Շեշտ.am (shesht.am) - Feed

Ի՞նչ սպասել Մոսկվայում կայանալիք Պուտին-Ալիև հանդիպումից` ըստ Ստյոպա Սաֆարյանի
Կրեմլի հաղորդմամբ` Մոսկվայում կայանալիք Պուտին-Ալիև հանդիպման ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվելու է Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման գործնական ասպեկտներին, այդ թվում՝ տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդիրների լուծմանը։

Հաղորդագրությունում ենթադրվում է, որ նախագահները քննարկելու են նաև ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերային հարաբերությունների հետագա ամրապնդման առանցքային հարցեր՝ առևտրա-ներդրումային ու հումանիտար համագործակցության բնույթի։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր և ղեկավար Ստյոպա Սաֆարյանն անդրադարձել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների` հուլիսի 20-ին կայանալիք հանդիպմանը:

Սաֆարյանն ակնհայտ է համարում, որ ռուսական կողմը բարձրաձայնում է 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման գործնական ասպեկտների քննարկման անհրաժեշտության մասին։ Նրա համոզմամբ` խոսքն առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանին մտահոգող Դերբենտ-Բաքու-Ղազախ-Թբիլիսի-Գյումրի-Երևան-Նախիջևան-Օրդուբադ երկաթգծին, որի Երասխի հատվածն ամենաքիչ ծախսատար և վերականգնման աշխատանքի կարիք ունի, քան` մյուս հատվածներում:

ՄԱՀՀԻ-ի ղեկավարը շեշտել է, որ հանդիպման նախաշեմին Բաքուն թեժացրել է Երասխի հատվածը՝ պահանջելով իրեն տրամադրել «Զանգեզուրի միջանցքը»: Սաֆարյանը հիշեցրել է, որ Հայաստանի կառավարությունը բազմիցս մերժել է «միջանցքի» տրամադրումը:

Նշում է, որ Ալիև-Փաշինյան, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ-ների միջև չդադարող «փոխհրաձգությունը» ցույց է տալիս, որ գործնական ասպեկտների մեջ լրացուցիչ խնդիր է առաջացել` ինչպես կարդալ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունները։

Սաֆարյանի հիշեցմամբ` Երևանը պնդում է, որ հունվարի 11-ի տեքստը նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի բացատրությունն է, իսկ 8-րդ կետն էլ չի կատարվում։

Սակայն թուրք-ադրբեջանական կողմը, քաղաքագետի խոսքով, այն մեկնաբանել են յուրովի: Ընդ որում` նրանց հայտարարությունները հնչել են նաև ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ներկայությամբ, իսկ վերջինը չի արձագանքել: Բաքուն, Սաֆարյանի կարծիքով, դեռ վստահ չէ, թե ինչ է նշանակում Մոսկվայի այդ լռությունը:

Այդ պատճառով, ըստ Սաֆարյանի, Բաքուն հանդիպմանն ու նշված հարցերի քննարկմանը նախապատրաստվում է` կանխագուշակելով, որ Ալիև-Պուտին հանդիպումը «ժամեր կտևի», որը «աշխարհաքաղաքական նոր անակնկալներ կխոստանա Փաշինյանին», քանի որ Կրեմլը հարկադրված կլինի տարածաշրջանում իր վտանգված շահերի համար արձագանքել ու «պատժել» Հայաստանին դավաճանության համար, և «իր դիրքորոշումները հաշտեցնել Բաքվի հետ»:

Սաֆարյանը նաև հիշեցրել է, որ ավելի վաղ ՌԴ նախագահն առանձնահատուկ ընդգծել էր Նիկոլ Փաշինյանին ժողովրդի տված մանդատը, որը «պետք է գալու առաջիկայում բարդ ու զգայուն խնդիրների լուծման համար»։ Իսկ Մոսկվայում, ինչպես նշում է, ոչ միայն  նյարդային են ընդունել ԵՄ-ի կողմից Հայաստանի ցուցաբերվող մեծ ֆինանսական աջակցությունը, այլ նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնի առաջիկա նախատեսվող այցը Երևան։

Մոսկվան, ինչպես նշում է, կանգնած է շատ լուրջ կարմիր գծի առջև, քանի որ եթե հերթական անգամ պարտադրի Հայաստանին նոր զիջումների գնալ խոստացված ապաշրջափակման դիմաց, ինչպես արվեց գերիների դեպքում ականապատման քարտեզների հավելյալ նախապայման առաջ քաշելով, ինչպես նաև Ռուսաստանի շահերի բավարարման դիմաց, ապա կհայտնվի խայտառակ բարդ իրավիճակում Կովկասում Ռուսաստանին միակ բարեկամաբար տրամադրված երկրում։

Սաֆարյանը շեշտում է, որ Մոսկվայի համար ակնհայտ է նաև նոյեմբերի 9-ի գործընթացի փաստացի փլուզվումը, քանի որ ռազմագերիների դրույթը չի գործում, խաղաղության պահպանման գործընթացը «դրվագային ժայթքումներ է տալիս» Գեղարքունիքից մինչև Սյունիք ու Երասխ և Շուշի, երկաթուղու բացումն էլ բախվում է ադրբեջանաթուրքական շանտաժին ու էսկալացիայի մեծացող ռիսկին։

Սակայն համաձայնելով Ադրբեջանի նոր պահանջներին ու վտանգելով սեփական իմիջը կովկասյան վերջին պետությունում ու դաշնակից երկրում, այդուհանդերձ, ինքը թույլ է տալիս, որպեսզի Շուշիի արձանագրությունը սահմանագծի ռուս-թուրքական նոր սահմանը, որը Շուշիից կգա ու կանցնի Հայաստանի հարավով․․․

Սաֆարյանը քիչ հավանական է համարում, թե Մոսկվան կբավարարի Բաքվի այդչափ մեծ ախորժակը, առավել ևս եթե Երևանը Մոսկվայի հետ համատեղ քննարկումներում բացատրի դրա վտանգները երկու կողմերի համար։ Մոսկվան, նրա կարծիքով, հակված չի լինի նաև Ադրբեջանին այս պահին տալ ամեն ինչ՝ փակված Արցախյան հարցից մինչև «Զանգեզուրյան միջանցք», որովհետև իսպառ կկորցնի նաև Ադրբեջանի վրա ազդեցությունը։

Ուստի Կրեմլը, նրա համոզմամբ, ըստ էության հակված կլինի պահպանել անորոշությունը, բայց և «համոզել» Ալիևին` սպասել, միաժամանակ վերացնել երկաթուղու վերագործարկման խոչընդոտները՝ ոչ միայն վերջ տալով Երասխի «ահաբեկչությանը», այլ նաև ընդհուպ Գեղարքունիքի ու Սյունիքի հատվածում սահմանախախտումներին, քանի որ Հայաստան ժամանող Մակրոնը կարող է անակնկալներ մատուցել՝ իր վրա վերցնելով խնդրի լուծումն ու «գլխին դնել դափնեպսակը»:

Սաֆարյանը չի բացառում, որ Ալիևի հետ «լեզու գտնելու» դեպքում Մոսկվան, ըստ Կրեմլի հաղորդագրության, մասնակից դառնա Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ներդրումային-տնտեսական ու հումանիտար  գործընթացներին, որոնք, Սաֆարյանի կարծիքով, կարող են ծավալվել ընդհուպ Արցախի հարավում, որտեղ, ինչպես նշում է, Ալիևը փորձում է երկաթուղին օր առաջ վերականգնել ու Նախիջևանի հետ կապ հաստատել։

Իսկ այդտեղ, ընդգծում է, Հայաստանի երկաթուղին կառավարող Հարավկովկասյան երկաթուղին կարող է «անելիք ունենալ, հատկապես՝ Մեղրիի հատվածում»․․․ Սաֆարյանի խոսքով` ավելին հստակ կդառնա հանդիպումից հետո և հենց սահմանի վարքագծից՝ «Ալիևը Մոսկվայից վերադառնում է զայրացա՞ծ, լկստվա՞ծ, թե՞ հանգստացված...»:

Ալիևը սխալ է պատկերացնում Արցախի ճակատագիրը. Պուտինը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի գոյությունը
ՌԴ նախագահը հայտարարել է, որ խաղաղությունը տարածաշրջանում թույլ կտա պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բնականոն կյանքի համար, և որ հենց նրանք են հանդիսանալու խաղաղության գլխավոր շահառուները: Պուտինի խոսքով` Ռուսաստանը կարևոր դերակատարում ունի հակամարտության կարգավորման գործում:

Ինչպես համարվում է, Վլադիմիր Պուտինի արտահայտությունները նշանակում են, Ալիևն ընդհանրապես սխալ է պատկերացնում Արցախի ճակատագիրը: ՌԴ նախագահի խոսքով` «ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ էլ Լեռնային Ղարաբաղի բնակիչները շահագրգռված չեն հակամարտության շարունակմամբ»:

Նրա խոսքերում ուշագրավն այն է, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղի գոյությունը` ի հեճուկս Իլհամ Ալիևի հանցագործ և անհեթեթ հայտարարության այն մասին, թե «Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր և Լեռնային Ղարաբաղի հակամարտություն հասկացություն գոյություն չունեն»:

Հիշեցնենք, որ ոչ միայն ռուսական կողմը, այլև Մինսկի խմբի մյուս համանախագահները հայտարարել են, որ Արցախյան հակամարտությունը պետք է լուծվի բանակցությունների միջոցով, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը դեռ «պետք է որոշվի»:

Հաղորդվում է, որ 102-րդ ռազմաբազայից ուժեր են տեղափոխվում Սյունիքի մարզ
Տեղեկություն է ստացվել, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան ուժեր է տեղափոխում Հայաստանի Սյունիքի մարզ, ուր ներխուժել են ադրբեջանցի զինվորականներ:

Հաղորդվում է, որ նման որոշում կայացվել է Փաշինյանի կողմից հայ-ռուսական փոխօգնության վերաբերյալ երկկողմ պայմանագրի համաձայն  Պուտինից ռազմական աջակցություն խնդրելուց հետո:

Ինչպես նշվում է` Ռուսաստանը, որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր, աջակցություն է հայտնել իր դաշնակցին, սակայն Մոսկվան դեռևս ձգտում է ճգնաժամի լուծմանը հասնել բանակցությունների միջոցով:

Ավելի վաղ Հայաստան էր ժամանել ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի հրամանատար Ալեքսանդր Դվորնիկովը: Շեշտվում է, որ հենց նա է համակարգում ռուսական 102-րդ ռազմաբազայի գործողությունները:

Աղբյուրը նշում է, որ առկա են Գյումրիի ռուսական զորքերի տեղաշարժի լուսանկարներ և տեսանյութեր, սակայն հասկանալի պատճառներով դրանք չեն հրապարակվում: Հաղորդվում է նաև, որ առավոտից փակ են եղել քաղաքի մի քանի փողոցներ, որոնցով տեղաշարժվել է ռազմաբազայի զինտեխնիկան:

Ի՞նչ ռազմավարություն ունի Պուտինն ապագայի համար
Ռուսաստանի հետ կապված արտաքին քաղաքական վերջին իրադարձություններով պայմանավորված` արևմտյան քաղաքագետները կիսվում են մտքերով, որոնք վերաբերում են միջազգային հարթակներում Ռուսաստանի Դաշնության մոտակա և երկարատև նպատակներին: Այդ առումով Վլադիմիր Պուտինի ռազմավարությանն անդրադարձել է գերմանական Focus պարբերականը:

Մասնավորապես` նշվում է, որ Պուտինը, մեծացնելով ռուսական զինված ուժերի հզորությունը, ձգտում է ապահովել Ռուսաստանի անվտանգությունը, ինչպես նաև նրա բարձր կարգավիճակը և ինքնիշխանությունը: Այդ համատեքստում, ինչպես հաղորդվում է, մեծ նշանակություն է հատկացվում սպառազինության նորագույն համակարգերին` գերձայնային «Ցիրկոն» հրթիռին և ստորջրյա «Պոսեյդոն» դրոնին: Տիրապետելով այդտեսակ հզոր զինատեսակների` Պուտինը հայտարարում է աշխարհաքաղաքականության նոր փուլի մասին:

Ընդգծվում է, որ ռազմական հաջողություններն ամրապնդում են Ռուսաստանի կարգավիճակը որպես գերտերություն` չեզոքացնելով արևմտյան ազդեցությունը մերձավոր արտասահմանի երկրների վրա և ուժեղացնելով Կրեմլի դիրքերը Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և աշխարհի այլ տարածաշրջաններում:

Պարբերականի փորձագետների խոսքով` միջազգային հակամարտություններն ապագայում չպետք է լուծվեն առանց ռուսական հետաքրքրությունները հաշվի առնելու, առավել ևս` ի հեճուկս նրա:

Վաշինգտոնն ու Պեկինն ավելի վաղ հայտարարել են իրենց տիեզերական նկրտումների մասին, ինչը կարող էր սասանել Մոսկվայի դիրքերը: Ռուսաստանում սկսել են զբաղվել ռազմավարական ահաբեկման հնարավորությունների արդիականացմամբ, և Կրեմլն այժմ ի վիճակի է հզոր հարված հասցնելու իր հակառակորդներին, նույնիսկ, ինչպես նշվում է, եթե նրանք իրենց վերահսկողության ներքո վերցնեն երկինքը: Ընդգծվում է, որ դա կարող են ապահովել «Պոսեյդոնն» ու «Ցիրկոնը», որոնք սկիզբ են դրել զինատեսակների` սկզբունքորեն նոր դասի, որի դեմ Արևմուտքն առայժմ անզոր է:

Focus-ի կարծիքով` այդ նոր համակարգերը ՌԴ-ի համար աշխարհում նոր կարգավիճակ կապահովեն: Դրանց հիմնական նպատակը Ռուսաստանի չեզոքությունն է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հնարավոր դիմակայությանը, ինչպես նաև արդյունավետ հակազդեցությունն այդ երկու երկրներին` ենթադրյալ ռազմական հակամարտության դեպքում: Այդպիսով, ըստ աղբյուրի, Պուտինը ծրագրում է ռազմական ճանապարհով պահպանել Ռուսաստանի ինքնիշխանությունը: Հաշվի առնելով ածխաջրածնի շուկայում իր ազդեցությունը պահպանելու կարևորությունը` Մոսկվան առաջիկա տարիներին կապահովի իր տնտեսական գործունակությունը:

Պուտինի մասին Բայդենի խոսքերից հետո Արսեն Ավակովն ուկրաինացիներին կոչ է արել պատրաստվել պատերազմի
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հնչած կտրուկ արտահայտությունները Կիևում բացասական ռեակցիա են առաջացրել:

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, մասնավորապես, հայտարարել է, որ Բայդենի հայտարարությունները կհանգեցնեն «սառը պատերազմի», ինչն Ուկրաինայի համար կարող է վերածվել «թեժ հակամարտության»:

Ավակովի խոսքով` «սառը պատերազմ կարող է ի հայտ գալ արևմտյան քաղաքակրթության և ռուսական կայսրության միջև»: Նախարարը նշել է, որ Ուկրաինան պետք է դրան պատրաստ լինի, քանի որ իրենց համար դա կարող է վերածվել իրական պատերազմի:

Հիշեցնենք, որ Ջո Բայդենը հարցազրույցներից մեկի ժամանակ Վլադիմիր Պուտինին մարդասպան էր անվանել, ով «պատասխան պետք է տա ամեն ինչի համար»:

Ի պատասխան ԱՄՆ նախագահի խոսքերի` ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովն այդ արտահայտությունը որակել էր «շատ վատը»: Պուտինն անձամբ կոշտ պատասխանի փոխարեն առողջություն էր մաղթել 78-ամյա Բայդենին:

Պաշտոնապես հաստատվեց. Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին կմեկնի Մոսկվա
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Խոսնակի հաղորդմամբ` Մոսկվայում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Նշվում է, որ այցի շրջանակում վարչապետը նաև առանձնազրույց է ունենալու ՌԴ նախագահի հետ: Եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերվում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը՝ այդ թվում Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական հատվածներից դեպի Սյունիքի մարզ:

Մանե Գևորգյանի խոսքով` ադրբեջանական կողմը և հայկական որոշ շրջանակներ անընդհատ շրջանառում են այսպես կոչված «Մեղրիի միջանցքի» թեման, սակայն ինչպես բազմիցս նշվել է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա ոչ Մեղրի, ոչ էլ Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին որևէ դրույթ:

Վարչապետի մամուլի խոսնակն ընդգծում է, որ հայկական կողմի համար, սակայն, անկյունաքարային և սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: Շեշտվում է, որ առանց այդ հարցերի լուծման կամ էական առաջընթացի` չափազանց դժվար կլինի տնտեսական օրակարգի արդյունավետ քննարկումը:

Հայկական կողմը, Գևորգյանի խոսքով, այս խնդրի քննարկումը համարում է մոսկովյան հանդիպման առանցքային թեմաներից մեկը և ընդգծում, որ Մոսկվայում Ղարաբաղի հարցի կամ տարածքային որևէ հարցի լուծմանը վերաբերվող փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում:

Նշվում է, որ թթե հանդիպման ընթացքում օրակարգային հարցերի, այսինքն՝ տնտեսական թեմաների, գերիների փոխանակման, անհետ կորածների հարցի շուրջ հնարավոր լինի հասնել համաձայնությունների, հնարավոր է հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության ստորագրում:

Ռուսաստանը կձեռնարկի ԱՊՀ-ն փրկելու վերջին փորձը
Ռուսաստանի հարևան երկրներում անբարենպաստ իրադրություն է հաստատվել` քաոսը և անհստակությունը մոտեցնելով ՌԴ սահմաններին: Երբեք չլինելով կայուն կազմակերպություն` ԱՊՀ-ն (Անկախ պետությունների համագործակցություն) իր երեսնամյակին մոտեցել է վատագույն «կառուցվածքով»: Ռուս փորձագետի համոզմամբ`Ռուսաստանը պետք է միջոցներ ձեռնարկի գոնե սեփական անվտանգությունն ապահովելու նպատակով, և ոչ միայն իր հավակնությունների կամ կարգավիճակի համար:

Խնդիրն ավելի մոտ է, քան` թվում է

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենի իշխանության գալը ՌԴ-ին սպառնում է խնդիրներով ու անցանկալի երևույթներով: Սակայն սա անհանգստանալու միակ առիթը չէ, որ նոր տարում սպասվում է ռուսական քաղաքականությանն ու հասարակությանը: Վտանգ ու քաոսը սահմաններին ավելի մոտ են, քան անդրօվկիանոսյան աշխարհաքաղաքական սպառնալիքները: Ռուսական էլիտաները ենթագիտակցորեն պատրաստ են Բայդենի պատժամիջոցներին ու անբարյացկամությանը: Իսկ ահա ավելի մեծ անհարմարություններ ՌԴ-ին կարող են պատճառել հենց մոտ հարևանները:

Թիվ մեկ խնդիր է նշվում Ուկրաինան` որպես անջատված պատառ»: Այժմ նաև գործընկեր ու բարեկամ Հայաստանն ու Ադրբեջանն են բացահայտ հակամարտության մեջ: Բելառուսն ու Ղրղզստանը բախվել են ներքին քաղաքական խնդիրների: Եվ հակասություններն ԱՊՀ-ում միայն աճում են` չնայած համավարակի պատճառով հաղորդակցությունը և տնտեսական կապերը թուլացել են:

Ընդհանուր առմամբ, ինչպես նշում են փորձագետները, «հոբելյարի» խնդիրները չեն կարող լուծել սպասումը կամ ժամանակը. վճռորոշ միջամտություն և քաղաքական կամք է պահանջվում:

ԱՊՀ-ն փրկելու վերջին փորձը

Այսօր բոլորի համար ակնհայտ է, որ Ռուսաստանն ակտիվորեն գրոհում են ոչ միայն Արևմուտքից, այլև` Հարավից ու Արևելքից, անծայրածիր սահմանի երկայնքով: Ֆորմալ առումով` պայքար է ընթանում նախկին ԽՍՀՄ սահմաններում` ՌԴ-ին շրջապատող երկրներում: Նրանց ներքին և հարևանների հետ պայքարը Կրեմլի համար անհանգստացնող են:

Հետխորհրդային տարածքում բազմաթիվ միավորումների (ՇՀԿ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ) ինտեգրացիոն գործընթացներն արգելակվել են, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այդ խմբերի նիստերում հաճախ է սկսել հանդիպել «քիչ ծանոթ դեմքերի` կասկածելի անցյալով, «պալատական դավադրությունների» կամ հեղափոխությունների արդյունքում իշխանության եկած»: Հոդվածի հեղինակի խոսքով` Պուտինը երբեմն ստիպված է լինում նկատողություն անել որոշ ներկայացուցիչների` իշխանության զարգացած հասարակական ինստիտուտներ չունենալու պարագայում իրենց «խակ» պետություններն «արևմտյանի» վերաձևելու շտապողականության համար:

Եվ այդ ամբողջ քաոսը, անկայունությունը և իշխանության ու ռեսուրսների համար պայքարը, ինչպես նշվում է, արդեն ՌԴ սահմանների մոտ են: Ռուսաստանը պետք է առավելագույնս ձգտի վտանգը գոնե իրենից հեռացնել` վերջին, գուցե և` հուսահատ փորձն անելով փրկել իր տեսակի մեջ «մեռելածին» Անկախ պետությունների համագործակցությունը: Կրեմլում հրաշալի գիտակցում են, որ այդպիսի շրջապատով դժվար կլինի պահպանել տարածաշրջանի «կայունության կղզու» կարգավիճակը` աշխարհում այդկերպ դիրքավորվելով:

«Այդքան անիծում ենք, իսկ նա դեռ ողջ է». ադրբեջանցիները սկսել են Պուտինին ավելի շատ ատել
Հակառուսական տրամադրություններն Ադրբեջանում շարունակում են տարածում ստանալ: Արցախում ռուս խաղաղապահների առկայությունը դժգոհություն է առաջացնում հասարակական և քաղաքական գործիչների, լրագրողների ու հասարակ քաղաքացիների շրջանում: Մասնավորապես՝ սոցցանցերում կարելի է հանդիպել ադրբեջանցի օգտատերերի կողմից Ռուսաստանի ու նրա ղեկավարի հանդեպ ատելության բազմաթիվ դրսևորումների:

Որպես օրինակ կարելի է բերել Baku.es տելեգրամյան ալիքին հրապարակումը, որտեղ նշվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատվաստվելու է կորոնավիրուսի դեմ:

Հրապարակման մեկնաբանություններում կարելի է հանդիպել հետևյալ գրառումների.

Պատվաստումից ողջ դուրս չգաս, աղվես:

Աստված տա՝ անհաջող լինի:

Թող վերջին պատվաստումը լինի:

Տարօրինակ է՝ այսքան անիծում ենք, նա դեռ ապրում է:

Գրողի ծողը գնաս:

Աստված տա՝ վերջին ներարկումը լինի:

Թող մեռնի պատվաստումից հետո:

Թող մեկանգամյա պատվաստում լինի. աշխարհը ևս մեկ վիրուսից կազատվի:

Ադրբեջանում համարում են, որ Ռուսաստանն իր միջնորդությամբ իրենց թույլ չտվեց մինչև վերջ գնալ՝ հայերից ամբողջությամբ մաքրելով Արցախը: Ռուս խաղաղապահների ներկայությունն անհնար է դարձնում նոր ագրեսիան Արցախի և այնտեղ ապրողների նկատմամբ: Հենց այդ պատճառով այս օրերին Բաքուն սադրանքներ է հրահրում՝ պատասխանատվությունը գցելով հայերի վրա՝ դրանով նաև խաղալով Ռուսաստանի և նրա խաղաղապահների հեղինակության հետ, հող նախապատրաստում ռազմական գործողությունների վերսկսման համար:

Հակամարտության սրացումը մեծացրել է տարածաշրջանում ահաբեկչության տարածման վտանգը. Պուտին
Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրացումը մեծացրել է տարածաշրջանում ահաբեկչության տարածման վտանգը:

Վլադիմիր Պուտինի խոսքով՝ տեղի ունեցած ռազմական բախումները հանգեցրել են մարդկային բազմաթիվ զոհերի, էլ ավելի են սրել Անդրկովկասի՝ առանց այդ էլ բարդ իրավիճակը՝ ահագնացնելով ահաբեկչական վտանգի տարածման ռիսկերը:

ՌԴ նախագահը հիշեցրել է, որ Ռուսաստանը միջնորդական ջանքեր է ներդրել՝ դադարեցնելու հակամարտության գոտում արյունահեղությունը, և հասել է կրակի ամբողջական դադարեցմանը: Նա ընդգծել է նաև Մինսկի խմբի առանցքային պայմանավորվածություններին հետևելու անհրաժեշտությունը: Պուտինի խոսքով՝ ռուս խաղաղապահներն անում են ամեն ինչ՝ թույլ չտալու իրավիճակի նոր սրացում:

Վլադիմիր Պուտինը շեշտել է նաև հետխորհրդային տարածքում անվտագության, այդ թվում՝ սահմանային, ապահովման ոլորտում ԱՊՀ երկրների փոխգործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին առցանց ձևաչափով ընթանում է ԱՊՀ գագաթնաժողովը, որին մասնակցում են Ռուսաստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ադրբեջանի և Մոլդովայի նախագահները: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գագաթնաժողովին չի մասնակցում. դեկտեմբերի 16-ին Փաշինյանի հայրն է մահացել: Ուզբեկստանի նախագահը մասնակիցների անունից ցավակցություն է հայտնել ՀՀ վարչապետին:

«Ապրի պապին՝ ճաշի համար». Պուտինի ուղերձը մեմերի է վերածվել
Ռուսաստանի Դաշնության նախագահը հունվարի 15-ի իր ուղերձում, որը վերաբերում էր սահմանադրական փոփոխություններին և երկրում արմատական փոփոխությունների անհրաժեշտությանը, հիշել է 1990-ականների դժվարութունների մասին: Վլադիմիր Պուտինը խոստացել է 1-4-րդ դասարանների դպրոցականներին կերակրել տաք սնունդով, նշել է, որ ծնելիությունը երկրում անկում է ապրել՝ առաջարկելով լուծումներ:

Վ.Պուտինը հայտարարել է, որ ծնելիությունը խթանելու համար մայրական կապիտալ պետք է տրամադրվի նաև առաջին երեխայի դեպքում: ՌԴ նախագահի առաջարկած նորարարությունները բոլորին հայտնի դարձնելու նպատակով ուղերձն ուղիղ միացմամբ հեռարձակվել է Էլբրուսի վրա, մետրոյում, երթուղայիններում: Կենտրոնական հեռագրատան և «Կոսմոս» հյուրանոցի ցուցանակներին ցուցադրումը խափանվել է:

Թվիթերյան օգտատերեն անցկացրել են իրենց սեփական հեռարձակումը:

Հեռարձակումների մասին

https://twitter.com/mich261213/status/1217369348253372417
Պուտինի ուղերձը Դաշնային խորհրդին կհեռարձակվի պոլիկլինիկաներում, երթուղայիններում, մետրոյում, աերոպորտերում, շենքերի դիմապատերին, Էլբրուսի վրա և նույնիսկ միջազգային տիեզերակայանում: Այսինքն՝ ամենուր, ուր հնարավոր չէ մեկնաբանել կամ «դիզլայք» դնել:

https://twitter.com/Zimorodok_mult/status/1217170780326440960

https://twitter.com/zgldz/status/1217173767404716032
Պուտինի վաղվա ուղերձը Դաշնային խորհրդին ցուցադրվելու է մայրաքաղաքի մետրոյում, «Կոսմոս» հյուրանոցի և Կենտրոնական հեռագրատան դիմապատին, ինչպես նաև Արխանգելսկի տաքսու մեջ: Արդուկն ավելի լավ է չմիացնել:

Ոմանց հեռարձակումը հիշեցրել է «Սոված խաղերը»:

https://twitter.com/Vale_n_Tina/status/1217403236451332096
Կապիտոլիումը հեռարձակում է դիկտատորի ուղերձի բոլոր մանրամասները:

Իսկ ոմանք հիշել են «Շերլոկին»՝ Բենետիկտոս Կամբերբեթչի հետ:

https://twitter.com/Yoghikitt/status/1217403084034465792
Խեղճ նմանակում / Անկրկնելի օրիգինալ

https://twitter.com/rodoss/status/1217421774616518656

Էլբրուսում ուղերձն այսպես է հեռարձակվել.

https://twitter.com/ZolotorevskiyB/status/1217414011999920128
Պուտինի ուղերձը Էլբրուսի վրա. իր անիմաստությամբ ու խենթությամբ աննախադեպ ակցիա:

Ծնելիության խթանման մասին

https://twitter.com/JuriyReutskiy/status/1217395297317523456
Գտել եմ համապատասխան նկար՝ մայրական կապիտալի և ծնելիության բարձրացման մասին Պուտինի հայտարարության վերաբերյալ: Նկարում՝ «200 հազար միավոր արդեն պատրաստ է, ևս միլիոնը պատրաստվում են»:

https://twitter.com/antonsemakin/status/1217380440689872896
Չունևոր բնակչությունը հիացմունքով է ընդունել Պուտինի խոսքը՝ ծննդի վճարման մասին: Գրառումը՝ «Կարճ ասած՝ բոլորը պետք է ծննդաբերեն: Պետք է ունենալ նաև չորրորդը»:

Սեքս-խաղալիքները կարգելվեն:

https://twitter.com/ksnchk/status/1217397690822287360
Պուտինը հանձնարարել է արգելել satisfyer-ները՝ ծնունդների աճի համար:

Դպրոցական սննդի մասին

https://twitter.com/psoskov/status/1217399565462179841
Ճաշի համար շնորհակալություն պապիկին

https://twitter.com/IoannZH/status/1217399505609482241
Ինչո՞ւ տաք սնունդը ներառված չէ Սահմանադրության մեջ

Կարճ արդյունք՝ ըստ Թվիթերի

https://twitter.com/kudriavtsev/status/1217391409638014976
Ինչքան երկար է Պուտինն իշխանության, այնքան վատանում են 90-ականները:

https://twitter.com/fe_city_boy/status/1217391416843866112
Կրկին հանրաքվե՞: Ինչքա՞ն կարելի է: Ինչո՞ւ պետք է ռուսաստանցիները միշտ ինչ-որ բան որոշեն:

https://twitter.com/Russia_calls/status/1217389806717751297
Պուտին. Սահմանադրության փոփոխությունները պետք է քննարկել ժողովրդի հետ:Պետդումա. Բոլոր առաջարկությունները կընդունենք մեկ շաբաթվա ընթացքում:

https://twitter.com/great_laziness/status/1217392424433209344
Պուտին. — Պետք է երեխաներին տաք սննդով կերակրել, — Երեխաներով ընտանիքներն աղքատ են, բայց պետք է շատ ծննդաբերել, — Հաղթանակ, 45-րդ տարի, հաղթեցինք Հիտլերին, հասկանալի է, — ռուսաստանցիներին կտրամադրեն անվճար համացանց, բայց այնտեղ կբացվի միայն «Ցարգրադ TV» կայքը:Հույսով նայում ենք դեպի ապագան:

Հիշեցնենք՝ ՌԴ նախագահի ուղերձից հետո կառավարությունը հրաժարական է ներկայացրել: Պուտինի նշած ուղղություններով բարեփոխումների կազմակերպման աշխատանքները մեկնարկել են: