Շեշտ.am (shesht.am) - Feed

Մերձմոսկվայում ադրբեջանցին փողոցում սպանել է իր քրոջը
Մերձմոսկվայում 43-ամյա ադրբեջանցի Մունիր Ասադովը մոտայաքով անցնող երեխայի աչքի առաջ սպանել է իր քրոջը։ Պատճառն այն է, որ քույրը հարաբերությունների մեջ է գտնվել հայի հետ։

Հաղորդվում է, որ սպանվածը 40-ամյա Լեյլա Աբասովան է։ Դեպքը տեղի է ունեցել Կոտելնիկիում։ Ինչպես երևում է տեսանյութից, տղամարդը փողոցում հարձակվել է քրոջ վրա, դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել որովայնին, կրծքավանդակին։ Ապա նետել է դանակն ու դիմել փախուստի։ Նա այժմ ձերբակալված է։

Ադրբեջանցին սպանում է քրոջը, 18+ / © Infoteka24

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ սպանվածը հղի է եղել։ Լեյլայի հարևանուհին հայտնել է, որ նա մի քանի երեխաների մայր է, հղիության մասին նոր է իմացել, արտառոց վարք չի դրսևորել։

Ուշագրավ է, որ ռուսական աղբյուրները դեպքի մասին հաղորդելիս չեն նշում դաժան մարդասպանի ազգությունը, սպանության պատճառները։ Սա, ինչպես նշվում է, միակ դեպքը չէ, երբ ազգային հողի վրա կատարված սպանություններն ըստ էության չեն մեկնաբանվում մոսկովյան մամուլում։

Ոստիկանական ժետոնն է փրկել Արարատի կյանքը
Արարատ Մինասյանը, ում կյանքը փաստացի փրկել է ծոցագրպանում տեղադրված ծառայողական մետաղանիշը (ժետոնը), Ոստիկանության Իջևանի բաժանմունքի պարեկային ծառայության հրամանատարի օգնականն է, առաջին ջոկի հրամանատարը, կոչումով` ավագ:

Արարատը պատմել է, որ, տեղեկանալով պատերազմի վերսկսման մասին, իր ընկերների հետ սեպտեմբերի 28-ին մեկնել է Վանաձոր` զինվորական պատրաստություն անցնելու, և հոկտեմբերի 3-ին մեկնել է Արցախ: Հոկտեմբերի 4-ին (դստեր ծննդյան օրը) զանգել է տուն ու շնորհավորել, բայց չի ասել, որ մարտական գործողությունների է մասնակցում: Նույն օրը Շուշիի Մշակույթի տան հրթիռակոծության հետևանքով Արարատը վիրավորում է ստացել:

Արարատի կյանքը փրկած ժետոնը / © Armtimes

Հայրենիքը պաշտպանելու մեկնած ոստիկանը պատմել է, որ ուշքի է եկել, երբ արդեն փլատակների տակ էր, չի կարողացել շարժվել: Ընկերները նրան դուրս են բերել, տեղափոխել Շուշիի բուժկետ, իսկ արյունահոսությունը դադարեցնելուց հետո տեղափոխել են Ստեփանակերտ, ապա` Երևան:

Պատերազմ մեկնած ոստիկանները / © Armtimes

Մայրաքաղաք հասնելուց հետո Արարատը նկատել է, որ սրտի հատվածում բազմաթիվ վնասվածքներ կան, բայց սիրտն անվնաս է: Պատմել է, որ մարտի դաշտում ծառայողական ժետոնը միշտ գրպանում է եղել: Հրամանատարն է ցույց տվել, որ հենց այդ ժետոնն է փրկել Արարատի կյանքը: Նա նկատել է, որ մետաղանիշն իսկապես վնասված է. Արարատի սիրտը պաշտպանել է բեկորներից:

Պատմել են Մինսկի օդանավակայանում տեղի ունեցած ուշագրավ դեպքի մասին
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն ուշագրավ տեղեկություն է հայտնել Մինսկի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի մասին, որը նրան պատմել է դեպքին ականատես զույգը:

Հաղորդվում է, որ օդանավակայանում, նստեցման կտրոնները վերցնելուց հետո (ինչպես կարգն է) զույգը մուտք է գործել Երևան թռչող ինքնաթիռի նստեցման գոտի։ Տեղում գտնվող հայերի խմբին է մոտեցել հայախոս մի տղամարդ, որի հարցուպատասխանը հավաքված հայերից մեկին ի սկզբանե տարօրինակ է թվացել: Կասկած է առաջացել, թե մոտեցած տղամարդն իրականում հայազգի չէ կամ, հնարավոր է, ներկայիս իշխանությունների ընդդիմադիրներից է, թեև հայերեն է խոսել:

Նախ՝ հարցրել է՝ Հայաստան եք թռչո՞ւմ․․․ Մեր հայրենակիցը զարմացած պատասխանել է, որ եթե հայերով նստեցման գոտում են ու ինքնաթիռ են նստում, ուրեմն Երևան են թռչում։ Այնուհետև անծանոթն ավելի տարօրինակ է դրսևորել իրեն. մի տարիքով կնոջ հարցրել է, թե «ինչու է այս սարսափելի պատերազմական շրջանում Հայաստան թռչում, երբ պատերազմ է, երբ «Նիկոլ Փաշինյանը կործանել է երկիրը»» և այլն․․․ Սաֆարյանի փոխանցմամբ՝ կինը միամտաբար պատասխանել է, թե գնում է առաջնագծում գտնվող որդու կամ թոռան համար։ Սկսել է հետաքրքրվել՝ ի՞նչ է անում առաջնագծում, հրետանավո՞ր է, տանկի՞ստ է, հետախո՞ւյզ է, ո՞ր մասում է։ Միամիտ կինը պատասխանել է:

Միջադեպի ականատեսն ավելի է համոզվել, որ տղամարդն ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակից է ու տիկնոջը հորդորել է այլևս չպատասխանել նրա հարցերին: Պատմում է, որ այդքանից հետո տղամարդը սկսել է հորդորել, որ չգնան Հայաստան, հանգանակություն չանեն «Հայաստան» հիմնադրամին, ինքը «մի երկու տասնյակ միլիոնի արել է, տեղ չի հասել, իշխանությունները բոլոր փողերը ուտում են՝ սարսափեցնելով առաջնագծի պատմություններով»․․․

Ուշագրավ է, որ, Սաֆարյանի փոխանցմամբ, վերջում տղամարդը հեռախոսի տեսախցիկը միացրած, նստեցման գոտում հավաքվածներին ցուցադրելով, ուղիղ եթեր կամ տեսագրությամբ, սկսել է դիտավորյալ բարձրաձայն խոսել, թե հարազատի թաղման է մեկնում, պատերազմում մահացել է, մի սարսափ է և այլն, և այլն․․․

Ականատեսն, ըստ Սաֆարյանի, նշել է, որ բացի կողքինների վրա հոգեբանորեն ազդելու փորձից, այդպես նաև հաշվետվություն է ներկայացրել «կենտրոնին»․․․

Ստյոպա Սաֆարյանն ընդգծել է, որ պատմությունն ուշադրությունը գրավել է, քանի որ պատերազմից հետո թշնամու թիրախներից մեկը Սփյուռքից Հայաստան վերադարձող մեր եղբայրների ու քույրերի ճանապարհը փակելն է, Հայաստան հիմնադրամի հանգանակությունները խզելը և այլն:

Թշնամին, Սաֆարյանի խոսքով, պարբերաբար բարձրացնում է Լիբանանից, Սիրիայից, անգամ Ֆրանսիայից Հայաստան ու Արցախ եկող «վարձկանների» մասին՝ ակնկալելով, որ որոշակի երկրներ կկասեցնեն հայերի վերադարձը։ Սակայն, քաղաքագետի մատնանշմամբ, տեսնում են, որ դա չի ստացվում, ստիպված իրենք են գործի անցել. հայերենին տիրապետող գործակալներին ուղարկում են դեպի Հայաստան թռիչքի նստեցման կամ տարանցիկ գոտիներ, որպեսզի խուճապ, հուսահատություն տարածեն, հորդորեն չգնալ, չօգնել Հայաստանին։

Սաֆարյանը շեշտել է, որ հակառակորդը մեծ ուշադրություն է դարձրել հայերենի իմացության տարածման վրա՝ գործակալներին ուղևորելով ինչպես արտասահման, այնպես էլ առաջնագիծ: ՄԱՀՀ ինստիտուտի հիմնադիրը նշված դեպքի առնչությամբ հրավիրել է իրավապահ մարմինների ուշադրությունը:

Օդեսսայում երիտասարդը մտել է առյուծների վանդակը՝ «լավ նկարներ անելու համար»
Օդեսսայի Տիրասպոլի մայրուղու վրա գտնվող կենդանաբանական այգում արտառոց դեպք է տեղի ունեցել. ոչ սթափ վիճակում գտնվող երիտասարդը մուտք է գործել առյուծների վանդակ՝ «լավ նկարներ ունենալու համար:

Կենդանաբանական այգու աշխատակիցների ջանքերով դժբախտ դեպքը կանխվել է. նրանք կարողացել են առյուծներին հեռացնել մեկ այլ վանդակ, ինչից հետո սեղմել են ազդանշանային կոճակը:

Առյուծների վանդակում / © Odessa Public

Դեպքի վայր են ժամանել ոստիկանները: Երբ նրանք մոտեցել են երիտասարդին, վերջինս շարունակել է «նկարահանումները»: Ոստիկանության աշխատակիցները հարկադրված են եղել արցունքաբեր գազ կիրառել, ինչից հետո դուրս են բերել առյուծների վանդակից:

Մալայզիացու այֆոնը տանից գողացել են. գտել է ջունգլիներում: Նրանում հայտնաբերել է կապիկի արած ինքնանկարներն ու տեսանյութերը
20-ամյա ուսանողի-ծրագրավորող Զաքրիձ Ռոձին իր թվիթերյան էջում iPhone-ի անհետացման հետ կապված ուշագրավ դեպք է պատմել. հեռախոսը տանից կորել է, և տղան այն հայտնաբերել է հաջորդ օրը՝ ջունգլիներում: Գողին պարզելու համար երկար ժամանակ չի պահանջվել. կապիկը մի շարք ինքնանկարներ է արել, տեսանյութ նկարել:

Ռոձին պատմել է, որ սեպտեմբերի 12-ին արթնացել է Բատու Պախատ քաղաքի տանը, սակայն սմարթֆոնն իր տեղում չի եղել: Նա խուզարկել է ամբողջ տունը և գտել պատյանը, ինչը նրա համար տարօրինակ է եղել. գողը դժվար թե նման կերպ վարվեր: Զաքրիձեն ոչ մի կոտրանք չի հայտնաբերել:

Ուսանողը փորձել է հեռախոսի գտնվելու վայրը պարզել տեղորոշման միջոցով, սակայն չի հաջողվել: Հաջորդ օրը Ռոձին հոր հետ մեկնել է ջունգլի՝ տանից ոչ հեռու, և հեռախոսի զանգի ձայնն է լսել: Պալմայի տերևների տակ էլ գտել է իր այֆոնը:

Դիտելով լուսանկարները՝ Զաքրիձը նկատել է մի շարք ինքնանկարներ ու տեսանյութեր, որտեղ «գլխավոր դերում» կապիկն է, ով, ենթադրաբար, գողացել է հեռախոսը: Երիտասարդի կարծիքով՝ կապիկը տուն է մտել բաց պատուհանից, աննկատ վերցրել հեռախոսը, ապա միացրել տեսախցիկն ու փորձել է հեռախոսն ուտել:

https://twitter.com/Zackrydz/statuses/1305115289269362688

https://twitter.com/Zackrydz/statuses/1305117475466481665

https://twitter.com/Zackrydz/statuses/1305117693222158338

https://twitter.com/Zackrydz/statuses/1305116626925232128

https://twitter.com/Zackrydz/statuses/1305116661645598720

Ինքնանկարներից բացի` լուսանկարել է նաև ջունգլիները: Զաքրիձը կատակել է, թե կապիկն այս պարագայում գիտակից լուսանկարիչ է եղել՝ նշելով. «Նա ավելի լավ է նկարում, քան ես»:

https://twitter.com/Zackrydz/statuses/1305508034215473152

2011թ. բրիտանացի լուսանկարիչ Դևիդ Սլեյթերն Ինդոնեզիայի ջունգլիներում վայրի բնության լուսանկարներ է արել: Աշխատանքի ընթացքում նա տեսախցիկը տեղադրել է եռոտանու վրա ու հեռացել: Այդ պահին մակական մոտեցել է, սեղմել կոճակին ու մի քանի ինքնանկար արել:

Մակակայի ինքնանկարները / © Դևիդ Սլեյթեր

Սա դեպքը դատական գործընթացների է հանգեցրել PETA կազմակերպության հետ՝ լուսանկարների հեղինակային իրավունքի համար: Կենդանիների պաշտպանները պնդել են կապիկներին հեղինակային իրավունք շնորհել: Լուսանկարիչը նշել է, որ գործընթացի կազմակերպիչն է, ուստի հեղինակային իրավունքն իրենն է: Կողմերը արդյունքում համաձայնության են եկել:

Կինը կտրել է ձեռքը՝ 1 մլն եվրո ապահովագրավճար ստանալու համար, սակայն գումարն այդպես էլ չի ստացել. փոխարենը՝ ձերբակալվել է
22-ամյա Յուլիա Ադլեսիչը դատարանում փորձել է ապացուցել, թե դժբախտ պատահարը տեղի է ունեցել ծառի ճյուղերը շրջանաձև սղոցով կտրելու ժամանակ: Հետաքննությունը, սակայն, պարզել է, որ դեպքից մի քանի ամիս առաջ կինը և նրա ամուսինը ապահովագրական հինգ պայմանագիր են կնքել՝ հույս ունենալով ապահովագրական հատուցման արդյունքում ստանալ 1 մլն եվրո:

Բացի Ադլեսիչից՝ Լյուբլյանայի դատարանն այդ ապահովագրական խարդախության մեջ մեղավոր է ճանաչել նաև նրա ամուսնուն՝ Սեբաստիան Աբրամովին, և նրա հորը. Աբրամովը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, իսկ հայրը՝ պայմանական մեկ տարվա: Գործով անցել է նաև Աբրամովի մայրը, բայց անմեղ է ճանաչվել:

Նրանք բոլորն են իրենց մեղքը չեն ընդունել: Կնոջ պնդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Աբրամովի հոր տանը՝ 2019թ. հունվարին: Սակայն ոստիկանությունն ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ ամուսինը տուժածին հիվանդանոց է տեղափոխել, սակայն ձեռքի կտրված մասը չի տարել:

Հետաքննությունը հաստատել է, որ դա տեղի է ունեցել միտումնավոր՝ ցմահ հաշմանդամության համար: Սակայն ոստիկանները կարողացել են ձեռքի կտրված հատվածը ժամանակին հասցնել հիվանդանոց, ինչի շնորհիվ այն կարել են իր տեղում:

Հաստատվել է նաև, որ դրանից մի քանի օր առաջ Աբրամովը համացանցում որոնել է պրոթեզով ձեռքի աշխատանքի սկզբունքը:

Ուշագրավ է, որ Աբրամովը կասկածյալի կարգավիճակ ունի նախկին ընկերուհու սպանության գործով, ով 2015թ. պատահաբար սպանվել է հրաձգային վիրավորումից:

Երկու պիթոններն Ավստրալիայում կոտրել են առաստաղն ու ընկել ցած
Եթե որոշեք ապրել Ավստրալիայում, պետք է մշտապես պատրաստ լինեք «անհրավեր հյուրերի ժամանմանը». միջատներ, հազարոտնուկներ, ռեպտիլիաներ և այլ զզվելի արարածներ, սակայն սեփական տան մեջ պիթոնների հայտնվելն արդեն չափից դուրս է, հատկապես երբ նրանք ընկնում են առաստաղից:

Հենց նման իրավիճակի է բախվել Քվինսլենդ նահանգի Լեյսիս-Կրիկի բնակիչը, երբ վերադարձել էր տուն ու նկատել փլված առաստաղը: Տեղյակ լինելով, որ ոչ անձրև, ոչ էլ այլ աղետ նախօրեին տեղի չի ունեցել, նա փորձել է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել:

https://www.facebook.com/brisbanenorthsnakecatchersandrelocation/posts/1252017935139414

Շուտով նա հայտնաբերեց երկու պիթոնների՝ 2,5 և 2,8 մետր երկարությամբ: Նրանցից մեկը սողացել է դեպի ննջասենյակ, մյուսը՝ հյուրասենյակ: Ենթադրվում է, որ երկու օձերի ընդհանուր քաշը շուրջ 50 կգ է: Տիրոջ կանչով ժամանել է օձերի որսացող Ստիվեն Բրաունը: Վերջինիս խոսքով՝ այդ երկու պիթոնները կռվել են էջի համար, որը նույնպես տանիքում է գտնվել: Նրան, սակայն, չեն գտել:

Մասնագետը և տանտերը չեն կարողացել պարզել, թե ինչպես են պիթոնները հայտնվել տանիքում: Օձերին, արդյունքում, վերադարձրել են վայրի բնություն:

Մեքենայի ամրագոտու հայտնագործումը. ինչպե՞ս է այն ստեղծվել
1985թ. Արևմտյան Գերմանիայի Արտոնագրային բյուրոն Միջազգային արտոնագրային համաժողովի շրջանակներում նշել է մարդկության համար ամենակարևոր 8 հայտնագործությունները: Նրանց շարքում է եղել նաև շվեդ ինժեներ Նիլս Բոլինի գյուտը:

Այն ժամանակ, երբ Svenska Aeroplan Aktiebolaget (SAAB) գործարանի իր գործընկերները երազում էին ստեղծել հզոր և արագընթաց ինքնաթիռներ, Նիլսը ցանկանում էր օդաչուների համար անվտանգ պայմաններ ստեղծել:

1956թ. Ford ավտոմեքենաներում հայտնվեց աննախադեպ գործառույթ. անվտանգության երկկողմ գծային գոտի, որի հեղինակները Լիգոն եղբայրներն էին: Բախման դեպքում այդ գոտին վարորդին թույլ չէր տալիս հարվածել դիմապակուն, սակայն երբեմն վնասվածքներ էր պատճառում որովայնի հատվածում: Այդ գյուտը տպավորել էր Volvo ընկերության ղեկավար Գունար Ինգելաուին. նա որոշել էր Volvo մեքենաները դարձնել ամենաանվտանգը: Այդ նպատակով նրան անհրաժեշտ էր մեկը, ով հմուտ էր անվտանգության համակարգերի ոլորտում՝ ավիացիայում: Հրավիրվեց Նիլս Բոլինը:

Նրա առջև դրված խնդիրը բարդ էր: Բոլինը հետագայում պատմել է, որ օդաչուները պատրաստ էին ամեն ինչ կրել՝ հանուն իրենց անվտանգության համար, սակայն վարորդներն այլ մոտեցում ունեին: Մեկ տարվա փնտրտուքից հետո Բոլինը հնարեց անկյունաձև՝ կրծքավանդակը և ուսերը պահող, ազդրերը շրջանցող գոտի: Լուծումը հարմարավետ էր, քանի որ հնարավոր էր մեկ ձեռքով անցկացնել այն, ինչը կարևոր նշանակություն ունեցավ: Ավելի ուշ հեղինակը խոստովանել էր, որ իր ստեղծած ամրագոտին մեծ ճանաչում է ստացել ինչպես հարմարավետության, այնպես էլ անվտանգության համար:

Նիլս Բոլինը ցուցադրում է իր գյուտը / © Volvo

1959թ. եռակետ գոտիները հայտնվեցին Volvo-յի 2 մոդելների՝ P120 Amazon-ի և PV544-ի մոտ, իսկ 1963թ. այն տեղադրվեց բոլոր մոդելների վրա: Ընկերությունն ամրագոտու կառուցվածքի արտոնագիրն ազատ հայտարարեց, ինչի արդյունքում շուտով մյուս արտադրողները նույնպես տեղադրեցին անվտանգության նոր համակարգը: Հետագա տարիների ընթացքում կառուցվածքային փոփոխություն ամրագոտին չի կրել. փոփոխվել են միայն ամրակցման դետալների ձևը, բարելավվել են ճարմանդները:

Գյուտարարը մահացել է 2002թ. սեպտեմբերի 21-ին: Նրա հողարկավորության ժամանակ Volvo ընկերության տնօրեններից մեկը հայտարարել է. «Նիլս Բոլինի մի մասնիկն առկա է ցանկացած մեքենայում»:

Գաղտնազերծվել է ռեկորդային հզորությամբ «Ցար-ռումբի» փորձարկումների տեսանյութը
2020թ. օգոստոսի 20-ին ՌԴ Ատոմային էներգիայի պետական կորպորացիան՝ Ռոսատոմը, 40 րոպեանոց ֆիլմ է հրապարակել, որտեղ ցուցադրվում են «Ցար-ռումբ» անունը ստացած ջերմամիջուկային ավիացիոն ռումբի փորձարկումների մանրամասները: Մինչ օրս այդ փորձարկումների վերաբերյալ տեսանյութերը խիստ գաղտնի են եղել, հրապարակվել են միայն անորակ լուսանկարներ ու չնչին տևողությամբ տեսանյութեր:

Խորհրդային ոճով պատրաստված տեսանյութում երևում են գրեթե բոլոր մանրամասները: 1961թ. հոկտեմբերին ռումբը փորձարկման վայր՝ Նոր Երկիր կղզի է տեղափոխվել Տու-95Վ ինքնաթիռով: Անձնակազմի անդամները 26,5 տոննա կշռող ռումբի անկման ընթացքում պաշտպանիչ ակնոցներ են կրում:

https://youtu.be/nbC7BxXtOlo
Մաքուր ջրածնային ռումբի փորձարկումների մասին ֆիլմը / © Росатом

Ռումբը նետվել է 10,5 կմ բարձրությունից և պայթել Երկրից 4 կմ բարձրության վրա: Պայթյունի արդյունքում առաջացել է հսկայական հրե գունդ, որը տեսանելի է եղել 1000 կմ շառավղով: Մի քանի վայրկյանի ընթացքում բարձրացող փոշու սյան շառավիղը հասել է 10 կմ-ի:

Պայթյունից 40 վ անց հրե գմբեթը հասնում է 30 կմ-ի: Այնուհետև ձևավորվում է սնկանման ամպ, որի առավելագույն բարձրությունը հասնում է 60-65 կմ-ի, իսկ տրամագիծը՝ 90 կմ-ի: Պայթյունի հզորության տրոտիլային համարժեքը կազմել է 50 մլն տոննա, ինչը մինչ օրս ռեկորդային ցուցանիշ է:

Պայթյունի հետևանքով տասնյակ կմ-ների հասնող մակերեսի վրա հողն այրվել է, ձյան մեծ մասը՝ գոլորշիացել: Գիտնականները Մի-4 ուղղաթիռով վայրէջք են կատարել փորձադաշտում և չափել ճառագայթման մակարդակը. այն աննշան է եղել:

Պաշտոնապես «602 արտադրանք», «ԱՆ602», «Իվան» անվանումները ստացած ռումբը զենք չդարձավ. այդպես էլ մնաց որպես եզակի օրինակ: Ռումբի փորձարկումից որոշ ժամանակ անց՝ 1963թ., ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև ստորագրվել է Մթնոլորտում, տիեզերական տարածությունում և ջրի տակ միջուկային զենքի փորձարկումների արգելքի մասին համաձայնագիրը:

ԱՄՆ-ում ծովարծիվը ջախջախել է կառավարությանը պատկանող դրոնը և նետել լիճը
ԱՄՆ-ում՝ Միչիգանում, սպիտակագլուխ ծովարծիվը հարձակվել է իշխանություններին պատկանող, լճի վրայով թռչող անօդաչու թռչող սարքի վրա և ոչնչացրել այն:

DJI Phantom 4 Advanced անօդաչուն Էսկանաբա քաղաքի մոտակայքում ափամերձ հատվածում տվյալներ էր հավաքում քարտեզագրման համար: Մինչև արծվի հետ ընդհարումը դրոնը երկնքում շուրջ 7 րոպե թռչել է: Սա այս տարածքում սարքավորման աշխատանքի չորրորդ օրն էր:

Երբ ազդանշանը թուլացել է, կառավարողը սեղմել է «Go Home» կոճակը, և անօդաչուն հետ է թռչել: Ինչ-որ պահի էկրանին երևացել է, որ դրոնը սկսել է անկանոն շարժումներ կատարել: Երբ կառավարողը գլուխը վեր է բարձրացրել, դրոնն արդեն անհետացել է, իսկ ծովարծիվը թռչել հեռացել է:

Տեղացիներից մի քանիսը վստահեցրել են, որ նկատել են, թե ինչպես է ծովարծիվը հարվածել իրենց համար անծանոթ օբյեկտին: Նրանց խոսքով՝ թռչունը չի տուժել: Ենթադրվում է, որ բախումը տեղի է ունեցել 50 մետր բարձրության վրա: Անօդաչուի կառավարիչը և տեղացիները սկսել են փնտրել դրոնին, սակայն այդպես էլ չեն գտել:

Մի քանի օր անց իշխանությունները վերլուծել են կոորդինացիոն-հեռաչափական տվյալները և պարզել են այն վայրը, որտեղ ծովարծիվը հարձակվել է դրոնի վրա. ափից մոտ 45 մետր հեռավորության վրա: Նաև հայտնի է դարձել, որ թռչունը պոկել է պրոպելլերը, ինչից հետո դրոնն ընկել է լիճը:

Այնուհետև մեկ այլ մասնագետ շուրջ երկու ժամ որոնումներ է իրականացրել գրեթե զրոյական տեսանելիություն ունեցող ջրում: Նա նույնպես չի հաջողել. խոչընդոտել են անձրևն ու ամպրոպը:

Հարձակման պատճառն, ըստ Միչիգան նահանգի կառավարության, կարող էր լինել տարածքային վեճն էլեկտրոնային հակառակորդի հետ կամ պարզապես սովածությունը: Դրոնների խումբը փնտրում է նմանատիպ միջադեպերի հավանականությունը նվազեցնող միջոցներ, ներառյալ՝ անօդաչուների արտաքին տեսքի փոփոխություն, որպեսզի դրանք ավելի քիչ նման լինեն ճայերին:

Միչիգանի իշխանություններն ընդգծել են, որ այդ մոդելը անօդաչուն այլևս չի արտադրվելու և չի փոխարինվելու նույնատիպ մոդելով: Հաղորդվում է, որ այն ձեռք էր բերվել 950 դոլարով: