Շեշտ.am (shesht.am) - Feed

ՄԱԿ-ը կոչ է արել արագացնել COP31-ի բանակցությունները
Անթալիայում կայացած մամուլի ասուլիսում Սթիլը հայտնել է, որ շուրջ 200 երկիր բանակցում է օրակարգի 165 հարցի շուրջ։ Նրա խոսքով՝ կողմերն առաջընթաց են գրանցում, սակայն ընդհանուր համաձայնության համար անհրաժեշտ են փոխզիջումներ։ Նա պատվիրակություններին հորդորել է չձգձգել քննարկումները։

Թուրքիան առաջարկում է արագացնել տրանսպորտի, շենքերի և արդյունաբերության էլեկտրաֆիկացումը։ COP31-ի թուրքական նախագահությունը սեպտեմբերին առաջարկել է, որ մինչև 2035 թվականը էլեկտրաէներգիայի բաժինը համաշխարհային վերջնական էներգասպառման մեջ հասնի 35 տոկոսի։

Reuters-ը նշում է, որ առաջարկը չի պահանջում էլեկտրաէներգիայի լրացուցիչ պահանջարկը բավարարել վերականգնվող աղբյուրներով։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ հանածո վառելիք արտադրող և սպառող մի շարք խոշոր երկրներ դեմ են համաձայնագրում նոր հստակ թիրախների կամ նավթից, գազից ու ածխից հրաժարվելու դրույթների ամրագրմանը։

Օրակարգի մյուս հարցը կլիմայի փոփոխությանը հարմարվելու միջոցների ֆինանսավորումն է։ Եվրամիությունը հայտնել է, որ Անթալիայում կաշխատի նախորդ համաժողովում համաձայնեցված ցուցիչները կիրառելու ուղղությամբ։ Դրանք պետք է օգնեն երկրներին գնահատել, թե որքանով են պատրաստ կլիմայական վտանգներին։

Բանակցությունները ղեկավարող Ավստրալիայի կլիմայի հարցերով նախարար Քրիս Բոուենը Reuters-ին ասել է, որ համաձայնագրի առաջին նախագիծն ակնկալում է հաջորդ շաբաթվա սկզբին։ ՄԱԿ-ի կլիմայական համաժողովը Անթալիայում կշարունակվի մինչև նոյեմբերի 20-ը։