Շեշտ.am (shesht.am) - Feed

Անհանգստացնող լուրեր Բեյրութից. թրքամետ ուժերը սպառնալիքներ են հնչեցրել հայերի հասցեին
Թեև Լիբանանում իրավիճակն արդեն տևական ժամանակ է, որ լարված է, սակայն նախօրեին այն առավել սրվել է այն պատճառով, որ լիբանանցի ներկայացող ինչ-որ մեկը Whats Up-ով սպառնացել է տեղի նշանավոր հայ լրագրող Նշան Դերու Հարությունյանին, ով հաղորդում է վարում «Ալատիտի» հեռուստաալիքով: «Լիբանանցին» հայ լրագրողին անվանել է գաղթական և օտարերկրացի: Նշանն իր հերթին հակաճառել է նրան և ընդգծել, որ Էրդողանը, Թուրքիան և օսմանները նենգ են:

https://twitter.com/The_Optics/status/1271425223255117825
Հակահայկական ցույցեր Լիբանանում / © @fatiher99

Հաղորդման ավարտից անմիջապես հետո (որին մասնակցում էր լիբանանցի հայտնի քաղաքական գործիչ Վայամ Վահաբը) տասնյակ մարդիկ, որոնցից շատերը Լիբանանի բնակիչներ չեն, դուրս են եկել փողոց՝ վանկարկումներում արդարացնելով օսմանների կողմից իրականացված ցեղասպանությունը, հայերին անվանելով նենգ ու այդ սպանություններին արժանի: Ոմանք նույնիսկ հպարտացել են, որ օսմանների հետնորդներ են ու Էրդողանի զինվորներ:

Բեյրութում «Շանթ» հեռուստաընկերության թղթակից Սաքո Արեյանը (Սագօ Արեան) նշել է, որ Լիբանանում նման զարգացումներն անսպասելի չէին, քանի որ վերջերս ուժգնացել են Անկարայի նկրտումներն այդ երկրի նկատմամբ:

https://www.facebook.com/sako.arian/posts/10157616329702636
Հակահայկական ցույցեր Լիբանանում / © Սագօ Արեան

Նրա խոսքով՝ Լիբանանի հյուսիսում թուրքական կողմն իր ազդեցության հաստատման համար գործի է դնում կրոնը, գումարը և այլ միջոցներ:

Մոսկվայում ցույցերի պատճառով ինտերնետի անջատումներ են
«Կարնեգի» կենտրոնի ՏՏ փորձագետ Միխայիլ Կլիմարյովը հայտարարել է, որ Բիլայն և ՄՏՍ օպերատորները Մոսկվայի կենտրոնում անջատել են բջջային ինտերնետը:

Մոսկվայի փողոցներում ընթացող բողոքի զանգվածային ակցիաների մասնակիցներից նույնպես հայտնել են ինտերնետի հետ կապված խնդրի մասին՝ նշելով, որ մի շարք սրճարաններում ոստիկաններն են պարտադրել անջատել ինտերնետ կապը:

https://twitter.com/styazshkin/status/1157646851727876097

Ինտերնետի հետ կապված խնդիրն արձանագրվել է Network Cell Info Lite հավելվածի տվյալներով, ըստ որոնց՝ ՄՏՍ և Բիլայն օպերատորները սմարթֆոնների համար միայն EDGE կապն են թողել, իսկ 3G-ն և LTE-ն անջատված է:

Ինտերնետ կապի անջատումը՝ ըստ Network Cell Info Lite հավելվածի / ©the-village.ru

Բիլայնի սեփականատեր Վիմպելկոմ ընկերության մամուլի քարտուղարը նշել է, որ իրենց կապն աշխատում է սահմանված կարգավիճակով, սակայն չի բացառել, որ մարդկանց կուտակումների պատճառով հնարավոր լինեն ժամանակավոր խափանումներ:

Բախում ցուցարարների և ոստիկանների միջև. Իջևանում լարված է. (upd.)
Տարածված տեղեկության համաձայն` այսօր ժամը 20:00-ի սահմաններում Իջևանում փայտի գործով զբաղվողները փակել են միջպետական Մ4 ճանապարհը: Հարյուրից ավելի մեքենաներ հայտնվել են խցանման մեջ:

Բողոքողները պահանջել են հանդիպում անտառից փայտ կտրելու հրամանն արձակած անձի հետ` հրաժարվելով ոստիկանության Իջևանի բաժնի պետի և Տավուշի մարզպետի հորդորներին ենթարկվելուց:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են թույլ տալ ապօրինի հատած անտառանյութը հանել անտառից և հասցնել Երևան: Փայտի վերավաճառքով զբաղվողները դժգոհում են, որ 1խմ-ի համար սահմանված է 16.800 դրամ, ինչն իրենց ձեռնտու չէ` ոչ վաճառելու, և ոչ էլ` գնել-վառելու համար:

Տավուշի մարզպետը բանակցում է ցուցարարների հետ / ©hetq.am

Տավուշի մարզպետարանը սոցիալական խնդիրը լուծելու համար 3 այլընտրանքային տարբերակ է առաջարկել, սակայն ցուցարարները հրաժարվել են:

Ներկաներից մեկի կողմից ցուցարարներին ծառերը հատելու մեջ մեղադրելուց հետո իրավիճակը լարվել է, բախում է տեղի ունեցել ոստիկանների և ճանապարհը փակողների միջև: Հաղորդված տեղեկության համաձայն` ցուցարարները դիմադրել են ոստիկանների կողմից ճանապարհը փակելու միջոցառումներին, քարերով հարվածներ են եղել, ոստիկանությունը նահանջել է: Մարմնական վնասվածք է ստացել 25 ոստիկան:

https://www.facebook.com/hetqonline/videos/719062688528517/?t=0

UPD 1. Իջևան է մեկնել ՀՀ Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Աղբյուրի հաղորդմամբ, ճանապարհը փակողների շարքերում վիրավորների մասին տեղեկություն չկա. նրանք հեռացվել տարածքից:

Ոստիկաններ / ©hetq.am

UPD 2. Ոստիկանապետը և ոստիկանության ղեկավար անձնակազմը բանակցություններ են վարում Իջևանում ճանապարհը փակած քաղաքացիների հետ։ Հաղորդվում է, որ ճանապարհը դեռ փակ է:

UPD 3. Որոշ տեղեկությունների՝ Իջեւան են մեկնել նաեւ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Այժմ ճանապարհը բաց է: Հաղորդվում է, որ Տավուշի մարզպետը խոստացել է կատարել նրանց պահանջը՝ 1 խորանարդ մետրի համար սահմանված 16 հազար 800 դրամը գինը իջեցնել 6000-ի։

UPD 4. Դեպքի առիթով հայտարարությամբ է հանդես եկել Նիկոլ Փաշինյանը.

https://www.facebook.com/1378368079150250/posts/2363712850615763/

Վարչապետը նշել է, որ ապօրինի ծառահատումները կասեցվելու ամենայն վճռականությամբ: Իսկ մեղավորները եւ ապօրինի ծառահատումների կազմակերպիչները կպատժվեն խստությամբ:

UPD 5. Կառավարության նիստում քննարկվում է երեկվա դեպքերի հարցը.

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/378268169493241/

UPD 6. Քննչական կոմիտեն հաղորդել է, որ ձերբակալվել է թվով 13 անձ, ևս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Ռուսաստանից Վրաստան չվերթներն արգելվեցին. ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այն Հայաստանի համար
Միաժամանակ, ռուսական զբոսաշրջային ընկերություններին և գործակալներին խորհուրդ է տրվել դադարեցնել քաղաքացիներին Վրաստան տանելու զբոսաշրջային առաջարկները։

Պեսկովը, մեկնաբանելով Պուտինի որոշումը, ասել է, որ սա հարկադրված միջոց է, և նպատակը ռուսաստանցիների անվտանգությունն ապահովելն է։

Քանի՞ ռուս զբոսաշրջիկ կա այս պահին Վրաստանում

Ըստ նախնական տվյալների՝ այժմ Վրաստանում է գտնվում զբոսաշրջային գործակալությունների միջոցով ՌԴ-ից մեկնած 5-7 հազար զբոսաշրջիկ։ Ինքնուրույն մեկնած քաղաքացիների թիվը 2-3 անգամ ավելի շատ է: Այս մասին հայտնել
էր Ռուսաստանի
տուրօպերատորների ասոցիացիայի գործադիր տնօրեն Մայա Լոմիձենը:

Ռուսաստանի զբոսաշրջային արդյունաբերության միության մամուլի քարտուղար Իրինա Տյուրինան, իր հերթին, նշել է, որ ներկայում զբոսաշրջային գործակալությունների միջոցով Վրաստան մեկնած քաղաքացիների թիվը չի գերազանցում 5000-ը, սակայն ինքնուրույն այդ երկիր մեկնած զբոսաշրջիկների թիվն ավելին է: Մամուլի քարտուղարի խոսքով՝ բոլոր զբոսաշրջիկները պետք է մինչև հուլիսի 8-ը կազմակերպված ձևով լքեն պետությունը։ Նա նաև նշել է, որ նոր զբոսաշրջիկներ արդեն Վրաստան չեն մեկնի, քանի որ տուրօպերատորներին խորհուրդ է տրվել արգելքի գործողության ժամանակահատվածում ուղեգրեր չվաճառել այդ ուղղությամբ։

Զբոսաշրջության ոլորտին հարվածը՝ լուրջ վնաս Վրաստանի տնտեսության համար

Դատելով Վրաստանի իշխանությունների արձագանքից՝ զբոսաշրջության ոլորտին հարվածելն իսկապես կարող է մեծ ազդեցութուն ունենալ Վրաստանի տնտեսության վրա։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ ռուսաստանցի զբոսաշրջիկները պետք է հնարավորություն ունենան մեկնելու Վրաստան՝ չնայած Մոսկվայի և Թբիլիսիի միջև քաղաքական խնդիրներին։ Իրավիճակից դուրս գալու «ելք» է գտել նաև Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։ Նա կոչ է արել ուկրաինացիներին վրացիների հետ համերաշխություն դրսևորել և ռուսաստացիների փոխարեն հանգստանալ Վրաստանում։

Ի՞նչ օգուտ կարող է ունենալ Հայաստանը Ռուսաստան-Վրաստան չվերթների արգելքից

Հայաստանում արդեն կարծիքներ են հնչում, որ սա կարող է լրացուցիչ խթանել ռուսաստանցի զբոսաշրջիկների այցելությունը Հայաստան:

«Պուտինը արգելեց Ռուսաստանից Վրաստան չվերթները: Շատ սպասելի և ադեկվատ որոշում: Մի քանի հարյուր անխելք, բայց շատ «հպարտ» վրացի «ընդիմադիրների» և նրանց արևմտյան տերերի պատճառով վրացական ՓՄՁ-ները այս տարի կկորցնեն տասնյակ միլիոնավոր դոլարներ: Հիմա իսկական ժամանակնա լինել ավելի խելացի, քան մեր հարևաններն են և փորձել այդ ռուս տուրիստների մի մասը բերել Հայաստան, կամ գոնե Հայաստանով Վրաստան ուղղարկել»,-մասնավորապես «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է բիզնեսի խորհրդատու
Արեն Ապիկյանը:

Red Wings ռուսական ավիաընկերությունն արդեն ուղեւորներին առաջարկել է Վրաստան ուղեւորության տոմսերը փոխարինել Երեւան կամ Մախաչկալա ուղեւորության տոմսերով:Red Wings

Red
Wings-ը հունիսի 21-ին հայտնել էր, որ հուլիսի 8-ից դադարեցնում Է Վրաստան թռիչքների տոմսերի վաճառքը: Բոլոր ուղեւորներին կվերադարձվի ավիատոմսերի լրիվ արժեքը:

«Red Wings ավիաընկերությունը որպես այլընտրանքային տարբերակ առաջարկում է առանց լրավճարի գանձման Երեւանով կամ Մախաչկալայով փոխարինել այն ուղեւորության երթուղին, որի սկզբնակետը կամ վերջնակետը Բաթումն է կամ Քութայիսը՝ սկզբնական տոմսով թռիչքների ժամանակաշրջանի սահմաններում»,-ասված է ընկերության
տարածած հաղորդագրության մեջ:

Բացի վերոնշյալ հանգամանքից՝ ուժեղացվել է նաև Ռուսաստանի  տարածք մտնող վրացական գինիների և ալկոհոլային արտադրանքի որակի և անվտանգության վերահսկողությունը, ինչից Հայաստանը նույնպես կարող
է օգուտ քաղել:

««Ռոսպոտրեբնադզորի» կողմից ուժեղացվել է Ռուսաստանի Դաշնության տարածք մտնող Վրաստանում արտադրվող ալկոհոլային արտադրանքի որակի և անվտանգության վերահսկողությունը։ Վերահսկողության տակ է Ռուսաստանի Դաշնության տարածք մուտք գործած ալկոհոլային արտադրանքի որակն ու  անվտանգությունը, ինչն արագ կերպով ցույց է տալիս այդ ապրանքների որակի վատթարացումը», - հայտարարել է  «Ռոսպոտրեբնադզոր»-ի մամուլի ծառայությունը:

Ռուս-վրացական հարաբերությունների լարվածությունը՝  նաև  ի վնաս Հայաստանի

Հայաստանը դրանից որևէ լավ բան չի կարող շահել:  Այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ նշել էր Հայաստանի Հանրապետական կուսակցության գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:

«Հայ-ռուսական, հայ-վրացական հարաբերություններն ունեն դարավոր անցյալ, և մենք ռուս-վրացական հարաբերությունների լարվածությունից չենք կարող որևէ դիվիդենտ շահել: Թե՛ տնտեսական առումով Լարսի հետ կապված, թե՛ քաղաքական բազմաթիվ խնդիրների հետ կապված, մենք կարող ենք տանուլ տալ, որովհետև, եթե գումարենք նրան, որ լարվել են հարաբերությունները նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև, այդ դեպքում մեր և հյուսիսային, և հարավային դարպասները բավական լուրջ մարտահրավերների առջև են կանգնած»,- նշեցլ
էր ՀՀԿ ԳՄ անդամը:

Վրաստանում բողոքի հակառուսական ցույցերը շարունակվում են

Արդեն 4-րդ օրն է Վրաստանում բողոքի հակառուսական ցույցերը չեն դադարում: Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի պողոտան կրկին մարդաշատ է, ցուցարարները
չեն հեռանում խորհրդարանի շենքի դիմացից:  Նրանք,
ի նշան բողոքի, այսօր նաև ավտոերթ են իրականացրել
Վրաստանի ներքին գործերի նախարարության շենքի մոտ:

Ինչո՞ւ թեժացան բողոքի ցույցերը Վրաստանում

Հունիսի 20-ին Թբիլիսիում ընդդիմադիրները բողոքի ցույց էին կազմակերպել այն բանից հետո, երբ նույն օրն առավոտյան Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին էր հայտնվել ՌԴ պետդումայի պատգամավոր, Կոմկուսի անդամ Սերգեյ Գավրիլովը։ Նա Թբիլիսի էր մեկնել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26–րդ նստաշրջանի մասնակցելու համար, բայց միջոցառումը տապալվել էր։ Ընդդիմությունը Վրաստանի իշխանությանը մեղադրել էր «հայրենիքին դավաճանելու» մեջ։ Թբիլիսիում ընդդիմության ցույցն անկարգությունների էր վերածվել, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ էին տուժել։ Բողոքի ցույցերը Վրաստանում ընթացան ցուցարարների և ոստիկանության միջև բախումներով, ինչի արդյունքում տուժել են ավելի
քան 200 քաղաքացի, 300-ից ավելի մարդ բերման է ենթարկվել, նրանց մեջ
կա նաև ՀՀ քաղաքացի:

Ի՞նչ զիջումների է գնում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը

Թբիլիսիում այսօր տեղի է ունեցել «Վրացական երազանք» խմբակցության նիստը՝ կուսակցության գրասենյակում։ Նիստին մասնակցել են Բիձինա Իվանիշվիլին, կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, գործադիր քարտուղար Իրաքլի Կոբախիձեն, վարչապետ Մամուկա Բախտաձեն և կառավարության այլ անդամներ։

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը զիջման է գնացել՝ հայտարարելով 2020թ. կայանալիք խորհրդարանական ընտրությունները համամասնական ընտրական համակարգով անցկացնելու պատրաստակամության մասին: Համամասնական ընտրական համակարգի պայմաններում ընտրություններն անցկացվում են կուսակցական ցուցակներով։ Այս դեպքում ընտրողներն իրենց ձայնը տալիս են առանձին կուսակցությունների, և ըստ այդ ձայների տոկոսային հարաբերակցության կուսակցությունները տեղ են զբաղեցնում խորհրդարանում։

Նշենք, որ հունիսի 20-ին ցուցարարների պահանջով հրաժարական
էր տվել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն : Հրաժարական է տվել նաեւ  ռուս պատգամավորի ներկայությունը Վրաստանում ապահոված Զաքարիա Քուցնաշվիլին: Իսկ այսօր նույն պահանջն է ներկայացվել ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային.
նա մեկ ժամ ունի հրաժարականի համար, հակառակ
դեպքում ցուցարարները կրկին կհավաքվեն
խորհրդարանի դիմաց: