Շեշտ.am (shesht.am) - Feed

Թուրքիան ավարտել է Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ պաշտպանական համաձայնագրի վավերացումը
Էրդողանը նոյեմբերի 26-ին ստորագրած թիվ 12017 որոշմամբ հաստատել է Թուրքիային, Պակիստանին և Սաուդյան Արաբիային միավորող փաստաթուղթը։ Համաձայնագիրը երեք երկրների ղեկավարները ստորագրել էին օգոստոսի 7-ին՝ Մեքքայում։

Թուրքիայի խորհրդարանը համաձայնագիրը վավերացրել էր նոյեմբերի 5-ին, հաղորդել է Reuters-ը։ Գործակալության տեղեկացմամբ՝ իշխող կուսակցության պատգամավորն ավելի վաղ հայտնել էր, որ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար խորհրդարանին կներկայացվի նաև առանձին մանդատ։

Համաձայնագրի երկրորդ հոդվածով՝ մասնակիցներից որևէ մեկի դեմ արտաքին զինված հարձակումը համարվում է հարձակում բոլոր կողմերի դեմ։ Մեկ այլ պետության կամ պետությունների խմբի հարձակման դեպքում մյուս կողմերը պարտավորվում են անհապաղ օգնություն տրամադրել հարձակման ենթարկված երկրին։

Միաժամանակ աջակցության ծավալն ու բնույթը կողմերը որոշելու են անհրաժեշտ օգնության օբյեկտիվ գնահատումից հետո։ Նրանք գործելու են իրենց հասանելի միջոցների, այդ թվում՝ ռազմական հնարավորությունների սահմաններում՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով նախատեսված ինքնապաշտպանության իրավունքի շրջանակում։

Փաստաթուղթը նաև սահմանում է, որ նոր համաձայնագիրը չի վնասում մասնակիցների՝ նախկինում կնքած միջազգային պայմանագրերից բխող իրավունքներին ու պարտավորություններին։ Այս դրույթն ամրագրված է տասներկուերորդ հոդվածում։

Ըստ տասնվեցերորդ հոդվածի՝ համաձայնագիրն ուժի մեջ է մտնելու վերջին վավերագրի՝ համատեղ կոմիտեի քարտուղարությանը ի պահ հանձնվելու օրը և գործելու է անժամկետ։ Կողմերը կարող են դրանից դուրս գալ ուժի մեջ մտնելուց տասը տարի անց՝ մյուսներին առնվազն երեք ամիս առաջ գրավոր ծանուցելով։