Շեշտ.am (shesht.am) - Feed

Եվրահանձնաժողովն առաջարկել է արգելել առցանց գնումների մոլորեցնող հնարքները
Եվրահանձնաժողովն առաջարկում է արգելել կայքերի ու հավելվածների այն հնարքները, որոնք գնորդին դրդում են չպլանավորված գնումների։ Օրինակ՝ վաճառողը չի կարողանա կեղծ հաղորդագրությամբ պնդել, թե ապրանքից մնացել է ընդամենը երկու օրինակ։

Տոմսերի վաճառքի վիրտուալ հերթերում ընկերությունները պետք է ցույց տան տվյալ պահին գործող և հնարավոր ամենաբարձր գները։ Օգտատերերը նաև պետք է կարողանան անջատել ավելորդ ծախսերի մղող գործառույթները, օրինակ՝ գնում կատարելու անընդհատ առաջարկները։

Նախագիծը նախատեսում է պարզեցնել առցանց բաժանորդագրությունների չեղարկումը։ Այն անդրադառնում է նաև այն դեպքերին, երբ անվճար փորձաշրջանն անցանկալի վճարովի բաժանորդագրության է վերածվում։ Սոցցանցերում բովանդակություն ստեղծողները պետք է հստակ նշեն, թե որ հրապարակումներն են գովազդային։

Փաթեթի մաս կազմող առանձին նախաձեռնությամբ Եվրահանձնաժողովն առաջարկում է վերանայել սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ազգային մարմինների համագործակցության կանոնները։ Reuters-ի հաղորդմամբ՝ առաջարկը Հանձնաժողովին թույլ կտա քննել մի քանի անդամ երկիր ընդգրկող խոշոր գործերը և ընկերություններին տուգանել մինչև նրանց տարեկան համաշխարհային շրջանառության 6 տոկոսի չափով։

Գործարարների շահերը ներկայացնող BusinessEurope-ը մտահոգություն է հայտնել, որ նոր պահանջները կարող են կրկնել գործող կանոնները և դժվարացնել դրանց կիրառումը։ Նախագիծը դեռ պետք է համաձայնեցնեն Եվրախորհրդարանն ու ԵՄ անդամ երկրները։