Շեշտ.am (shesht.am) - Feed

Թյուրքական բանակի ստեղծում. «սխալ թարգմանությո՞ւն», թե իրական վտանգ հասցեատերերի համար
Վերջին օրերին փորձագիտական շրջանակներում արդիական են դարձել Թուրքիայի և Ադրբեջանի բանակային հնարավոր համատեղ միավորման ստեղծման մասին խոսակցությունները: Ավելի վաղ հաղորդվել էր, թե այդ մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակը:

Ռուսական տիրույթում կտրուկ արձագանքեցին այդ տեղեկությանը, Էրդողանին համեմատեցին Հիտլերի հետ: Թեև դրանից հետո ադրբեջանական մամուլը հերքեց լուրը` պատճառաբանելով, թե թուրք պաշտոնյայի խոսքերը «սխալ են թարգմանվել», սակայն շարունակում է քննարկվել` իսկապե՞ս «սխալ թարգմանություն» էր, թե՞ հատուկ էր արված: Այս դեպքում հարցադրում է հնչում` ո՞ւմ էր այն ուղղված:

Ռուսական կողմում Թուրքիայի վերաբերյալ գնահատականները հակասական են: Եթե որոշ պաշտոնյաներ ու փորձագետներ թյուրքական համատեղ բանակի ստեղծման հնարավորությանը կտրուկ արձագանքեցին` Անկարայից եկող վտանգի մասին ահազանգելով, ապա մյուսները համարում են, թե թուրքական վտանգը չափազանցված է: Կասկածի տակ է դրվում նաև նախկին խորհրդային որոշ երկրների կողմից իրենք ինքնիշխանությունը Թուրքիային զիջելու հնարավորությունը:

Ինչպես նշում է վերլուծաբան Մարժեցկին, հետխորհրդային ոչ բոլոր երկրների կընդդիմանան Մոսկվային, սակայն Աֆղանստանում ստեղծված իրավիճակը «սուլթանի» համար նոր հնարավորություններ է ստեղծում: Թուրքական զորքերը շարունակում են մնալ Քաբուլում, իսկ այնտեղ գործող ահաբեկչական խմբավորումները թուրքերի համար կարող են հիմք ծառայել` թյուրքալեզու պետությունների պաշտպանական դաշինք ստեղծելու համար:

Այս դեպքում, ինչպես շեշտվում է, նախկին խորհրդային երկրներից մի քանիսի ղեկավարները կարող են իրենց իշխանության և պետական անվտանգության համար զգուշանալ թալիբների հարձակումից` աջակցություն հայցելով Անկարայից: Այս դեպքում նրանք Մոսկվային չեն հակադրվի, այլ կհիմնավորեն Աֆղանստանից իսլամիստների հարձակումներին դիմակայելու անհրաժեշտությամբ:

Համարվում է, որ տվյալ պարագայում թուրքական խորհրդարանի խոսնակի հայտարարության «սխալ թարգմանությունը» կարող էր ուղղված լինել ոչ միայն Երևանին ու Կրեմլին, այլև` Կենտրոնական Ասիայի երկրներին:

Թուրքիայում հերքել են Ադրբեջանի հետ թյուրքական համատեղ բանակի ստեղծման մասին լուրը
Թուրքիայի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ չի խոսել Բաքվի և Անկարայի միջև թյուրքական համատեղ բանակի ստեղծման շուրջ բանակցությունների մասին: Նշվել է, որ ադրբեջանական աղբյուրը թուրք պաշտոնյայի խոսքերը «սխալ է թարգմանել»:

Հիշեցնենք, որ Բաքվի լրատվամիջոցներից մեկում ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե Մուստաֆա Շենթոփը` Թուրքիայի խորհրդարանի խոսնակը, հայտարարել է թյուրքական համատեղ բանակի ստեղծման վերաբերյալ Բաքվի և Անկարայի միջև ընթացող բանակցությունների մասին:

Հաղորդվում է, որ մամուլի ասուլիսի ժամանակ թյուրքական միացյալ բանակի ստեղծման հնարավորության մասին հարցին ի պատասխան` Շենթոփը նշել էր, որ ներկայումս պայմանավորվածությունների հիման վրա երկու երկրների զինվորականների մասնակցությամբ համատեղ զորավարժություններ են ընթանում:

Թուրք պաշտոնյան, ինչպես նշվում է, կրկին հիշատակել է «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի մասին` շեշտելով, որ այդ գաղափարի հիման վրա Թուրքիայի և Ադրբեջանի միջև բազմաթիվ պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

Իսրայելական բանակը թվային բարեփոխմամբ «արհեստական բանականության պատերազմի» դարաշրջան է մտնում
Իսրայելը ձգտում է բարձրացնել օպերատիվ մարտական հաջողությունները` լրջորեն խթանելով երկրի բանակի թվայնացումը: Այդ փոփոխության կարևորությունը գնահատվել է Գազայի հակամարտության վերջին սրացման ժամանակ, որն իսրայելցի պաշտոնյաներն անվանեցին «արհեստական բանականության առաջին պատերազմ»:

Ինչպես հաղորդվում է, իսրայելական բանակի` Ցախալի տարբեր ստորաբաժանումների հնարավորություններ փորձում են համադրել, որի արդյունքում ստացված արդյունավետությունն ավելի բարձր կարող է լինել, քան` առանձին-առանձին: Այս համատեքստում օրինակ է բերվում, որ ստորաբաժանման հրամանատարը կկարողանա տվյալներ ստանալ մի քանի կիլոմետր հեռավորությամբ թռչող ուղղաթիռից: Արդյունքում, ապահովել բավարար տեղեկացվածություն, էականորեն կնվազեցվի կորուստների թիվը:

Բանակի թվայնացման գործընթացն, ինչպես նշվում է, մեկնարկել է դեռ 2006թ.-ից, երբ Լիբանանի հետ պատերազմի ժամանակ զինվորականների միջև կապի խնդիր էր առաջացել: Մասնավորապես, պարզվել է, որ հետախուզությունն ու ռազմաօդային ուժերը չեն կարողանում տվյալներ փոխանցել ցամաքային զորքերին: Բանակի հրամանատարությունը դեռ այն ժամանակ հասկացել է, որ տվյալները, կապը և ծրագրային ապահովումը ևս մեկ զենք են զինվորների ձեռքին:

Այս ոլորտում կարևոր փոփոխություն է համարվում այն, որ եթե նախկինում իսրայելական բանակի յուրաքանչյուր ստորաբաժանում ուներ սեփական քարտեզագրական բազան, ապա հետախուզության վարչությունը ստեղծել է տվյալների կենտրոնական քարտեզագրական բազա ամբողջ Ցախալի համար` «պատերազմների թվային տիրույթի» համար ներդնելով «ընդհանուր լեզու»:

Իսրայելական բանակի թվայնացման ճանապարհին որպես խնդիր է ներկայացվում ավագ սերնդի զինվորականների կողմից ժամանակակից տեխնոլոգիաներին չտիրապետելու հարցը: Այդ նպատակով 2019թ. հանձնարարվել է տվյալների բազաները և թվային այլ հարթակները ստեղծել միևնույն սկզբունքով ու չափորոշիչներով:

Համարվում է, որ Ցախալում տեսողական և ազդանշանային տեղեկատվության միավորման արդյունքում պատերազմի ժամանակ իսրայելական բանակը կկարողանա 10-100 անգամ ավելի շատ կորուստներ պատճառել հակառակորդին:

Չսահմանափակվելով թվային տեղեկատվության ոլորտում բարեփոխումներով` Իսրայելում ստեղծվում են նաև դրոնների երամներ, ներդրվում է արհեստական բանականություն (ԱԲ): Նշվում է, որ բազային հիմքն արդեն առկա է, իսկ այժմ ներդրվում են հսկայական միջոցներ` խելամիտ ապագայում նոր հնարավորություններ ձեռք բերելու նպատակով:

Բանակի վերափոխման ծրագրերում ներգրավված են իսրայելական բազմաթիվ ստարտափներ ու բարձրտեխնոլոգիական ընկերություններ, այդ թվում` Elbit Systems-ը, Rafael Advanced Defense Systems-ը և Israel Aerospace Industries-ը: Մասնավորապես, Elbit Digital Army 750 կամ Torch-X անունը ստացած ծրագիրն այդ համակարգի մի մասն է, որը մշակված է հատուկ իրավիճակային տեղեկացվածության բարձրացման և գործողությունների նվազեցման համար` կրճատելու ընդունիչ-հրաձիգ շրջափուլը:

Այս և տարատեսակ այլ տեխնոլոգիաների հիման վրա ստեղծվել են նաև վերգետնյա անօդաչու տրանսպորտային միջոցներ, պարեկային սահմաններ, միացնող ընդունիչներ, որոնք Ցախալի` առաջիկա մի քանի տարիների փոփոխությունների կենտրոնում են լինելու:

Այսպիսով, իսրայելական բանակում ներկայումս մեծ թափով իրականացվում են թվայնացման և արհեստական բանականության ներդրում և բարեփոխում: Շեշտվում է, որ դրանք էականորեն տարբերվում են քաղաքացիական տեխնոլոգիաներից, քանի որ պահանջում են բազմակի փորձարկումներ` անցանկալի «հրթիռային արձակումներից խուսափելու նպատակով»: Հաղորդվում է, որ բանակի տեխնոլոգիական բարեփոխումներին մասնակցում են նաև մարտական փորձառություն ունեցող զինվորականներ:

Համարվում է, որ այս փոփոխությունների արդյունքում Ցախալը դառնալու է առավել արդյունավետ, մահաբեր, ճշգրիտ, և արագորեն հայտնաբերելու է թիրախները: Իսրայելցի զինվորականների խոսքով` նախկինում այդ գործողության համար օրեր կպահանջվեր, իսկ այժմ, թվային ճշգրտման արդյունքում, ընդամենը` ժամեր:

Անդրանիկ Քոչարյանի խոսքով` բանակում կառուցվածքային փոփոխություններ են նախատեսվում
Նախորդ օրը ՀՀ Ազգային ժողովում հանդիպել են երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ու օրենսդիր մարմնի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: Վաղարշակ Հարությունյանն ու Անդրանիկ Քոչարյանը քննարկել են բանակի և անվտանգային հնարավորությունների ընդարձակմանը վերաբերող հարցեր:

Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին հայտնել է, որ փետրվարի սկզբին նախատեսված թուրք-ադրբեջանական զորավարժություններն անհանգստանալու տեղիք չպետք է տան: Նույն կերպ Քոչարյանը պատասխանել է նաև Ադրբեջանի նախագահի հնչեցրած ագրեսիվ հայտարարությունների վերաբերյալ հարցին:

https://youtu.be/J3WFYhpoxR0
Անդրանիկ Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին / © a1plus

Խորհրդարանի պրոֆիլային հանձնաժողովի ղեկավարը նաև հայտնել է, որ բանակում առաջիկայում նախատեսվում են կառուցվածքային, ինչպես նաև կադրային փոփոխություններ:

Քոչարյանը տեղեկացրել է, որ նախօրեին եղել է Արցախում, ծանոթացել անվտանգային ոլորտում առկա խնդիրներին, որոնց վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացրել է իր տեսակետներն ու առաջարկություններ արել:

Չինաստանի նախագահը երկրի գեներալներին կոչ է արել պատրաստվել իրական պատերազմի
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը դիմել է երկրի զորահրամանատարներին՝ կոչ անելով պատրաստվել առաջիկա պատերազմի ռազմական գործողություններին:

Հաղորդվում է, որ նախագահի կոչը հնչել է դեռևս նոյեմբերի 25-ին՝ Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) զորահրամանատարների հետ հանդիպման ժամանակ:

Սի Ցզինպինն իր գեներալներին հորդորել է չվախենալ մահից և անհաջողությունից, կենտրոնանալ պատերազմում հաղթանակին պատրաստվելու վրա: Թե ում դեմ են պատրաստվում մի քանի տասնյակ միլիոն զինվորները պատերազմել, չի բարձրաձայնվել:

Նշվում է, որ սա ՉԺՀ նախագահի կողմից պատերազմի պատրաստվելու վերաբերյալ առաջին հայտարարությունը չէ:

Դեռևս հոկտեմբերին չինական պետական տեղեկատվական գործակալությունը հաղորդել էր, որ Սի Ցզինպինը երկրի զինծառայողներին կոչ էր արել «գիտակցությունն ու էներգիան ուղղել պատերազմի պատրաստությանը»: Նա նաև պահանջել է պահպանել պատրաստվածության բարձր մակարդակը և «լինել բացարձակ օրինապահ, մաքուր և հուսալի բանակ»:

Այս հայտարարությունը նախագահն արել է Չաոզժոու քաղաքում՝ Ծովային հետևակի կորպուս այցելության ժամանակ: ՉԺՀ նախագահի խոսքով՝ մարտունակության ամրապնդումը հաջորդ հնգամյակի ամենակարևոր առաջնահերթությունն է լինելու: Ցզինպինը նշել է, որ պետք է հենվել առկա իրավիճակի վրա և հեռանկարային հայացք ունենալ, լրջորեն ուսումնասիրել և լուծել առկա հակասություններն ու իրական պահանջմունքները, ինչպես նաև նախատեսել ծովային հետևակի հզորացում:

Չինաստանում պարտադիր զորակոչի են ենթակա 18-22 տարեկան տղամարդիկ: Սակայն անհրաժեշտության դեպքում ՉԺՀ Պետական կոմիտեն և Կենտրոնական ռազմական խորհուրդը կարող են որոշում ընդունել՝ զորակոչի ենթարկելով 36-45 տարեկաններին: Այս պարագայում չինական բանակը կունենա ընդհանուր առմամբ մի քանի տասնյակ միլիոն զինվոր:

ՍՈւ-30ՍՄ կործանիչները Հայաստանին հանձնելուց առաջ վերջին փորձարկումն են անցել
Համացանցում տարածվել են հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի Զինված ուժերին մատակարարվելիք ՍՈւ-30ՍՄ-ների փորձարկումներից լուսանկարներ: Ռուսական արտադրության կործանիչների վրա երևում է Հայաստանի Ռազմաօդային ուժերի խորհրդանիշը:

https://www.facebook.com/LeonidNersisyan/posts/2821713794543686

Հաղորդվում է, որ վերջին փորձարկումն իրականացվում է Նովոսիբիրսկում՝ Տոլմաչյովոյի օդանավակայանում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանը Ռուսաստանից գնել է 4 միավոր ՍՈւ-30ՍՄ կործանիչ, հետագայում նախատեսվում է ևս 8-ը գնել:

https://www.facebook.com/tgkarapetyan/posts/2753459388053764

ՍՈւ-30ՍՄ կործանիչների արժեքը գնահատվում է մոտ 50 մլն դոլար: Այն հանդիսանում է երկնքում գերակայություն ունեցող ռազմատեխնիկա: Արտադրվում է 1992թ.-ից, թռիչքի հեռավորությունը 3000 կմ է: Կործանիչը բազմաթիրախ է, կարող է զարգացնել մինչև 2120 կմ/ժ արագություն: