Շեշտ.am (shesht.am) - Feed

Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են Օլեշկիում մարդասիրական առաքելության մեկնարկի մասին
Առաքելության համակարգողներ Դմիտրո Լուբինեցը և Յանա Լանտրատովան հայտարարել են, որ գործողությունը սկսվել է ճանապարհների ականազերծումից հետո, հաղորդում է Associated Press-ը։ Լանտրատովան ՏԱՍՍ-ի տարածած տեսանյութում ասել է, որ հեռանալ ցանկացող մարդիկ արդեն նստում են ավտոբուսներ, իսկ մնացողները պետք է օգնություն ստանան։

Ուկրաինայի մարդու իրավունքների հանձնակատար Լուբինեցը նախապես հայտնել էր, որ պատրաստվել է 25 ավտոբուս՝ 750 նստատեղով, ինչպես նաև շտապօգնության մեքենաներ՝ սահմանափակ շարժունակությամբ մարդկանց համար։ Նրա խոսքով՝ հատուկ ուշադրություն է դարձվում տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց։ Լուբինեցը նշել է, որ քաղաքում մնալ որոշած բնակիչներին ևս մարդասիրական աջակցություն է նախատեսված։

Reuters-ի փոխանցմամբ՝ օգնության փաթեթները ներառում են սնունդ, հիգիենայի պարագաներ, առաջին անհրաժեշտության բժշկական միջոցներ և վառելիք։ Գործակալությունը հաղորդում է, որ կողմերի ներկայացուցիչները բնակիչներին խոստացել են աջակցել ինչպես Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածք, այնպես էլ Ռուսաստան մեկնելու հարցում։

Հոկտեմբերի 29-ին Լուբինեցը հայտնել էր ընտրված երթուղիների ականազերծման ավարտի և դեպի կենտրոնական հիվանդանոց ուղարկվելիք շարասյան պատրաստ լինելու մասին։ Նույնը հայտարարել էր Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Լանտրատովան։ Կողմերը գործողությունները համաձայնեցնում են ԱՄՆ ներկայացուցիչների մասնակցությամբ։

Սպիտակ տունը հոկտեմբերի 23-ին հայտարարել էր, որ սահմանափակ հրադադարի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մելանյա Թրամփի միջնորդությամբ։ Համաձայնության նպատակը մարդասիրական բեռների մուտքն ու անվտանգ միջանցքով քաղաքացիական բնակչության տարհանման նախապատրաստությունն էր։

Օլեշկին Խերսոնի մարզում է՝ Դնիպրո գետի հակառակ ափին։ Քաղաքը ռուսական զորքերի վերահսկողության տակ է անցել 2022-ի փետրվարին և ծանր վնասներ է կրել նաև 2023-ի Կախովկայի ամբարտակի ավերումից հետո։ Այժմ իրականացվող գործողությունն ու տեղային հրադադարը չեն տարածվում ամբողջ ռազմաճակատի վրա․ Ուկրաինայի այլ հատվածներում մարտերը շարունակվում են։