Շեշտ.am (shesht.am) - Feed

«Թող ոչնչացնեն Լոս Անջելեսը»․ Թրամփի խոսքերը քննադատություն են առաջացրել
Հոկտեմբերի 5-ին Նեբրասկայի Գրանդ Այլենդ քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ Դոնալդ Թրամփը, խոսելով Իրանի մասին, ասել է․ «Թող ոչնչացնեն Լոս Անջելեսը, թող ոչնչացնեն Սան Դիեգոն»։ Ելույթի սղագրությունը հրապարակել է Factba.se հարթակը։

Արտահայտությունը հնչել է Իրանի դեմ պատերազմի և դրա տնտեսական հետևանքների մասին խոսելիս։ Թրամփը երկրի անվտանգությունն ապահովելու համար վճարվող փոքր գին է հիշատակել, ապա անդրադարձել քաղաքների հնարավոր ոչնչացմանը։ Նա նաև պնդել է, որ պատերազմը շուտով կավարտվի, իսկ վառելիքի գները կնվազեն։

Լոս Անջելեսում և հարակից քաղաքներում մեծաթիվ հայեր են բնակվում։ ՀՀ գլխավոր հյուպատոսությունը նշում է, որ հատկապես հայաշատ է Գլենդելը, խոշոր հայկական համայնքներ կան նաև Բըրբանքում, Հոլիվուդում և Փասադենայում։ Հայկական համայնք կա նաև Թրամփի հիշատակած Սան Դիեգոյում։

Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը Թրամփի հայտարարությունը գնահատել է որպես վտանգավոր՝ նրան մեղադրելով օտարերկրյա հակառակորդներին ամերիկյան քաղաքների վրա հարձակվելու կոչ անելու մեջ։

Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը նույնպես քննադատել է նախագահին՝ նշելով, որ նրա խոսքերը կարող են վտանգել քաղաքի անվտանգությունը, փոխանցում է Reuters-ը։

Սպիտակ տան հաղորդակցությունների տնօրեն Սթիվեն Չունգը հակադարձել է, որ Թրամփի խոսքերը սխալ են մեկնաբանվել։ Նրա պարզաբանմամբ՝ նախագահը նկատի է ունեցել այն սպառնալիքը, որին ամերիկյան քաղաքները կբախվեին, եթե Իրանին չխանգարեին միջուկային զենք ձեռք բերել։

Հոկտեմբերի 7-ին Տեխասի Սան Անտոնիո քաղաքում Թրամփը կրկին անդրադարձել է Լոս Անջելեսին և Սան Դիեգոյին հնարավոր հարվածներին՝ այս անգամ ընդգծելով․ «Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա։ Մենք պաշտպանում ենք մեր քաղաքները։ Մենք պաշտպանում ենք մեր երկիրը»։