Շեշտ.am (shesht.am) - Feed
Հորդառատ անձրևները հեղեղել են Գազայի տեղահանված բնակիչների վրանները
            <content:encoded><![CDATA[«Համասի» վերահսկողության տակ գործող Գազայի կառավարության լրատվական գրասենյակի տվյալներով՝ 12 ժամում հեղեղվել է առնվազն 70 հազար վրան։ Reuters-ը նոյեմբերի 7-ին հաղորդել է, որ տեղական իշխանությունները նաև վիրավորների մասին են տեղեկացրել, սակայն այդ պահին մահվան դեպքեր չէին արձանագրվել։
Քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտնել է օգնության շուրջ 1500 կանչի մասին։ Գազա քաղաքում բնակիչները փորձել են ավազով ամրացնել վրանները, ջուրը դուրս հանել և երեխաներին տեղափոխել չոր վայրեր։ Անձրևից թրջվել են ներքնակներն ու ծածկոցները։
Համայնքային և փրկարար ծառայությունների ներկայացուցիչները Reuters-ին ասել են, որ վառելիքի պակասն ու սարքավորումների վնասվածքները սահմանափակում են ջրահեռացման աշխատանքները։ Իսրայելի՝ օգնության մուտքը համակարգող COGAT կառույցն իր հերթին հայտարարել է, որ անձրևներից առաջ միջազգային կազմակերպությունների հետ բարելավել է սանիտարական պայմանները։ Կառույցի տվյալներով՝ այս շաբաթ Գազա է մուտք գործել ևս չորս ասենիզացիոն մեքենա՝ նախորդ ամսվա ընթացքում բերված ութին հավելելու համար։
Աղետը տեղի է ունեցել կացարանների պարագաների սուր պակասի պայմաններում։ ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը՝ OCHA-ն, նոյեմբերի 5-ի զեկույցում նշել է, որ նոյեմբերի 1-ի դրությամբ Գազայում անհրաժեշտ էր մոտ 121 հազար վրան, 561 հազար բրեզենտ և 1,7 միլիոն ներքնակ։ Տեղում առկա պաշարները ներառում էին ընդամենը մոտ 2800 վրան և շուրջ 5000 ներքնակ։
OCHA-ի գնահատմամբ՝ ֆինանսավորման պակասը, գնումների տևական ընթացակարգերն ու Իսրայելի սահմանած մուտքի սահմանափակումները կարող են օգնության մի մասի հասնելը հետաձգել մինչև ձմռան երկրորդ կեսը։ Գրասենյակը նաև զգուշացրել է, որ շարժիչային յուղերի և պահեստամասերի պակասը վտանգում է ջրահեռացման համակարգերի ու մարդասիրական մեքենաների աշխատանքը։
Հեղեղումների վտանգը կանխատեսվել էր դեռ հոկտեմբերին։ OCHA-ի հոկտեմբերի 15-ի զեկույցում գնահատվել էր, որ մոտ 950 հազար տեղահանված մարդ ապրում է հեղեղումների միջին կամ բարձր ռիսկ ունեցող վայրերում։ Նրանցից ավելի քան 400 հազարը՝ բարձր ռիսկի գոտիներում։]]></content:encoded>