Շեշտ.am (shesht.am) - Feed

Ավստրալիան և Ֆիլիպինները պաշտպանական համագործակցության նոր համաձայնագիր են ստորագրել
Ավստրալիայի արտաքին գործերի և առևտրի նախարարությունը հայտնել է, որ ստորագրմանը ներկա է եղել վարչապետ Էնթոնի Ալբանիզին։ Փաստաթուղթը զարգացնում է գործող հուշագրի դրույթները և ընդգրկում ծովային իրավիճակի մշտադիտարկումը, տեղեկությունների փոխանակումը, համատեղ ուսուցումն ու ենթակառուցվածքների զարգացումը։

Ֆիլիպինների պաշտպանության նախարար Խիլբերտո Թեոդորոն, ինչպես հաղորդում է Reuters-ը, ասել է, որ նոր փաստաթուղթը պարզեցնում է մյուս երկրի տարածքում ժամանակավորապես գտնվող զինծառայողների կարգավիճակի մասին գործող համաձայնագրի կիրառումը։ Նրա խոսքով՝ փոփոխությունները վերաբերում են նաև մարդասիրական օգնությանն ու արտակարգ իրավիճակներում համատեղ գործողություններին։

Երկու երկրների պաշտպանության նախարարները դեռ օգոստոսին հայտնել էին, որ նոր համաձայնագիրը փոխարինելու է 1995 թվականի հուշագրին։ Ստորագրումը տեղի է ունեցել Մանիլայում՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գագաթնաժողովից առաջ։

Հարավչինական ծովում Ֆիլիպինների և Չինաստանի տարածքային ու ծովային հավակնությունները մասամբ համընկնում են։ Ավստրալիան սատարում է 2016 թվականի միջազգային արբիտրաժի վճռին, ըստ որի՝ ծովի մեծ մասի նկատմամբ Չինաստանի պատմական իրավունքների հավակնություններն իրավական հիմք չունեն։ Պեկինը չի ընդունում վճիռը և պնդում է, որ Ֆիլիպինների ու նրա գործընկերների համատեղ զորավարժությունները մեծացնում են լարվածությունը։

Ավստրալիայի կառավարությունը նաև հայտարարել է, որ լրացուցիչ միջոցներ կհատկացնի Հարավարևելյան Ասիայի երկրների հետ ծովային համագործակցության իր ծրագրին։ Այդ ծրագրով նախատեսվում է օգնել տարածաշրջանի գործընկերներին ավելի արագ նկատել ծովային վտանգները և արձագանքել դրանց։