Շեշտ.am (shesht.am) - Feed

NASA-ն հրապարակել է Ավստրալիայի անապատային շրջանների հազվադեպ ծաղկման պատկերները
NASA-ի Earth Observatory-ն սեպտեմբերի 23-ին հրապարակել է Landsat 8 արբանյակի OLI գործիքով ստացված երկու պատկեր՝ 2025 թվականի օգոստոսի 19-ին և 2026 թվականի օգոստոսի 30-ին։ Արբանյակը NASA-ի և ԱՄՆ Երկրաբանական ծառայության՝ USGS-ի համատեղ ծրագրի մաս է։

Պատկերներում Արևմտյան Ավստրալիայի Մուրչիսոն շրջանն է։ Նախորդ տարվա ավելի չոր լանդշաֆտի համեմատ՝ այս տարվա պատկերում նկատելիորեն ավելացել են կանաչ հատվածները, հատկապես՝ գետահուների երկայնքով։

Մուրչիսոն շրջանը՝ Landsat 8-ի պատկերում, 2026 թվականի օգոստոսի 30-ին։ NASA Earth Observatory / Lauren Dauphin, Landsat / USGS

NASA-ի ներկայացրած օդերևութաբանական տվյալներով՝ հունիսին տեղումները գերազանցել են միջին ցուցանիշը, իսկ օգոստոսին՝ զգալիորեն։ Տարածքով անցած սառը ճակատները անձրևներ են բերել, որոնք նպաստել են հողում պահպանված սերմերի ծլելուն։

Ավստրալիայի ազգային գիտական կազմակերպությունը՝ CSIRO-ն, սեպտեմբերի 16-ին հայտնել է, որ միաժամանակ ծաղկել են բազմաթիվ տեսակներ։ Մուրչիսոնի ռադիոաստղագիտական աստղադիտարանի տարածքի կառավարիչ Էնդրյու Ուիթմարշի գնահատմամբ՝ նման տպավորիչ ծաղկում նա չի տեսել 2008 թվականից։

Ուիթմարշը բացատրել է, որ վաղ ձմեռային անձրևներից հետո ծլել են նաև տարիներ շարունակ հանգստի վիճակում մնացած սերմերը։ Արդյունքում կարմրավուն հողի վրա տարածվել են սպիտակ, դեղին և վարդամանուշակագույն ծաղիկների մեծ զանգվածներ։

Ծաղկումը հասել է նաև աստղադիտարանի տարածք՝ ASKAP ռադիոհեռադիտակի և կառուցվող SKA-Low-ի շուրջ։ Այստեղ CSIRO-ի աշխատակիցները հետևում են նաև հազվադեպ բույսերին և արձանագրում դրանց նոր պոպուլյացիաները։