Շեշտ.am (shesht.am) - Feed

Պոլինա Գոլովուշկինա. Դուք պատկերացում անգամ չունեք, թե ինչ է ձեզ սպասվում շաբաթներ անց
«Կարծում եմ՝ բոլորդ եք տեղյակ, որ ես Իտալիայում եմ ապրում: Ուստի շնորհակալ եմ նրանց, ովքեր հիշել են, գրել, զանգել մեզ համար այս դժվարին պահին: Քանի որ չեմ կարող անձամբ յուրաքանչյուրին պատմել, թե ինչ է այստեղ կատարվում, այստեղ եմ գրում: Ավելի շուտ՝ ճչում եմ: Վերջին ջիղերով փորձում եմ ահազանգել գոնե նրանց, ովքեր ինձ համար թանկ են: Թանկագիննե՛րս: Դուք պատկերացում անգամ չունեք, թե ինչ է ձեզ սպասվում շաբաթներ անց: Եվ ինչպես կարող է նման կարճ ժամանակամիջոցում փոխվել կյանքը՝ վերածվելով ֆիլմի՝ հարթմնի աղետի:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=3188408991190172&id=100000633068237

Այսպես, եթե դուք մինչ օրս զվարճանում եք, հյուր եք գնում, աշխատում եք, երեխաներին դպրոց ու մանկապարտեզ եք տանում, ապա իմացեք՝ երկու շաբաթ առաջ մեզ մոտ էլ նույնն էր: Ես էլ էի ծիծաղում, փորձում էի փրկել բիզնեսս, որն, ինչպես գիտեք, կախված է զբոսաշրջային հոսքերից: Դա արդեն արդիական չէ: Հիմա արդիական է մեկ բան. գոյատևելը: Շատ չէի ցանկանա վախեցնել, սակայն առկա իրավիճակի մասին նկարագրությունս ինչ-որ բան կփոխի իմ ռուս (և ոչ միայն) ընկերների մոտ՝ նույնիսկ փրկելով ինչ-որ մեկի կյանքը:

Եվ՝ մեր այսօրվա իրականությունը. փակ է ամեն ինչ, բացի մթերային խանութներից ու դեղատներից: Տանից դուրս ենք գալիս շաբաթը մեկ անգամ՝ ապրանք գնելու՝ դիմակներով ու ձեռնոցներով: Պետք է ունենալ դուրս գալու թույլտվություն, գնալ միայն մինչև 1 կմ շառավղի շրջանակներում գտնվող խանութը: Կարող են հետևել GPS-ով (թույլտվությունում հեռախոսահամարը նշված է): Հակառակ դեպքում՝ տուգանք 206 եվրո, նաև քրեական պատասխանատվություն: Անցակետերը շատ են, ստուգում են բոլորին անխտիր՝ թե ոտքով, թե՝ մեքենայով: Եթե ձեր տան մոտ 1 փոքր խանութ է ու այնտեղ թանկ է, իսկ դուք ցանկանում եք գնալ այնտեղ, որտեղից սովոր եք գնումներ կատարելու, ապա դա ոչ մեկի չի հետաքրքրում:

Հնարավոր ամեն ինչ վերակառուցվում է հիվանդանոցի, ինչպես պատերազմի դեպքում: Այսօր հիվանդանոց է դարձել նաև Ջենովայում գտնվող զբոսանավը: Ընդունում են միայն այն հիվանդներին, որոնք կյանքի ու մահվան միջև են, ընդ որում՝ անհույսներին թույլ են տալիս մեռնել: Եթե բերում են 30 և 50 տարեկանների միաժամանակ, փրկում են 30-ամյային. շնչառական սարքերը հաճախ չեն բավականացնում: Հիվանդներն ամենուր են. միջանցքներում, մուտքերում: Բժիշկներն աշխատում են առանց հերթափոխի՝ այնքան, քանի դեռ ոտքի վրա են: Նրանք էլ ճանճերի նման մահանում են: Հյուսիսում դիերը բեռնատարներով են տեղափոխում: Բեռնատարներն էլ չեն հերիքում: Եթե ձեր վարակված հարազատին տարել են, և նա չի առողջացել, ապա դուք նրան այլևս չեք տեսնի: Թույլ չեն տալիս մարմնին հրաժեշտ տալ. անմիջապես տեղափոխում են դիակիզարան: Ներկայումս 700-800 մարդ է օրական մահանում: Փոքր Իտալիայի համար դա մեծ թիվ է:

Մահանում են ոչ միայն տարեցները, այլև 30, 40 տարեկանները: Մահանում են շատ արագ, մի քանի օրվա ընթացքում՝ սկսած այն պահից, երբ զգացվում է, որ կորոնավիրուս է: Նույնիսկ ամենակարող, ուժեք, ցլանման տղամարդիկ՝ ուժեղ իմունիտետով: Նույնիսկ երեխաներ: Այո, նրանք տոկոսային հարաբերակցությամբ քիչ են, բայց թվերը ձեր ինչի՞ն են պետք, եթե ձեր երեխան է մահանում: Երբեք չէի լսել, թե ինչպես է մահացածների համար ղողանջում զանգը: Հիմա մշտապես լսում եմ: Եվ ահա ձայնն ականջումս է, ուզում եմ կծկվել ու թաքնվել բնակարանի հեռավոր անկյունում:

Եթե ձեզ դեռ թվում է, թե սա ձեզ չի վերաբերվում, որտե՞ղ է Իտալիան, որտե՞ղ՝ դուք, ապա պատմեմ, թե ինչպես մեզ մոտ էլ ամեն ինչ հանդարտ սկիզբ առավ.

- Հունվարի 30. Հռոմում հայտնաբերվեց և մեկուսացվեց Չինաստանից ժամանած զույգը՝ կորոնավիրուսով վարակված: Չեղարկվում է օդային հաղորդակցությունը Չինաստանի հետ: Բոլորը հանգիստ են: Կյանքը շարունակվում է:

- Փետրվարի 23. Հայտնաբերվել են շուրջ 100 վարակվածներ: Օջախները՝ Իտալիայի հյուսիսում գտնվող փոքր քաղաքներ, որտեղ կարանտին է հայտարարվել: Մնացյալ Իտալիան զվարճանում է: Ամեն ինչ բաց է:

- Մարտի 4. Վերջապես՝ փակվում են դպրոցներն ու համալսարանները (ոչինչ չի՞ հիշեցնում): Երեխաներն ու ուսանողները թափվում են դուրս. եղանակը բարենպաստ է:

- Մարտի 8. Շուրջ 6 հազար վարակված: Թեստավորում են բոլորին, ապա փոխում են մարտավարությունը. թվերը սարսափելի են, ձեռնարկում են Եվրոպայի երկրների մեծ մասի մեթոդը՝ միայն ախտանշաններով: Առաջ անցնելով՝ նշեմ. ներկայումս թեստավորում են միայն նրանց, ովքեր մահվան վտանգի առաջ են: Ամբողջ Լոմբարդիան կարանտինում է: Փակ են թանգարանները, կինոթատրոնները, թատրոնները, մարզական և առևտրային կենտրոնները: Բարերն ու ռեստորաններն աշխատում են մինչև 18:00-ն՝ անհրաժեշտ հեռավորության պահպանմամբ: Հռոմում շարունակում են զվարճանալ: Իհարկե՝ առանց դիմակների: Հյուսիսում աշխատող հարավցիները վերադարձել են իրենց հարազատների մոտ՝ վիրուսն առանց իմանալու տանելով իրենց հետ:

- Մարտի 11. Ամբողջ Իտալիան կարմիր գոտի է դառնում: Շուրջ 13 հազար վարակված: Փակվում է ամեն ինչ՝ բացի մթերային խանութներից, դեղատներից ու ֆաբրիկաներից: Հայտարարվում է պանդեմիա: Դեռ կարելի է փողոցում միայնակ սպորտով զբաղվել, խանութ գնալ, բայց արդեն թույլտվության թերթիկով: Արդեն վախենալու է, բայց՝ ոչ շատ: Կատակում ենք:

- Մարտի 21. Շուրջ 60 հազար վարակված, նրանց 6 հազարը՝ մահացած: Փակվում են բոլոր ֆաբրիկաներն ու գործարանները: Խանութ գնալ կարելի է 3 օրը 1 անգամ՝ տանից 1 կմ-ից ոչ հեռու: Բնակարանից հեռանալն արգելվում է: Սպորտը դրսում՝ նույնպես: Տեղաշարժվել թույլատրվում է միայն սննդի համար և եթե մահանում ես (ոչ շտապ այցերը բժշկի արգելվում են): Պարեկները տուգանում են բոլորին անխտիր: Տուգանք + քրեական պատասխանատվություն:

Բերգամոյի ռազմատեխնիկան չի բավարարում դիակների տեղափոխման համար. տեղի գերեզմաններում արդեն տեղ չկա, դիակիզարանները նույնպես չեն հասցնում: Իտալիայի վարչապետը երկրում հայտարարում է համաշխարհային պատերազմի ճգնաժամի 2-րդ աստիճան: Դա, իրավամբ, նման է պատերազմի: Յուրաքանչյուր ընտանիքում կա մեկը, ում ճանաչում ես, ով կամ մահացել է, կամ կյանքի կռիվ է տալիս: Արդեն չենք կատակում:

Այս ամենը տեղի է ունեցել 1 ամսվա ընթացքում:Չեմ ասում՝ խուճապի մատնվենք, բայց խնդրում եմ. բոլոր սովորությունները պետք է անհապաղ փոխել, մի քանի շաբաթից ուշ կլինի: Դուրս մի եկեք տանից, հյուրերի, հարազատներին մի ընդունեք, մի գնացեք աշխատանքի, դպրոց, համալսարան (իհարկե պետությունից է կախված, բայց ամեն դեպքում): Դիմակ կրեք, լվացեք ձեռքերը: Հոգ տարեք մտերիմների համար: Տանից հազվադեպ դուրս եկեք, միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Մարզասարքերը, գրքերը, ֆիլմերը կօգնեն:

Երևի այսքանը: Ովքեր այլ մանրամասներ են ցանկանում, անձնական նամակով գրեք. միշտ պատրաստ եմ օգնելու:

Սիրով, ձեր՝ Պոլինա»: