Շեշտ.am (shesht.am) - Feed

ԵՄ հինգ երկիր Ռուանդայի հետ բանակցում է արտաքսվող միգրանտների ընդունման կենտրոնի շուրջ
Նիդեռլանդների կառավարությունը հայտնել է, որ առաջին փուլում նախատեսվում է Ռուանդա տեղափոխել միայն միայնակ տղամարդկանց։ Նիդեռլանդները մտադիր է առաջնահերթ դիտարկել Ռուանդայի տարածաշրջանի երկրներից ժամանած մարդկանց գործերը։

Ըստ նախագծի՝ տեղափոխված մարդիկ սկզբում կապրեն բաց տիպի ժամանակավոր կենտրոնում։ Նիդեռլանդների կառավարությունը նշում է, որ նրանք Ռուանդայում բնակվելու իրավունք կստանան և կկարողանան աշխատել, կրթություն ու բուժօգնություն ստանալ։ Նրանք կպահպանեն նաև իրենց ծագման երկիր վերադառնալու հնարավորությունը։

Հինգ եվրոպական երկրները նախատեսում են հոգալ, ի թիվս այլ ծախսերի, ժամանակավոր կացարանի ծախսերը։ Ծրագրի մանրամասները կողմերը դեռ պետք է մշակեն։ Նիդեռլանդների կառավարությունը ցանկանում է այդ աշխատանքում ներգրավել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին և Միգրացիայի միջազգային կազմակերպությանը։

Reuters-ը, վկայակոչելով Ավստրիայի և Դանիայի կառավարությունների հայտարարությունը, գրում է, որ առաջին տեղափոխումները նախատեսվում են 2027 թվականին՝ բանակցությունների հաջող ավարտի դեպքում։ Կենտրոնի աշխատանքի մեկնարկի հստակ ամսաթիվ չի հայտարարվել։

ԵՄ վերադարձի նոր կանոնակարգը թույլ է տալիս մնալու իրավունք չունեցող մարդկանց տեղափոխել երրորդ երկիր, եթե այդ երկրի հետ կա համապատասխան պայմանավորվածություն։ Առանց ուղեկցողի անչափահասները բացառված են։ Ծրագրի իրավական երաշխիքները քննարկման առարկա են. Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն The Guardian-ին ասել է, որ նման նախագծերը պետք է համապատասխանեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։