Շեշտ.am (shesht.am) - Feed

Կիևում ռուսական հարվածից հետո լույսի, ջրի և ջեռուցման խնդիրներ են առաջացել
Կլիչկոն հայտնել է, որ վնասվել են Կիևի և Ժիտոմիրի մարզերի էներգետիկ օբյեկտները։ Նա մայրաքաղաքի էներգամատակարարման վիճակը գնահատել է որպես չափազանց ծանր՝ նշելով, որ էներգետիկներն ու կոմունալ ծառայություններն աշխատում են բնակիչների սպասարկումը վերականգնելու ուղղությամբ։

«Ինտերֆաքս-Ուկրաինան», վկայակոչելով փրկարար ծառայության ավելի ուշ հաղորդագրությունը, հաղորդել է վեց տուժածի մասին։ Ծառայության տվյալներով՝ առավոտյան հարվածներ են գրանցվել նաև Դարնիցկի և Սվյատոշինսկի շրջաններում։ Դարնիցկի շրջանում անօդաչու սարքը հարվածել է երկհարկանի մասնավոր տան, որտեղ բռնկված հրդեհը մարվել է։

Կիևի փրկարարները տեղեկացրել են նաև Սոլոմյանսկի շրջանում բնակելի շենքերի, մանկապարտեզի և ոչ բնակելի շինության վնասման մասին։ Հինգհարկանի տներից մեկում մասամբ փլուզվել է առաջին հարկի ճակատը, այլ հասցեներում պայթյունի ալիքից կոտրվել են պատուհանները։ Մանկապարտեզի տարածքում վնասվել է երկհարկանի շենքը։

Հարվածից վնասվել է նաև Դնեպրի վրայով անցնող Հյուսիսային կամուրջը։ Կլիչկոյի առավոտյան հաղորդագրությամբ՝ երթևեկությունը փակվել է երկու ուղղությամբ, իսկ մասնագետներն ուսումնասիրում էին վնասների ծավալը։ Քաղաքապետը նշել է ճանապարհածածկի, տրոլեյբուսի կոնտակտային ցանցի և էլեկտրահաղորդման գծի վնասումները։

Associated Press-ը հաղորդում է, որ հարվածները տեղի են ունեցել Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների՝ Աբու Դաբիում նախատեսված բանակցություններից առաջ։ Գործակալության տվյալներով՝ հանդիպումը պետք է սկսվի նոյեմբերի 10-ին։ Տարածքային և անվտանգության հարցերը շարունակում են չլուծված մնալ։