Շեշտ.am (shesht.am) - Feed

Quad-ի առաջնորդները Մանիլայում դեմ են արտահայտվել տնտեսական հարկադրանքին
Հանդիպումն անցկացվել է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի՝ ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի շրջանակում։ Դոնալդ Թրամփի, Նարենդրա Մոդիի, Սանաե Տակաիչիի և Էնթոնի Ալբանիզիի հանդիպման բաց հատվածը Սպիտակ տունը հրապարակել է իր կայքում։

Reuters-ը, վկայակոչելով հանդիպումից հետո ընդունված համատեղ հայտարարությունը, հաղորդել է, որ չորս առաջնորդները դեմ են նաև տարածաշրջանում հաստատված դրությունը ուժով կամ հարկադրանքով փոխելու միակողմանի քայլերին։ Հայտարարության՝ գործակալության մեջբերած հատվածում որևէ երկիր չի անվանվում։

Ավստրալիայի վարչապետ Ալբանիզին բանակցությունների թեմաներից առանձնացրել է կարևոր հանքանյութերի, այդ թվում՝ հազվագյուտ հողային տարրերի մատակարարումն ու ծովային անվտանգությունը։ Ճապոնիայի վարչապետ Տակաիչին շեշտել է տարածաշրջանի երկրների՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունը։

Հնդկաստանի վարչապետ Մոդին համագործակցության ուղղությունների թվում նշել է մատակարարման շղթաների հուսալիությունն ու աղետներին արձագանքելը։ Թրամփը հայտարարել է, որ չորս երկրները համատեղ վարժանք կանցկացնեն ծովային պարեկային օդանավերի մասնակցությամբ։ Նա չի նշել վարժանքի վայրը։

Մանիլայի հանդիպումը Թրամփի ասիական այցի առաջին կանգառում էր։ Ըստ Associated Press-ի՝ Ֆիլիպիններից հետո նա նախատեսում է մեկնել Չինաստանի Շենժեն քաղաք՝ մասնակցելու Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին։