Շեշտ.am (shesht.am) - Feed

Ինդոնեզիայի փոխնախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել խորհրդարանին
Ժողովրդական խորհրդակցական ժողովի (MPR) նախագահ Ահմադ Մուզանին Reuters-ին հայտնել է, որ Ռական հրաժարականի դիմում է ներկայացրել նաև նախագահ Պրաբովո Սուբիանտոյին։ Մուզանիի խոսքով՝ ժողովի ղեկավարությունը նիստ կգումարի՝ քննարկելու հետագա ընթացքը։

CNBC Indonesia-ի հաղորդմամբ՝ խորհրդարան մեկնելուց առաջ Ռական նախագահին հանդիպել է Ջակարտայի Մերդեկա պալատում։ Առայժմ չի հայտարարվել, թե երբ է հրաժարականն ուժի մեջ մտնելու։

Ռական և Սուբիանտոն 2024 թվականի ընտրություններում առաջադրվել էին միասին։ Ռական Ինդոնեզիայի նախկին նախագահ Ջոկո Վիդոդոյի որդին է։ Վիդոդոն լրագրողներին ասել է, որ շարունակում է աջակցել Սուբիանտոյի կառավարությանը։

Փոխնախագահի հրաժարականի հարցը օրակարգ է մտել այն բանից հետո, երբ խորհրդարանի անդամները վիճարկել են նրա՝ ընտրություններին մասնակցելու համար ներկայացրած կրթության փաստաթղթերի համապատասխանությունն օրենքի պահանջներին։ Հարցը քննարկվել է նաև երկրի դատարաններում։

Ինդոնեզիայի Սահմանադրության 8-րդ հոդվածը սահմանում է, որ փոխնախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ժողովրդական խորհրդակցական ժողովը պետք է առավելագույնը 60 օրվա ընթացքում նոր փոխնախագահ ընտրի նախագահի առաջադրած երկու թեկնածուներից։