Շեշտ.am (shesht.am) - Feed

«Սթարշիփն» առաջին անգամ ուղեծրից վերադարձել է մեկնարկային հարթակ
SpaceX-ը հայտնել է, որ տիեզերանավը նոյեմբերի 13-ին մեկնարկել է Տեխասի «Սթարբեյս» հարթակից և վերադարձել մոտ 22,5 ժամ անց։ Սա համակարգի 15-րդ փորձնական թռիչքն էր։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, այդ ընթացքում «Սթարշիփը» 14 պտույտ է կատարել Երկրի շուրջ և ուղեծիր դուրս բերել «Սթարլինք» կապի 26 արբանյակ։ Այնուհետև տիեզերանավը դուրս է եկել ուղեծրից, անցել մթնոլորտով և ուղղահայաց դիրքով մոտեցել այն աշտարակին, որի մոտից մեկնարկել էր։

Առաջին աստիճանը՝ «Սուպեր Հևի» արագացուցիչը, աշտարակին չի հասել։ SpaceX-ի տվյալներով՝ վառելիքի ցածր պաշարի ազդանշանից հետո արագացուցիչն անցել է վերադարձի պահուստային երթուղուն՝ դեպի ծով։ Արագացուցիչը չի վերադարձվել, իսկ ազդանշանի պատճառը դեռ պարզում են։

SpaceX-ը նախորդ փորձարկումների ընթացքում երեք անգամ աշտարակով բռնել էր առաջին աստիճանը։ Այս անգամ առաջին անգամ է հաջողվել նույն եղանակով վերադարձնել վերին աստիճանը՝ հենց տիեզերանավը։

Վերադարձած տիեզերանավն այժմ հնարավոր է զննել գետնի վրա և պարզել, թե ինչպես է ջերմապաշտպան ծածկույթը դիմացել մթնոլորտով անցնելուն։ Այս փորձարկումը դեռ չի ցույց տվել, թե որքան ժամանակ և աշխատանք կպահանջվի նույն տիեզերանավը նոր թռիչքի պատրաստելու համար։