Շեշտ.am (shesht.am) - Feed

Սուր միելոիդ լեյկեմիայի հետ կապված առաջին մուտացիաները կարող են առաջանալ ախտորոշումից տասնամյակներ առաջ
Գիտնականները համեմատել են հետագայում սուր միելոիդ լեյկեմիա ախտորոշված 47 կանանց և համադրելի տարիքի 46 կանանց արյան շիճուկի նմուշները։ Երկրորդ խմբի կանանց մոտ հիվանդությունը չի զարգացել։ Հետազոտության արդյունքները նոյեմբերի 11-ին հրապարակվել են Nature ամսագրում։

Նմուշները տարիներ շարունակ հավաքվել էին Մեծ Բրիտանիայում՝ ձվարանների քաղցկեղի սքրինինգի ուսումնասիրության համար։ Դրանցից ամենավաղը վերցվել էր լեյկեմիայի ախտորոշումից 15 տարի առաջ։ Հետազոտողները ԴՆԹ-ի հաջորդականության վերլուծությամբ հետևել են, թե ինչպես է փոխվել նույն մուտացիան կրող բջիջների բաժինը, ապա մաթեմատիկական մոդելով գնահատել են, թե երբ է առաջացել մուտացիան։

Առաջին փոփոխությունը կրող բջիջների խմբերը՝ կլոնները, սկզբում դանդաղ են աճել․ դրանց թվի կրկնապատկումը կարող էր տարիներ տևել։ Հետագա մուտացիաները որոշ կլոնների թույլ են տվել շատ ավելի արագ բազմանալ և աստիճանաբար դուրս մղել մյուսներին։

Առնվազն մեկ երրորդի դեպքում մեկ կլոն արդեն գերակշռում էր արյան բջիջների մեջ ախտորոշումից տարիներ առաջ, հայտնում է Քեմբրիջի համալսարանը։ Համեմատական խմբում նման դեպք չի գրանցվել։ UK Biobank-ի տվյալների առանձին վերլուծությունն էլ այդ երևույթը կապել է հիվանդության ավելի բարձր ռիսկի հետ։

Վաղ ազդանշան, սակայն, եղել է ոչ բոլորի մոտ։ Դեպքերի մոտ մեկ հինգերորդում կլոնների աճը կա՛մ չէր հայտնաբերվել, կա՛մ նկատելի էր դարձել ախտորոշումից ընդամենը մեկից երկու տարի առաջ։ Հեղինակները նաև չեն ունեցել ախտորոշման պահին վերցված նմուշներ, ուստի չեն կարող հաստատել, որ ավելի վաղ հայտնաբերված կլոններից է զարգացել լեյկեմիան։