Շեշտ.am (shesht.am) - Feed
Գյումրիի դրամատիկական թատրոնը 161-րդ թատերաշրջանը բացել է «Ապակե գազանանոց» ներկայացմամբ
            <content:encoded><![CDATA[Ներկայացման ռեժիսորը Տաթևիկ Մելքոնյանն է, բեմանկարիչը՝ Միկա Վաթինյանը։ Թատերաշրջանի բացման մասին սեպտեմբերի 19-ին հաղորդել է «Արմենպրեսը»։
Դրամայի առանցքում ընտանեկան պարտականությունների, մենության և չիրականացած երազանքների բախումն է։ Ներկայացման դերակատարներից են Անահիտ Քոչարյանը, Սոֆյա Սարգսյանը և Արսեն Սաղաթելյանը։
«Հայկական Կարիտասի» հետ համագործակցության նպատակը ներառականության մասին թատրոնի միջոցով խոսելն է։ Սա կազմակերպության ու թատրոնի երկրորդ համատեղ աշխատանքն է՝ «Հրաշագործը» ներկայացումից հետո։
Թատրոնի տնօրեն Արամ Կարապետյանի խոսքով՝ նոր թատերաշրջանից առաջ թարմացվել են լուսաձայնային համակարգն ու կաթսայատունը, մասամբ վերանորոգվել է տանիքը։
Գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը հայտնել է նաև հաջորդ բեմադրություններից մեկի մասին։ Թատրոնը պատրաստվում է ներկայացնել «Վատ տղաները» կատակերգությունը։]]></content:encoded>