Շեշտ.am (shesht.am) - Feed
«Թող ոչնչացնեն Լոս Անջելեսը»․ Թրամփի խոսքերը քննադատություն են առաջացրել
Հոկտեմբերի 5-ին Նեբրասկայի Գրանդ Այլենդ քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ Դոնալդ Թրամփը, խոսելով Իրանի մասին, ասել է․ «Թող ոչնչացնեն Լոս Անջելեսը, թող ոչնչացնեն Սան Դիեգոն»։ Ելույթի սղագրությունը հրապարակել է Factba.se հարթակը։
Արտահայտությունը հնչել է Իրանի դեմ պատերազմի և դրա տնտեսական հետևանքների մասին խոսելիս։ Թրամփը երկրի անվտանգությունն ապահովելու համար վճարվող փոքր գին է հիշատակել, ապա անդրադարձել քաղաքների հնարավոր ոչնչացմանը։ Նա նաև պնդել է, որ պատերազմը շուտով կավարտվի, իսկ վառելիքի գները կնվազեն։
Լոս Անջելեսում և հարակից քաղաքներում մեծաթիվ հայեր են բնակվում։ ՀՀ գլխավոր հյուպատոսությունը նշում է, որ հատկապես հայաշատ է Գլենդելը, խոշոր հայկական համայնքներ կան նաև Բըրբանքում, Հոլիվուդում և Փասադենայում։ Հայկական համայնք կա նաև Թրամփի հիշատակած Սան Դիեգոյում։
Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը Թրամփի հայտարարությունը գնահատել է որպես վտանգավոր՝ նրան մեղադրելով օտարերկրյա հակառակորդներին ամերիկյան քաղաքների վրա հարձակվելու կոչ անելու մեջ։
Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը նույնպես քննադատել է նախագահին՝ նշելով, որ նրա խոսքերը կարող են վտանգել քաղաքի անվտանգությունը, փոխանցում է Reuters-ը։
Սպիտակ տան հաղորդակցությունների տնօրեն Սթիվեն Չունգը հակադարձել է, որ Թրամփի խոսքերը սխալ են մեկնաբանվել։ Նրա պարզաբանմամբ՝ նախագահը նկատի է ունեցել այն սպառնալիքը, որին ամերիկյան քաղաքները կբախվեին, եթե Իրանին չխանգարեին միջուկային զենք ձեռք բերել։
Հոկտեմբերի 7-ին Տեխասի Սան Անտոնիո քաղաքում Թրամփը կրկին անդրադարձել է Լոս Անջելեսին և Սան Դիեգոյին հնարավոր հարվածներին՝ այս անգամ ընդգծելով․ «Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա։ Մենք պաշտպանում ենք մեր քաղաքները։ Մենք պաշտպանում ենք մեր երկիրը»։
Գարեգին Երկրորդը հանդիպել է Սպիտակ տան ավագ խորհրդական Փոլա Ուայթ-Քեյնին
Ըստ հաղորդագրության՝ Գարեգին Երկրորդը ողջունել է հյուրին և այցը համարել հայ ժողովրդի հոգևոր ու մշակութային ժառանգությանն ավելի մոտիկից ծանոթանալու հնարավորություն։
Կաթողիկոսն առանձին անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Միացյալ Նահանգներում ծառայող հայ հոգևոր առաջնորդների հանդիպմանը։ Նա գնահատել է այդ հանդիպման կազմակերպման գործում Ուայթ-Քեյնի ներդրած ջանքերը։
Զրուցակիցները խոսել են ժողովուրդների բարօրության և խաղաղ համակեցության գործում կրոնի ու հոգևոր արժեքների նշանակության մասին։ Մայր Աթոռի փոխանցմամբ՝ նրանք կարևորել են հավատքի գործնական դրսևորումները՝ սերը, արդարությունն ու մերձավորի հանդեպ հոգատարությունը, ինչպես նաև հոգևոր առաջնորդների համատեղ աշխատանքը՝ խաղաղության հաստատման համար։