Շեշտ.am (shesht.am) - Feed

Շվեյցարիայում հավանություն են տվել զենքի արտահանման կանոնների մեղմացմանը
Դաշնային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ձայների հաշվարկի ամփոփումը՝ փոփոխությունը նշելով որպես ընդունված։ Մասնակցությունը կազմել է 48,03%։ Ամփոփ արդյունքները դեռ ունեն նախնական պաշտոնական կարգավիճակ։

Փոփոխությունը վերաբերում է ռազմական նշանակության ապրանքների մասին օրենքին։ Շվեյցարիայի կառավարությունը պարզաբանել է, որ այն հնարավորություն կտա զենք մատակարարել զինված հակամարտության մեջ ներգրավված գործընկեր պետության, եթե դա համատեղելի է երկրի չեզոքության, արտաքին և անվտանգության քաղաքականության շահերի հետ։

Բացառիկ հանգամանքներում Դաշնային խորհուրդը կկարողանա նաև շեղվել արտահանման թույլտվության ընդհանուր չափանիշներից՝ Շվեյցարիայի շահերը պաշտպանելու անհրաժեշտությամբ։ Այդուհանդերձ, թույլտվությունները պետք է համապատասխանեն չեզոքության իրավունքին, մարդու իրավունքներին և միջազգային մյուս պարտավորություններին։

Մեղմացվում են նաև վերաարտահանման պայմանները։ Շվեյցարական սպառազինություն գնող երկրներից այլևս բոլոր դեպքերում չի պահանջվի երաշխիք, որ այն երրորդ երկրին կփոխանցեն միայն Բեռնի համաձայնությամբ։

Associated Press-ը հաղորդում է, որ փոփոխության կողմնակիցներն այն անհրաժեշտ են համարում պաշտպանական արդյունաբերությունն ու բանակն ամրապնդելու համար։ Հակառակորդները զգուշացնում են, որ մեղմացումը կարող է հեշտացնել շվեյցարական զենքի հայտնվելը ծայրահեղականների և օրենքը չպահպանող պետությունների ձեռքում։

AP-ի տվյալներով՝ արտահանման բացառությունը վերաբերում է 36 գործընկեր երկրի՝ հիմնականում եվրոպական և արևմտյան պետությունների։ Այն չի վերացնում պատերազմող Ուկրաինային զենքի ուղղակի մատակարարման արգելքը։