Շեշտ.am (shesht.am) - Feed

«Վոյաջեր-1»-ը Երկրից մեկ լուսային օր հեռավորության է հասել
Տիեզերական գործակալությունը նոյեմբերի 19-ին հայտնել է, որ զոնդը սահմանագիծը հատել է նոյեմբերի 18-ին՝ ավելի քան 49 տարվա թռիչքից հետո։ Կալիֆոռնիայի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի՝ JPL-ի մասնագետները համապատասխան ազդանշանը ստացել են հաջորդ օրը։

Լուսային օրը հեռավորության չափման միավոր է՝ այն ճանապարհը, որը լույսը վակուումում անցնում է մեկ օրում։ Այժմ Երկրից հրահանգ ուղարկելու և զոնդի պատասխանը ստանալու համար միայն ազդանշանների ճանապարհը պահանջում է մոտ 48 ժամ։

Սակայն ռադիոկապի առկայությունը չի նշանակում, որ սարքն ամբողջությամբ վերականգնել է տվյալների փոխանցումը։ Նոյեմբերի 14-ից «Վոյաջեր-1»-ից գիտական և տեխնիկական տվյալներ չեն ստացվում։ Երկրային ալեհավաքները գրանցում են կրող ռադիոազդանշան, իսկ նոր հեռավորությունը մասնագետները հաստատել են այդ ազդանշանի և հետագծի հաշվարկների օգնությամբ։

Առաքելության թիմը պարզաբանել է, որ կրող ազդանշանը վկայում է՝ զոնդը կարողանում է ալեհավաքն ուղղված պահել դեպի Երկիր, և հաղորդման սարքավորումն աշխատում է։ Տվյալների բացակայությունը կասկած է հարուցում դրանք հավաքող ու փոխանցման ձևաչափի բերող համակարգչի աշխատանքի վերաբերյալ։ Պատճառի ախտորոշումը կարող է շաբաթներ կամ ավելի երկար տևել։

1977 թվականին արձակված «Վոյաջեր-1»-ը 2012-ին առաջինն է հատել հելիոսֆերայի սահմանը՝ անցնելով միջաստղային տարածություն։ Հելիոսֆերան Արեգակից եկող մասնիկներով ու մագնիսական դաշտերով ձևավորված պղպջակն է։ Նույն ծրագրի «Վոյաջեր-2»-ը սահմանը հատել է 2018-ին։

Երկու զոնդերի էներգիայի աղբյուրը պլուտոնիումի ռադիոակտիվ տրոհման ջերմությունը էլեկտրականության վերածող գեներատորն է։ Յուրաքանչյուր զոնդի հասանելի հզորությունը տարեկան նվազում է մոտ չորս վատտով։ Այս տարի ինժեներները «Վոյաջեր-1»-ի երեք սարք անջատել են՝ դրանց փոխարեն գործարկելով պակաս էներգիա ծախսող այլընտրանքներ և խնայելով գործող գիտական գործիքների համար անհրաժեշտ էներգիան։