Շեշտ.am (shesht.am) - Feed

Տրիբունալը մերժել է Ֆոլկլենդների մոտ նավթային աշխատանքները կասեցնելու Արգենտինայի պահանջը
Համբուրգում գործող տրիբունալը նոյեմբերի 28-ին հայտնել է, որ որոշումն ընդունվել է 18 կողմ և 3 դեմ ձայնով։ Արգենտինան խնդրել էր մինչև վեճով արբիտրաժային քննության ավարտը դադարեցնել նոր հորատումն ու արդյունահանման ենթակառուցվածքների տեղադրումը Sea Lion նախագծում և արգելել ծովային պաշարների շահագործման նոր թույլտվությունները։

Նախագիծը գտնվում է Ֆոլկլենդյան՝ Արգենտինայում Մալվինյան կոչվող կղզիներից հյուսիս։ Կղզիները վերահսկում է Մեծ Բրիտանիան, իսկ Արգենտինան վիճարկում է դրանց պատկանելությունը։ Բուենոս Այրեսը սեպտեմբերի 28-ին նախաձեռնել էր արբիտրաժ՝ ՄԱԿ-ի Ծովային իրավունքի մասին կոնվենցիայի հիման վրա, իսկ ժամանակավոր միջոցների պահանջով տրիբունալին դիմել էր հոկտեմբերի 13-ին։

Դատավորների մեծամասնության գնահատմամբ՝ Արգենտինայի ներկայացրած պահանջները հնարավոր չէ քննել առանց նախապես որոշելու կղզիների նկատմամբ ինքնիշխանության հարցը։ Այդ հարցը, սակայն, դուրս է կոնվենցիայի կարգավորման շրջանակից։ Ուստի տրիբունալը նախնական գնահատմամբ չի գտել այն իրավազորության հիմքը, որն անհրաժեշտ էր ժամանակավոր միջոցներ սահմանելու համար։

Միաժամանակ տրիբունալը արձանագրել է բրիտանական կողմի հավաստիացումները, որ հորատումը չի սկսվի մինչև 2027 թվականի մարտի 21-ը, իսկ նավթի արդյունահանումը՝ մինչև 2028 թվականի մարտը։ Լոնդոնը նաև հայտնել է, որ լիցենզավորման գործող կարգի կասեցումից հետո նոր լիցենզիաներ չեն տրամադրվել։

Որոշումը չի կանխորոշում հետագայում կազմավորվելիք արբիտրաժային տրիբունալի իրավազորության, պահանջների ընդունելիության կամ վեճի էության վերաբերյալ եզրակացությունները։ Կողմերը կարող են այդ հարցերի շուրջ իրենց փաստարկները ներկայացնել արբիտրաժում։ Տրիբունալը նրանց նաև հորդորել է համագործակցել դրա արագ կազմավորման համար։

Reuters-ը հաղորդել է, որ բրիտանական կառավարությունը ողջունել է որոշումը։ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը հայտարարել է, որ երկիրը հարգում է այն և կշարունակի իր իրավունքների պաշտպանությունը միջազգային իրավունքի շրջանակում։