Շեշտ.am (shesht.am) - Feed

Հոմո էրեկտուսը կարողացել է ապրել Չինաստանի խիտ արևադարձային անտառներում
Ավստրալիայի, Չինաստանի և Եվրոպայի հետազոտողների խումբը նոյեմբերի 18-ին Nature հանդեսում հրապարակված երկու հոդվածներում ներկայացրել է Գուանսի Չժուան ինքնավար շրջանի Բասյան և Նասյան քարանձավների գտածոները։ Մոտ 15 կիլոմետր հեռավորությամբ գտնվող այս վայրերում հայտնաբերվել է հնագույն մարդկանց ինը ատամ և կաթնասունների ավելի քան 18 հազար բրածո մնացորդ։

Ատամներից ութը հետազոտողները վերագրել են հոմո էրեկտուսին (Homo erectus)։ Դրանց կառուցվածքը համեմատել են այլ հնագույն մարդկանց ատամների հետ, իսկ հինգ նմուշի էմալում ուսումնասիրել են պահպանված սպիտակուցները։ Չորսում հայտնաբերված սպիտակուցային առանձնահատկությունները հաստատել են դրանց կապն էրեկտուսների հետ։

Գտածոների տարիքը որոշել են հինգ անկախ թվագրման մեթոդով՝ հետազոտելով ատամները, նստվածքներն ու քարանձավային հանքային գոյացությունները։ 324–184 հազար տարվա միջակայքն արտացոլում է թվագրման անորոշությունը և չի նշանակում, թե այս մարդիկ տարածաշրջանում անընդմեջ ապրել են այդ ամբողջ ժամանակահատվածում։ Ճավայում էրեկտուսների ավելի ուշ շրջանի մնացորդներ էլ են հայտնի։

Մարդկանց ու կենդանիների ատամների քիմիական ազդակները ցույց են տվել, որ նրանք օգտվել են խիտ անտառային միջավայրի պաշարներից։ Հոմո էրեկտուսին սովորաբար կապում էին բաց խոտածածկ տարածքների ու նոսր անտառների հետ։ Նոր արդյունքը վկայում է, որ այս մարդիկ կարողացել են հարմարվել նաև այնպիսի միջավայրի, որը նախկինում համարվում էր նրանց համար դժվար հաղթահարելի։

Էմալի ստրոնցիումի իզոտոպները, որոնք կապ ունեն սնունդն ու ջուրը մատակարարող տարածքի երկրաբանության հետ, հուշում են նաև տեղաշարժերի մասին։ Ըստ հեղինակների՝ որոշ անհատներ մանկության ընթացքում, հավանաբար, օգտվել են քարանձավների անմիջական շրջակայքից դուրս գտնվող տարածքներից։ Դրանք, հնարավոր է, հասել են մինչև հյուսիսային Վիետնամ, սակայն իզոտոպային տվյալները մարդկանց անցած ճշգրիտ ուղին չեն վերականգնում։

Իններորդ ատամի պատկանելությունը մնում է անորոշ։ Առանձին հոդվածում հետազոտողները նշում են, որ դրա կառուցվածքն ու սպիտակուցային կազմը չեն համապատասխանում էրեկտուսների մյուս նմուշներին։ Դենիսովյան մարդկանց կամ մեկ այլ խմբի հետ հնարավոր կապը դեռ հաստատման կարիք ունի։