Շեշտ.am (shesht.am) - Feed

Լևոն XIV պապը Լիմայում հանդիպել է եկեղեցու ներկայացուցիչների կողմից բռնության ենթարկված անձանց
Հանդիպումը տեղի է ունեցել Լիմայում՝ Վատիկանի դիվանագիտական ներկայացուցչությունում։ Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակը հայտնել է, որ պապը նախ ողջունել է ներկաներին մատուռում, ապա առանձին զրուցել յուրաքանչյուրի հետ և լսել նրանց պատմությունները։

Ըստ Վատիկանի՝ քննարկվել է, թե ինչպես կարող է եկեղեցին պարզել տեղի ունեցածի հանգամանքները, աջակցել տուժածներին և ապահով պայմաններ ստեղծել իր հաստատություններում։ Հանդիպման մասին հաղորդագրությունում կոնկրետ որոշումներ կամ դրանց իրականացման ժամկետներ չեն նշվել։

Reuters-ը հաղորդում է, որ սա հարավամերիկյան ուղևորության ընթացքում բռնությունից տուժածների հետ պապի երկրորդ հանդիպումն էր։ Նոյեմբերի 9-ին նա Բուենոս Այրեսում հանդիպել էր հինգ մարդու, որոնք բռնության էին ենթարկվել հոգևորականների և եկեղեցական հաստատությունների ներկայացուցիչների կողմից, հայտնել էր Սուրբ Աթոռը։

Սա Լևոն XIV-ի առաջին այցն է Պերու պապ ընտրվելուց հետո։ Նա տարիներ շարունակ երկրում ծառայել է որպես միսիոներ, իսկ 2015–2023 թվականներին եղել է Պերուի հյուսիսում գտնվող Չիկլայո քաղաքի եպիսկոպոսը։

Պերուն Ուրուգվայ և Արգենտինա այցերից հետո պապի ուղևորության վերջին կանգառն է։ Վատիկանի հրապարակած ծրագրի համաձայն՝ Լիմայից հետո նա նոյեմբերի 13-ին կմեկնի Չիկլայո, ապա կայցելի Կուսկո և Պուկալպա։ Նոյեմբերի 17-ին նախատեսված է նրա մեկնումը Հռոմ։