալ Մադրիդ Կաստիլիան»՝ «Ռեալի» պահուստային ակումբը, իսկ արդեն 2018-2019թթ. արդեն «Ռեալն» է գլխավորել: 2018թ. Սանտյագո Սոլարիի ղեկավարման շրջանում Մադրիդի «Ռեալը» դարձել է աշխարհի թիմային առաջնության չեմպիոն:
Արքայական ակումբի մարզիչ դառնալուց հետո «Ռեալն» առաջին չորս խաղերում անընդմեջ հաղթանակներ է տարել՝ ընդհանուր 15:2 հաշվով: Դրանից հետո ակումբի տնօրինությունը որոշել է նրա հետ լիարժեք պայմանագիր կնքել մինչև 2021թ.: Սակայն այդ շրջանում «Ռեալը» ձախողումներ է ունեցել՝ դուրս մնալով Իսպանիայի գավաթի առաջնությունից և Եվրոպայի լիգայից: Բացի այդ՝ Սոլարիի ղեկավարած ակումբն Իսպանիայի առաջնությունում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ «Բարսելոնայից» հետ մնալով 12 միավորով:
Մխիթարյանի «կարիճ» գոլը BBC-ն համարել է պատմական
Բրիտանական BBC-ն հավաքել է վերջին տասնամյակում Boxing Day-ի ժամանակ տեղի ունեցած ուշագրավ իրադարձությունները: ԹՈՓ-ում է հայտնվել նաև Հենրիխ Մխիթարյանը՝ Սանդերլենդի դարպասն ուղարկած անհավատալի գոլով, որը կարիճի հետ են համեմատել:
Ժոզե Մոուրինյոյի կողմից «ֆուտբոլային գեղեցկություն» անունը ստացած գոլը BBC-ն համարել է վերջին տասնամյակի հիշարժան «խորամանկությունը»:
Այսպես, Boxing Day-ի ԹՈՓ 5-յակում են հայտնվել.
1. Մխիթարյանի «կարիճ» գոլը Սանդերլենդի դարպասը, 2016թ.
https://youtu.be/bIMruWIJIkM
Մխիթարյանի գոլը / ©GTRROMAN
Մխիթարյանի գոլը գրանցվել է 3 տարի առաջ նույն այս օրը՝ դեկտեմբերի 26-ին: Փոխարինման դուրս գալուց հետո 86-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչի փոխանցումից հետո Մխիթարյանն անհարմար դիրքից արագ կողմնորոշվել է՝ «կարիճ» գոլի հեղինակ դառնալով:
2. Արսենալի պարտությունը Սոութհեմփթոնից (0:4), 2015թ.
Սոութհեմփթոնը հաղթում է Արսենալին / ©readfootball.com
3. Օլիվյե Ժիրուն գլխով միտումնավոր հարվածում է Նեդում Օնուոհային
Գլխով հարված / ©prosports.kz
2014թ. այս միջադեպի պատճառն անհայտ է: Օլիվյե Ժիրուն մրցակցին գլխով հարվածելու պատճառով 3 խաղով որակազրկվել է:
4. Մանչեսթեր Յունայթեդը Նյուքասլին հաղթեց 4:3 հաշվով. գոլերից 2-ը վերջին վայրկյաններին են հարվածել
Սըր Ալեքս Ֆերգյուսոնի վերջին Boxing Day-ը / ©GETTY
2012թ. այս հաղթանակը Սըր Ալեքս Ֆերգյուսոնի վերջին Boxing Day-ն էր:
5. Բորնմուտ - Վեստ Հեմ՝ 3:3
Բորնմուտ - Վեստ Հեմ. հերթական գոլից հետո / ©Sky Sports
Այս կրակոտ հանդիպումը կայացել է 2017թ.
Boxing Day-ն Անգլիայում կատաղի ֆուտբոլի 3 շաբաթյակ է: Թիմերը 1 շաբաթվա ընթացքում խաղում են 3-4-ական խաղ, որոնք բավականին զվարճալի են ստացվում:
Սիմոն Մարտիրոսյանի արծաթե մեդալը կարող է փոխարինվել ոսկով
Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հայտարարել է, որ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանի՝ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ժամանակ ստացած արծաթե մեդալը փոխարինվել ոսկով: Ակնկալվում է, որ փոխարինումը կկայանա 2020թ. հունվարին:
Մարզչի խոսքով՝ ՄՕԿ-ն արդեն շնորհավորել է Սիմոն Մարտիրոսյանի ոսկե մեդալի համար, քանի որ ոսկե մեդալակիր Ռուսլան Նուրուդինովը կարող է զրկվել չեմպիոնի կոչումից: Պարզվել է, որ դեռևս 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ Ուզբեկստանը ներկայացնող Նուրուդինովը դոպինգ է օգտագործած եղել: Հաղորդվել է, որ նրա դոպինգ թեստի արդյունքը դրական է եղել:
Ռիոյի Օլիմպիական խաղերում չեմպիոնությունը կասկած է առաջացրել Միջազգային օլիմպիական կոմիտեի մոտ: Վերջինս որոշել է վերանայել Լոնդոնում 4-րդ տեղը զբաղեցրած մարզիկի հաջողությունները: Ռիոյում Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 417կգ արդյունքով երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել՝ արժանանալով արծաթե մեդալի:
Սիմոն Մարտիրոսյանը Ռիո-2016-ում մրցում էր մինչև 105 կգ քաշային կարգում: Ոսկե մեդալ ստանալու դեպքում Մարտիրոսյանը կդառնա Օլիմպիական խաղերի երկրորդ չեմպիոնը. Ռիոյում մյուս ոսկե մեդալ ստացած մարզիկը հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանն է: