Շեշտ.am (shesht.am) - Feed

Չինաստանի առևտրային հավելուրդը տասը ամսում գերազանցել է մեկ տրիլիոն դոլարը
Նոյեմբերի 10-ին Չինաստանի մաքսային ծառայությունը հրապարակել է հոկտեմբերի տվյալները։ Դոլարով հաշվարկված արտահանումը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 35,2 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 41,6 տոկոսով, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով մաքսային տվյալներին։

Չինաստանի առևտրի նախարարության հարթակը, հղում անելով նույն տվյալներին, նշում է, որ հունվար–հոկտեմբերին ապրանքների արտահանման և ներմուծման ընդհանուր արժեքը յուանով աճել է 20 տոկոսով՝ հասնելով 44,81 տրիլիոն յուանի։ Արտահանումն աճել է 17,6 տոկոսով, ներմուծումը՝ 23,6 տոկոսով։

Էլեկտրամեխանիկական արտադրանքի արտահանումն այդ տասը ամիսներին յուանով աճել է 25,2 տոկոսով և կազմել արտահանման ընդհանուր արժեքի գրեթե երկու երրորդը։ Ինտեգրալ սխեմաների արտահանման արժեքն ավելի քան կրկնապատկվել է։ Չինաստանի կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ Golden Credit Rating-ի վերլուծաբան Վան Ցինը բացատրում է, որ արհեստական բանականության ոլորտի ներդրումները բարձրացրել են չիպերի ու համակարգչային այլ բաղադրիչների գները՝ մեծացնելով արտահանման արժեքը։

Հունվարից հոկտեմբեր Չինաստանի ապրանքաշրջանառությունը Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) հետ յուանով աճել է 24,2 տոկոսով, Եվրամիության հետ՝ 8,5 տոկոսով, իսկ ԱՄՆ-ի հետ՝ 6,3 տոկոսով։ Միևնույն ժամանակ, ըստ Reuters-ի, միայն ԱՄՆ-ի հետ առևտրում Չինաստանի ամսական հավելուրդը սեպտեմբերի 34,01 միլիարդ դոլարից հոկտեմբերին նվազել է մինչև 32,71 միլիարդ դոլար։

Առևտրի տվյալների հրապարակման նախօրեին Չինաստանի Պետական խորհրդի մաքսատուրքերի հանձնաժողովը հայտնել է, որ Պեկինը ևս երկու ամսով երկարացնում է ամերիկյան ապրանքների նկատմամբ 24 տոկոս լրացուցիչ մաքսատուրքի կասեցումը։ Գործող 10 տոկոս լրացուցիչ մաքսատուրքը մնում է ուժի մեջ։