Շեշտ.am (shesht.am) - Feed

Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ
Փեզեշքիանի խոսքով՝ «ԱՊՀ+Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափը պետք է դառնա երկխոսության և համագործակցության ճկուն ու արդյունավետ մեխանիզմ։ Նրա ելույթը հրապարակել է իրանական Nournews գործակալությունը։

Համագործակցության ուղղությունների թվում նախագահը նշել է նաև հանքարդյունաբերությունը, ջրային ռեսուրսները, շրջակա միջավայրի պահպանությունը, զբոսաշրջությունն ու գիտական և մշակութային փոխանակումները։

Էներգետիկայի ոլորտում նա առաջարկել է զարգացնել տարածաշրջանային ցանց՝ էներգառեսուրսների արտադրության, փոխադրման և փոխանակման համար։ Այն պետք է ներառի նավթը, գազը, էլեկտրաէներգիան և վերականգնվող էներգիայի աղբյուրները։

Տրանսպորտային կապերին անդրադառնալիս Փեզեշքիանը նշել է, որ «Հյուսիս–Հարավ» և «Արևելք–Արևմուտք» միջանցքները պետք է դիտարկել որպես միասնական տարածաշրջանային ցանցի մասեր, այլ ոչ թե մրցակից նախագծեր։ Նա կարևորել է նաև Իրանի հարավային նավահանգիստների հնարավորությունների օգտագործումը։

Նախագահի խոսքով՝ տարածաշրջանային դիվանագիտությունը չպետք է սահմանափակվի հանդիպումներով։ Այն պետք է օգնի կառավարել ճգնաժամերը, պահպանել կապերը, կանխել հակամարտությունների սրացումը և զարգացնել գործնական համագործակցությունը։

Թուրքմենստանում Փեզեշքիանը հանդիպել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Վարչապետի աշխատակազմը հայտնել է, որ Փաշինյանն ընդգծել է երկկողմ համագործակցության հագեցած օրակարգը և իրանական ընկերությունների ներգրավվածությունը Հայաստանում իրականացվող ռազմավարական նախագծերում։