Շեշտ.am (shesht.am) - Feed

«Պերմ» նոր ատոմային սուզանավը փոխանցվել է Ռուսաստանի ռազմածովային նավատորմին
Սուզանավի վրա Անդրեևյան դրոշի բարձրացման արարողությունը տեղի է ունեցել Սևերոդվինսկի «Սևմաշ» նավաշինարանում՝ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Կրեմլը հայտնել է, որ նավը փոխանցվել է Ռուսաստանի ռազմածովային նավատորմին։

Ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Մոիսեևը զեկուցել է պետական փորձարկումների հաջող ավարտի մասին, հաղորդում է «Կոմերսանտը»։ Արարողությանը ներկա «Վեդոմոստիի» թղթակիցը գրում է, որ ընդունման-հանձնման ակտը ստորագրվել էր դեռ նոյեմբերի 10-ին։

«Պերմի» կառուցումը սկսվել է 2016 թվականի հուլիսին, իսկ ջրարկումը կատարվել է 2025 թվականի մարտին։ Այն չորրորդ սերնդի 885Մ՝ «Յասեն-Մ» նախագծի սուզանավ է, որը նախագծել է Սանկտ Պետերբուրգի «Մալախիտ» կոնստրուկտորական բյուրոն, կառուցել՝ «Սևմաշը»։

Սա «Յասեն-Մ» արդիականացված նախագծի հինգերորդ սուզանավն է և «Յասեն» ու «Յասեն-Մ» նախագծերի ընդհանուր շարքի վեցերորդը։ Ինչպես նշում է PortNews-ը, արդիականացված նախագծի առաջին նավը՝ «Կազանը», նավատորմին հանձնվել էր 2021 թվականի մայիսի 7-ին։

Ռուսական պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «Պերմը» առաջին սուզանավն է, որի ստանդարտ սպառազինության կազմում ներառված են «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռները։

Պուտինի խոսքով՝ «Պերմը» շուտով կմիանա Խաղաղօվկիանոսյան նավատորմին։ Նա նաև հայտարարել է մինչև 2030 թվականը նավատորմին ևս հինգ ատոմային սուզանավ հանձնելու ծրագրի մասին, որոնցից երեքը՝ «Յասեն-Մ» նախագծով։