Շեշտ.am (shesht.am) - Feed

Լեռնագոգի երիտասարդներն ամայի տարածքը «Հավասարության այգու» են վերածել
Լեռնագոգում երիտասարդների նախաձեռնությամբ ստեղծվել է «Հավասարության այգին»։ Նախկինում անխնամ տարածքը գտնվում է մշակույթի տան հարևանությամբ․ երեխաներն ու երիտասարդները մաքրել են այն, խնամել ծառերը և պատրաստել համայնքային հանդիպումների համար։ Նախաձեռնության մասին սեպտեմբերի 19-ին պատմել է «Լուրեր»-ը։

Գաղափարը ձևավորվել է «Մարդու իրավունքների այբուբեն» ծրագրի շրջանակում։ Մասնակիցները որոշել են իրենց գիտելիքները կիրառել գործնական նախաձեռնության մեջ՝ գյուղում ստեղծելով բաց միջավայր տարբեր տարիքի բնակիչների համար։ Տարածքը տրամադրել է տեղական ղեկավարությունը, իսկ բարեկարգման աշխատանքներին մասնակցել են հենց երիտասարդները։

Սյուժեի հերոսների խոսքով՝ գյուղում քիչ են ազատ ժամանակն անցկացնելու հարմար վայրերը։ Այգին մտադիր են օգտագործել կրթվելու, հանգստանալու, նոր նախաձեռնություններ ծրագրելու և համայնքի խնդիրները քննարկելու համար։

Քանի դեռ եղանակը թույլ է տալիս, այստեղ նախատեսվում են կրթական ու մշակութային հանդիպումներ և քննարկումներ։ Նախագծի կարևոր մասը նաև համատեղ աշխատանքի փորձն է․ երիտասարդները համայնքի փոփոխությանը մասնակցում են իրենց ձեռքով։