Շեշտ.am (shesht.am) - Feed

Կաբո Վերդեում նախագահական ընտրություններ են. առաջադրվել է վեց թեկնածու
Կաբո Վերդեի ազգային ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ երկրի գրեթե բոլոր ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով մինչև 08։30-ը։ Հանձնաժողովի տվյալներով՝ քվեարկությանը հետևում է շուրջ 200 միջազգային դիտորդ։

Ընտրական հանձնաժողովը հաստատել է, որ քվեաթերթիկում վեց անուն կա։ Նևեշը նախագահ է ընտրվել 2021-ին, իսկ մինչ այդ 15 տարի ղեկավարել է կառավարությունը։ Նա ներկայացնում է Կաբո Վերդեի անկախության աֆրիկյան կուսակցությունը։ Ռոզան առաջադրվել է «Շարժում հանուն ժողովրդավարության» կուսակցությունից։

Քարոզարշավի առանցքային թեմաներից էր երիտասարդների արտագաղթը։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, Նևեշը վերընտրվելու դեպքում խոստացել է երիտասարդական գագաթնաժողով կազմակերպել։ Ռոզան իր հերթին ասել է, որ կառավարությունը պետք է երիտասարդներին երկրում ապագա կառուցելու հնարավորություն տա՝ արտագաղթը դանդաղեցնելու համար։

Նախագահական ընտրությունները հաջորդում են մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններին։ Նևեշի կուսակցությունն այն ժամանակ ստացել էր խորհրդարանի 72 մանդատից 37-ը, իսկ Ֆրանսիշկու Կարվալյուն դարձել էր վարչապետ։

Երկրի տարածքում քվեարկությունը նախատեսված է ավարտել տեղական ժամանակով ժամը 18։00-ին՝ Երևանի ժամանակով 23։00-ին։ Reuters-ի տեղեկություններով՝ պաշտոնական նախնական արդյունքներն սպասվում են երկու-երեք օրվա ընթացքում։ Եթե ոչ մի թեկնածու չստանա ձայների կեսից ավելին, առավել շատ ձայն ստացած երկու թեկնածուները նոյեմբերի 29-ին կմասնակցեն երկրորդ փուլին։