Շեշտ.am (shesht.am) - Feed

HD Hyundai-ն ու Anduril-ը ջուրն են իջեցրել «Ալֆա» անանձնակազմ նավը
HD Hyundai-ն նոյեմբերի 15-ին հայտնել է, որ նավը ջուրն իջեցնելու արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին՝ Ուլսանի իր նավաշինարանում։ Հարավկորեական Maeil Business Newspaper-ը հաղորդում է, որ նավի ջրատարողությունն առանց բեռի մոտ 600 տոննա է։

Anduril-ը 2025 թ. նոյեմբերին հայտարարել էր HD Hyundai Heavy Industries-ի հետ նոր տեսակի անանձնակազմ վերջրյա նավեր նախագծելու և կառուցելու մասին։ Համագործակցության մեկնարկից մինչև «Ալֆայի» ջուրն իջեցնելը մոտ մեկ տարի է անցել։

HD Hyundai-ն կառուցել է նավը և աշխատել ինքնավար նավարկության համակարգի վրա։ Anduril-ի մասնաբաժինը նավին հանձնարարված առաջադրանքների կառավարման ծրագրային ապահովումն է։

Նավաշինողը նախատեսում է նախ Ուլսանի ափերի մոտ անցկացնել ծովային փորձարկումներ և ավարտել նավի պատրաստումը։ Դրանից հետո, ըստ ընկերության ներկայացրած ծրագրի, փորձարկումները կշարունակվեն ԱՄՆ-ում՝ 2027 թ. սկզբին։

Seoul Economic Daily-ի տվյալներով՝ գործընկերները նախատիպը կառուցել են սեփական միջոցներով, առանց ռազմական պատվերի։ Նրանք նավը դիտարկում են որպես ԱՄՆ շուկա դուրս գալու հնարավորություն, սակայն ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից «Ալֆայի» գնման մասին չի հայտարարվել։