Շեշտ.am (shesht.am) - Feed

Մեքենայի ամրագոտու հայտնագործումը. ինչպե՞ս է այն ստեղծվել
1985թ. Արևմտյան Գերմանիայի Արտոնագրային բյուրոն Միջազգային արտոնագրային համաժողովի շրջանակներում նշել է մարդկության համար ամենակարևոր 8 հայտնագործությունները: Նրանց շարքում է եղել նաև շվեդ ինժեներ Նիլս Բոլինի գյուտը:

Այն ժամանակ, երբ Svenska Aeroplan Aktiebolaget (SAAB) գործարանի իր գործընկերները երազում էին ստեղծել հզոր և արագընթաց ինքնաթիռներ, Նիլսը ցանկանում էր օդաչուների համար անվտանգ պայմաններ ստեղծել:

1956թ. Ford ավտոմեքենաներում հայտնվեց աննախադեպ գործառույթ. անվտանգության երկկողմ գծային գոտի, որի հեղինակները Լիգոն եղբայրներն էին: Բախման դեպքում այդ գոտին վարորդին թույլ չէր տալիս հարվածել դիմապակուն, սակայն երբեմն վնասվածքներ էր պատճառում որովայնի հատվածում: Այդ գյուտը տպավորել էր Volvo ընկերության ղեկավար Գունար Ինգելաուին. նա որոշել էր Volvo մեքենաները դարձնել ամենաանվտանգը: Այդ նպատակով նրան անհրաժեշտ էր մեկը, ով հմուտ էր անվտանգության համակարգերի ոլորտում՝ ավիացիայում: Հրավիրվեց Նիլս Բոլինը:

Նրա առջև դրված խնդիրը բարդ էր: Բոլինը հետագայում պատմել է, որ օդաչուները պատրաստ էին ամեն ինչ կրել՝ հանուն իրենց անվտանգության համար, սակայն վարորդներն այլ մոտեցում ունեին: Մեկ տարվա փնտրտուքից հետո Բոլինը հնարեց անկյունաձև՝ կրծքավանդակը և ուսերը պահող, ազդրերը շրջանցող գոտի: Լուծումը հարմարավետ էր, քանի որ հնարավոր էր մեկ ձեռքով անցկացնել այն, ինչը կարևոր նշանակություն ունեցավ: Ավելի ուշ հեղինակը խոստովանել էր, որ իր ստեղծած ամրագոտին մեծ ճանաչում է ստացել ինչպես հարմարավետության, այնպես էլ անվտանգության համար:

Նիլս Բոլինը ցուցադրում է իր գյուտը / © Volvo

1959թ. եռակետ գոտիները հայտնվեցին Volvo-յի 2 մոդելների՝ P120 Amazon-ի և PV544-ի մոտ, իսկ 1963թ. այն տեղադրվեց բոլոր մոդելների վրա: Ընկերությունն ամրագոտու կառուցվածքի արտոնագիրն ազատ հայտարարեց, ինչի արդյունքում շուտով մյուս արտադրողները նույնպես տեղադրեցին անվտանգության նոր համակարգը: Հետագա տարիների ընթացքում կառուցվածքային փոփոխություն ամրագոտին չի կրել. փոփոխվել են միայն ամրակցման դետալների ձևը, բարելավվել են ճարմանդները:

Գյուտարարը մահացել է 2002թ. սեպտեմբերի 21-ին: Նրա հողարկավորության ժամանակ Volvo ընկերության տնօրեններից մեկը հայտարարել է. «Նիլս Բոլինի մի մասնիկն առկա է ցանկացած մեքենայում»: