Շեշտ.am (shesht.am) - Feed

Ստամբուլում «Թուրքական հոսք» գազատարի բացումը տեղի կունենա հունվարի 8-ին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հունվարի 8-ին  Ստամբուլում տեղի կունենա «Թուրքական հոսքի» բացման արարողությունը: Այս հայտարարությունը Թուրքիայի նախագահն արել է նոյեմբերի 30-ին՝ Էդիրնեում, ադրբեջանական գազը Եվրոպա տեղափոխող TANAP-ի (Տրանս-անատոլիական գազատար) բացման ժամանակ:

https://twitter.com/RTErdogan/status/1200806693514498049

Օրերս ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը նույնպես մասնակցելու է «Թուրքական հոսքի» բացման արարողությանը: Նրա խոսքով` երկու երկրների նախագահներն այդ մասին պայմանավորվել են նաև վերջերս՝ հեռախոսազանգով:

Կանաչ գծերով՝ «Թուրքական հոսքը» / ©gazprom.ru

Նախորդ շաբաթ հաղորդվել էր, որ գազատարի վրա ավարտվում են բացթողնման համակարգերի աշխատանքները: «Գազպրոմն» արդեն լցրել է զույգ խողովակները՝ Անապայից մինչև Քըյըքյոյ շրջանի մերձափնա հատվածում: Խողովակներից յուրաքանչյուրն ունի 15,75 մլրդ խմ հզորություն: Դրանք անցնում են Սև ծովի հատակով: Խողովակներից մեկը նախատեսված է թուրքական սպառման համար, իսկ մյուսը ռուսական գազը հասցնելու է Հարավային և Արևելյան Եվրոպա:

Եվրոպայում «Թուրքական հոսքի» գազն անցնելու է Բուլղարիա-Սերբիա-Հունգարիա ուղղությամբ: Այն 402 կմ երկարություն ունի և 12,87 մլրդ խմ թողունակություն: Գլխավոր պատվիրատուն Gastrans-ն է: