Շեշտ.am (shesht.am) - Feed

ՄԱԿ․ Գազայում անձրևներից վնասվել կամ ավերվել է առնվազն 40 հազար կացարան
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) և Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) նոյեմբերի 17-ին համատեղ հայտնել են, որ Գազայում 1,7 միլիոնից ավելի մարդ շարունակում է ապրել իր տնից հեռու, 1,4 միլիոնը սուր սովի է բախվում, իսկ շուրջ 1,98 միլիոնը կացարանի հարցում օգնության կարիք ունի։

Գազայի շուրջ 1700 ճամբարների ու տեղահանվածների բնակության մյուս վայրերի կեսից ավելին ջրհեղեղի վտանգի գոտում է։ Դրանց ավելի քան 40 տոկոսում ջրահեռացման և հողի ամրացման աշխատանքներ են անհրաժեշտ։ Ըստ գործակալությունների՝ նոյեմբերի սկզբից առնվազն 40 հազար կացարան է վնասվել կամ ավերվել։

Ժնևում լրագրողներին ներկայացրած տեղեկությունների հիման վրա ՄԱԿ-ը նոյեմբերի 18-ին հաղորդել է, որ հեղեղաջրերն ու կոյուղաջրերը փչացրել են վրաններում պահվող սնունդը։ Ընտանիքներից շատերը նաև գազ կամ վառելափայտ չունեն՝ կերակուր պատրաստելու համար։

Ֆինանսավորման պակասի պատճառով ՊՀԾ-ն վրանային ճամբարներում տաք սնունդ է տրամադրում երկու օրը մեկ՝ նախկինում ամեն օր տրամադրելու փոխարեն։ Կրճատվել են նաև սննդի փաթեթների բաշխումն ու դրամական աջակցությունը։ Գործակալությունները զգուշացնում են, որ սննդի հասանելիության վերջին բարելավումը մեծապես կախված է օգնությունից և կարող է չպահպանվել։

ՊՀԾ-ի և ՄՄԿ-ի տվյալներով՝ մարդասիրական ու առևտրային բեռների համար բաց միակ անցակետը Քերեմ Շալոմն է, որը հայտնի է նաև Քերեմ Աբու Սալեմ անունով։ Ջրի պոմպերի, ջեռուցիչների, վառելիքի և ծանր տեխնիկայի մուտքը սահմանափակվում կամ ուշանում է։ ՄՄԿ-ն կոչ է արել բացել լրացուցիչ անցակետեր։

ՄՄԿ-ի գնահատմամբ՝ վրաններ, ծածկոցներ, վերմակներ և կացարանների նորոգման նյութեր տրամադրելու համար անհրաժեշտ է 173 միլիոն դոլար։ Եվս 9 միլիոն դոլար է պահանջվում ճամբարների բարեկարգման համար՝ ջրահեռացման առուներից մինչև լուսավորություն և տաքանալու կետեր։