Շեշտ.am (shesht.am) - Feed

ԱՄՆ-ում սկսել են հավաքել DUNE փորձի ստորգետնյա դետեկտորների կրիոստատները
CERN-ը և Ֆերմիի ազգային լաբորատորիան նոյեմբերի 10-ին հայտնել են, որ հավաքումը մեկնարկել է նոյեմբերի սկզբին։ Սանֆորդի ստորգետնյա հետազոտական համալիրի հարավային սրահում աշխատող թիմերը պողպատե հեծաններից կառուցում են առաջին կրիոստատի արտաքին կմախքը։

Յուրաքանչյուր կրիոստատ կունենա 66 մետր երկարություն, 19 մետր լայնություն և 18 մետր բարձրություն։ Այն կպահի մոտ 17 հազար տոննա հեղուկ արգոն՝ մոտ −185 °C ջերմաստիճանում։ Երբ նեյտրինոն փոխազդի արգոնի հետ, դետեկտորը կգրանցի փոխազդեցության արդյունքում առաջացած ազդանշանները։

Համալիրի հյուսիսային սրահ արդեն իջեցնում են երկրորդ կրիոստատի բաղադրիչները։ Ըստ ծրագրի՝ դրա հավաքումը կսկսվի 2027 թվականին։ Երկու կառուցվածքի համար նախատեսված է ընդհանուր առմամբ շուրջ 2600 պողպատե հեծան։

DUNE-ի գործարկումից հետո Ֆերմիի լաբորատորիան Իլինոյսից նեյտրինոների փունջ կուղարկի Հարավային Դակոտա՝ մոտ 1300 կիլոմետր հեռավորության վրա։ Աղբյուրի մոտ տեղադրված դետեկտորը կչափի փունջը ճանապարհի սկզբում, իսկ հեռավոր դետեկտորները՝ վերջում։ Չափումների համեմատությունը ցույց կտա, թե ինչպես են նեյտրինոները ճանապարհին փոխում իրենց տեսակը։

Նախագծի հեղինակները տեխնիկական զեկույցում նկարագրել են փորձի մյուս նպատակները։ Դրանց թվում են նեյտրինոների ու հականեյտրինոների վարքի համեմատությունը և Ծիր Կաթինում գերնոր աստղի պայթյունից եկող նեյտրինոների գրանցումը։ Ներկայում կառուցվում է դետեկտորների համար անհրաժեշտ ենթակառուցվածքը։