Շեշտ.am (shesht.am) - Feed

Der Spiegel․ BND-ի նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար գաղտնի զեկույց կազմելու մեջ
Der Spiegel-ը գրում է, որ Հանինգը գաղտնի փաստաթղթերը ստացել է BND-ում իր աշխատակազմի նախկին ղեկավար Մանֆրեդ Դ.-ից և օգտագործել գրավոր վերլուծություն պատրաստելու համար։ Պարբերականի տեղեկություններով՝ այն նախատեսված էր Ադրբեջանի հետախուզության աշխատակցի համար։ Զեկույցի փոխանցման հանգամանքները դեռ քննվում են։

Գերմանիայի դաշնային դատախազությունը հոկտեմբերի 6-ին հայտնել է Հանինգի և Մանֆրեդ Դ.-ի ձերբակալության մասին։ BND-ի նախկին ղեկավարը կասկածվում է պետական գաղտնիքներ ձեռք բերելու, պետական դավաճանության փորձի և օտարերկրյա հետախուզության օգտին գործունեության մեջ։

Ըստ քննության՝ Մանֆրեդ Դ.-ն տարիների ընթացքում վճարի դիմաց Հանինգին տրամադրել է շուրջ 2000 փաստաթուղթ։ Դրանց թվում եղել են BND-ի ղեկավարության ներքին օգտագործման և կանցլերի գերատեսչությունում հետախուզական խորհրդակցությունների նախապատրաստման համար նախատեսված նյութեր։

Դատախազության պաշտոնական հաղորդագրությունում օտարերկրյա պետության անունը նշված չէ։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, դատախազությունը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի մասին Der Spiegel-ի հրապարակումը։

Հանինգի կապերն Ադրբեջանի հետ նախկինում էլ հրապարակային են եղել։ Der Spiegel-ը նշում է, որ նա եղել է Գերմանա-ադրբեջանական ֆորումի վարչության անդամ․ նրա անունը ներառված է կազմակերպության՝ 2025 թվականի հուլիսի հաղորդագրությունում։

Ադրբեջանի մեդիայի և հեռարձակման խորհուրդը հոկտեմբերի 7-ին հերքել է երկրի առնչությունը գործին՝ հրապարակումները որակելով ապատեղեկատվություն։ Խորհուրդը պնդել է, որ առանց պաշտոնական աղբյուրի հղման նման տեղեկությունների տարածումը «տեղեկատվական մանիպուլյացիա» է։ Հայտարարությունը հրապարակել է APA գործակալությունը։

Հանինգը BND-ն ղեկավարել է 1998–2005 թվականներին, ապա զբաղեցրել Գերմանիայի ներքին գործերի նախարարության պետական քարտուղարի պաշտոնը։ Պետական ծառայությունից հեռանալուց հետո նա զբաղվել է մասնավոր խորհրդատվությամբ։