Շեշտ.am (shesht.am) - Feed

Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախումից առնվազն 68 մարդ է զոհվել
Renfe երկաթուղային ընկերությունը հայտնել է, որ իր AVE գնացքը բախվել է Iryo ընկերության գնացքին՝ Լոս Եբենես և Ուրդա բնակավայրերի միջև։ Renfe-ի գնացքը Մադրիդի Պուերտա դե Ատոչա կայարանից մեկնել էր ժամը 08։00-ին և Սևիլյայի Սանտա Խուստա կայարան պետք է հասներ 10։39-ին։ Վթարից հետո դադարեցվել է Մադրիդ–Սյուդադ Ռեալ–Անդալուսիա ուղղությամբ երթևեկությունը։

Ընկերությունն ակտիվացրել է ճգնաժամային կենտրոնը և երկաթուղային վթարներից տուժածներին ու նրանց ընտանիքներին աջակցելու ծրագիրը։ Renfe-ի՝ տուժածներին աջակցող մասնագետները համագործակցում են արտակարգ ծառայությունների, ենթակառուցվածքները կառավարող Adif ընկերության և տրանսպորտի նախարարության հետ։ Ընկերությունը հաստատել է նաև, որ բախման հետևանքով կան վիրավորներ։

Մադրիդի տարածաշրջանային կառավարությունը տեղեկացրել է, որ Տոլեդո է ուղարկել 27 հրշեջի և SUMMA 112 շտապօգնության ծառայության 50 բուժաշխատողի։ Օգնության աշխատանքներում ներգրավվել են բժշկական ուղղաթիռ, վերակենդանացման շարժական խմբեր և շտապօգնության մեքենաներ։ Տարածաշրջանի ծառայություններն աշխատում են ինչպես վթարի գոտում, այնպես էլ Մադրիդում։

Ատոչա կայարանում բացվել է ուղևորների հարազատների հետ կապի կենտրոն։ Ընտանիքներին աջակցող խմբում ընդգրկվել են նաև հոգեբաններ, բժիշկ և բուժքույրեր։ Մադրիդի իշխանությունները միջքաղաքային ավտոբուսներ են առաջարկել տրանսպորտի նախարարությանն ու Կաստիլիա Լա Մանչայի կառավարությանը՝ անհրաժեշտ փոխադրումները կազմակերպելու համար։ Լրացուցիչ միջոցների ներգրավումը համաձայնեցվում է արտակարգ ծառայությունների միջև։

Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն, ինչպես հաղորդել է Reuters-ը, հայտարարել է, որ համակարգչային կապի խափանումից հետո Renfe-ի գնացքին թույլատրվել է շարունակել ընթացքը՝ չնայած կարմիր ազդանշանին։ Նա երթևեկությունը վերսկսելու որոշումը որակել է սխալ և ընթացակարգի խախտում։ Սա նախարարի ներկայացրած նախնական բացատրությունն է․ պատահարի ճշգրիտ հաջորդականությունն ու հանգամանքները պետք է պարզվեն քննությամբ։