Շեշտ.am (shesht.am) - Feed

Binance-ը հարձակման վնասները ծածկելու համար ավելի քան 6,34 միլիարդ դոլար է պահուստավորել
Binance-ը հոկտեմբերի 30-ի թարմացման մեջ հայտնել է, որ պահուստի 5 միլիարդ դոլարն արդեն ունի հենց այն կրիպտոակտիվներով, որոնք տուժել են հարձակման հետևանքով։ Մնացած մոտ 1,34 միլիարդի ակտիվները բորսան գնում է շուկայում և արտաբորսայական գործարքներով։ Ընկերությունը զգուշացրել է, որ որոշ թվային ակտիվների ցածր իրացվելիությունն ու հաշվարկների ժամկետները կարող են երկարացնել գործընթացը։

Բորսայի տվյալներով՝ գործընկերների օգնությամբ սառեցվել է նաև մոտ 3 միլիարդ դոլարի ակտիվ։ Այդ գումարը չի մտնում ընկերության հայտարարած պահուստի մեջ և դեռ ենթակա է վերականգնման ու ստուգման։ Binance-ը խոստացել է իր միջոցներով ծածկել հաստատված ամբողջ պակասուրդը։

Անվտանգության միջադեպի վերաբերյալ թարմացված պաշտոնական հաղորդագրությունում բորսան նշել է, որ միջոցների դուրսբերումը ժամանակավորապես կասեցված է։ Միաժամանակ ընկերությունը ճշտել է, որ հաշիվներին միջոցների մուտքագրումն աշխատում է բնականոն։

Նախնական քննությունը հարձակման հնարավոր սկզբնակետ է համարում DevOps ինժեների նոթբուքի կոտրումը։ Binance-ի վարկածով՝ դրանից հետո հարձակվողը մուտք է ստացել ծառայողական միջավայր և ներկայացրել չարտոնված դուրսբերման գործարքներ։ Ընկերությունը հայտարարել է, որ առայժմ դրամապանակների գաղտնի բանալիների արտահոսքի ապացույց չի հայտնաբերել։ Հարձակման ամբողջական ընթացքը դեռ ուսումնասիրվում է։

Բլոկչեյնային վերլուծությամբ զբաղվող TRM Labs-ը գնահատել է, որ Binance-ի դրամապանակներից տասը բլոկչեյնային ցանցերով դուրս է բերվել մոտ 6,36 միլիարդ դոլար։ Ըստ ընկերության՝ փոխանցումների մեծ մասը կատարվել է շուրջ 20 րոպեում՝ Երևանի ժամանակով հոկտեմբերի 30-ի կեսգիշերից հետո։ TRM-ն այն համարում է արձանագրված ամենամեծ կրիպտոարժութային գողությունը։

TRM Labs-ը բարձր վստահությամբ հարձակումը վերագրում է Հյուսիսային Կորեայի հետ կապված TraderTraitor խմբին։ Reuters-ը հաղորդում է, որ նման գնահատական ունի նաև Chainalysis-ը։ Դրանք վերլուծական ընկերությունների եզրակացություններն են. Binance-ը դեռ չի հայտարարել կոնկրետ խմբի պատասխանատվության մասին։

Binance-ը հայտնել է, որ իրավապահ մարմինների, թվային ակտիվների թողարկողների և ոլորտի գործընկերների հետ փորձում է հայտնաբերել ու վերադարձնել մնացած միջոցները։ Բորսան խոստացել է վերականգնման աշխատանքներից հետո հրապարակել տեխնիկական մանրամասն հաշվետվություն և միջոցների ապահովվածությունը ցույց տվող պահուստների թարմացված տվյալներ։