Շեշտ.am (shesht.am) - Feed

Չինաստանն ու Ֆիլիպինները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը ծովային վեճի շուրջ
Ֆիլիպինների արտգործնախարար Մարիա Թերեզա Լասարոն հեռախոսազրույցից հետո հայտնել է, որ իրենք Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ կարևորել են բանակցությունների շարունակությունն ու տարաձայնությունների կարգավորումը փոխադարձ հարգանքի հիման վրա։ Մանիլան զրույցը բնութագրել է որպես բաց և կառուցողական։

Չինաստանի արտգործնախարարությունը նույնպես հաստատել է երկխոսությունը շարունակելու պայմանավորվածությունը։ Ըստ Պեկինի՝ Վան Ին Մանիլային կոչ է արել զուսպ լինել ծովային հարցերի վերաբերյալ հայտարարություններում և գործողություններում։ Նա նաև որոշ ֆիլիպինցի քաղաքական գործիչների մեղադրել է երկկողմ հարաբերություններին վնասելու մեջ։

Ֆիլիպինների նախագահի մամուլի քարտուղար Քլեր Կաստրոն նոյեմբերի 4-ին ասել է, որ Մանիլան նախընտրում է տարաձայնությունները լուծել դիվանագիտական ճանապարհով։ Նրա խոսքով՝ դա չի սահմանափակում վիճելի ջրերում երկրի իրավունքներն ու շահերը պաշտպանելու՝ ֆիլիպինցի պաշտոնյաների լիազորությունները։

Զրույցում անդրադարձ է եղել նաև այս ամիս Մանիլայում կայանալիք Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) հանդիպումներին և Շենչժենում սպասվող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովին։ Reuters-ը, հղում անելով Ֆիլիպինների արտգործնախարարությանը, հաղորդում է, որ Մանիլայում սպասում են Չինաստանի վարչապետ Լի Ցյանի մասնակցությանը։

Չինաստանի ծովային հավակնությունների մի մասը տարածվում է Ֆիլիպինների բացառիկ տնտեսական գոտու վրա։ 2016 թվականին միջազգային արբիտրաժային տրիբունալը եզրակացրել է, որ Չինաստանի նշած «ինը գծիկների» սահմաններում ՄԱԿ-ի Ծովային իրավունքի կոնվենցիայով նախատեսված իրավունքներից ավելի լայն պատմական իրավունքների համար իրավական հիմք չկա։ Պեկինը չի ընդունում վճիռը։