Շեշտ.am (shesht.am) - Feed

Ճապոնիան ՄՔԴ-ին 2027 թվականի ամբողջ անդամավճարը կփոխանցի մինչև տարեվերջ
Ճապոնիայի ԱԳՆ-ն նոյեմբերի 24-ին հայտնել է, որ վարչապետ Սանաե Տակաիչին որոշման մասին տեղեկացրել է ՄՔԴ-ի նախագահ Տոմոկո Ականեին Տոկիոյում կայացած հանդիպման ժամանակ։ Գերատեսչության փոխանցմամբ՝ կառավարությունը վաղաժամ վճարման խնդրանքը քննարկել է միջգերատեսչական մակարդակով։

Ճապոնիան դատարանի ամենախոշոր ֆինանսական աջակիցն է։ Reuters-ի տվյալներով՝ երկիրն ապահովում է ՄՔԴ-ի բյուջեի մոտ 15 տոկոսը։ Հաջորդ խոշոր ներդրողներն են Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Հարավային Կորեան և Կանադան։

Reuters-ի հաղորդմամբ՝ վաղաժամ վճարումը դատարանին ֆինանսական միջոցներ կտրամադրի մինչև 2027 թվականի ապրիլը, երբ ամերիկյան պատժամիջոցներն ամբողջությամբ ուժի մեջ կմտնեն։ Նոյեմբերի 24-ի պաշտոնական հաղորդագրությունը վերաբերում է վճարումը մինչև տարեվերջ կատարելու որոշմանը․ գումարի փաստացի փոխանցման մասին դրանում չի նշվում։

Տակաիչին Ականեին ասել է, որ Ճապոնիան կշարունակի աջակցել դատարանին և նրա նախագահին, որպեսզի ՄՔԴ-ն կարողանա կատարել իր գործառույթները։ Ականեն շնորհակալություն է հայտնել աջակցության համար, իսկ կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները՝ միջազգային հարաբերություններում իրավունքի գերակայությունն ամրապնդելու նպատակով։

Տոկիոն ամերիկյան պատժամիջոցների վերաբերյալ իր դիրքորոշումն ավելի վաղ ևս ներկայացրել էր։ Հոկտեմբերի 9-ին Ճապոնիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ ՄՔԴ-ի դեմ ԱՄՆ-ի միջոցները չեն համընկնում միջազգային դատարաններին աջակցելու Ճապոնիայի դիրքորոշման հետ և խոր մտահոգություն են առաջացնում։

Ճապոնիան Միջազգային քրեական դատարանի անդամ է դարձել 2007 թվականի հոկտեմբերի 1-ին։ Երկրի ԱԳՆ-ն ընդգծում է, որ աջակցությունը դատարանին իր արտաքին քաղաքականության՝ իրավունքի գերակայությանն ուղղված մոտեցման մաս է։