Շեշտ.am (shesht.am) - Feed

Ի՞նչ չի կարելի ուտել մարզվելուց հետո. 7 խորհուրդ
1. Շաքարով կոկտեյլներ

Սպիտակուցային լավ կոկտեյլը կվերականգնի ուժերը և էներգիա կհաղորդի: Սակայն բոլոր պրոտեինային խառնուրդները միևնույնը չեն: Պետք է ուշադրություն դարձնել շաքարի և քիմիական վնասակար միացությունների բաղադրությանը: Ավելի լավ է՝ կոկտեյլը պատրաստել տանը, այն մթերքից, որի բաղադրությունը հասկանալի է:

2. Քաղցր էներգետիկ բատոններ

Ինչպես կոկտեյլի դեպքում՝ կան լավ և վատ տարբերակներ: Եթե բաղադրության մեջ անհասկանալի տարր կա, օրգանիզմի համար այն նույնպես անծանոթ կլինի: Նախընտրելի է չուտել արհեստական շաքարափոխարինիչով կամ բնական պատճառներով (օրինակ՝ մեղրի մեծ պարունակությամբ) շատ քաղցր սալիկներ կամ բատոններ: Այդ ամենը կարելի է փոխարինել բանանով, հատապտուղներով ու ընկույզով:

3. Ցածր ածխաջրային սնունդ

Սպիտակուցի դեպքում ամեն ինչ պարզ է, սակայն մարզումներից հետո ածխաջրեր նույնպես անհրաժեշտ են: Պարապմունքների ժամանակ օրգանիզմը գլիկոգեն է օգտագործում, և այն նույնպես պետք է վերականգնել: Դա հնարավոր է, օրինակ, ցածորակ այլուրի հացով կամ որոշ մրգերով:

4. Սպորտային ըմպելիքներ

Ի հեճուկս տարածված կարծիքի՝ դրանք նախատեսված են ավելի շատ պրոֆեսիոնալ մարզիկների համար, քան՝ սիրողական: Դրանցում, սովորաբար, մեծ է շաքարի կամ քաղցրացուցիչները: Այդպիսի ըմպելիքի փոխարեն խորհուրդ է տրվում մեկ բաժակ ջուր ըմպել կամ սպիտակուցային կոկտեյլ:

5. Տապակած սնունդ

Այստեսակ ուտելիքի փոխարեն նախընտրելի է սնվել եփած հավով կամ ձուկ ու բրինձով կամ մրգերով: Սա քաղցը հագեցնելու և էներգիան վերականգնելու հիանալի մեթոդ է:

6. Կոֆեին

Սուրճ, կոլա և նմանատիպ այլ ըմպելիքները մարզումներից առաջ կարող են էներգիայի լրացուցիչ լիցք հաղորդել, սակայն մարզումներից հետո ավելի լավ է՝ չխմել: Դրանք հանգեցնում են օրգանիզմի ջրազրկմանը և բարձրացնում են կորտիզոլի մակարդակը, ինչն օրգանիզմի համար բնավ օգտակար չէ:

7. Սոված մնալ

Հնարավոր է՝ մարզումներից հետո ընդհանրապես սնվելու ցանկություն չունենաք, սակայն դա այնքան էլ լավ միտք չէ: Օրգանիզմին էներգիա է հարկավոր: Բացի այդ՝ այդ ժամանակ սնունդն ավելի հեշտ է մարսվում, ինչն ինքնին օգտակար է:

Առօրյա 12 գործողություն, որոնք շատերս սխալ ենք անում
1. Չափերիզ. ճիշտ տեղից

Բոլոր չափերիզների ծայրերին հատուկ հարմարանքներ կան, որոնցով չափելու գործը հեշտացվում է:

Չափերիզը՝ մեխից / © Adme

Դրանց օգնությամբ կարող եք ամրացնել չափերիզը մեխին և հանգիստ կատարել չափումները:

2. Թավայի բռնակը

Եթե կարծել եք, թե թավաների բռնակների վրայի անցքը նախատեսված է դրանք կախելու համար, ապա չեք սխալվել:

Թավայի բռնակի անցքը՝ թիակը տեղադրելու համար / © Adme

Սակայն դրանք կիրառության ևս մեկ նպատակ ունեն. պատրաստելիս փայտե թիակն ամրացնելու:

3. Ատամի թելի ծայրերը

Քանի որ ատամի թելը պատված է ատամնամոմով, որպեսզի հնարավոր լինի անցկացնել ատամների միջև նեղ հատվածներում, այն հեշտությամբ սղում է մատերից:

Ատամի թելի երկու ծայրերը կապել / © Adme

Ամրացնելու համար պարզապես պետք է կապել ծայրերը:

4. Tic-Tac-ի գրպանիկը

Գուցե ունեցել եք այն զգացումը, որ ինչ-որ մեկին tic tac պետք է հյուրասիրեք, և պատահաբար նրա ձեռքին եք լցնում մի քանի հատիկ:

Մեկ հատ tic tac / © Adme

Դրա համար լուծում կա. tic tac-ի տուփի վրա փոքրիկ գրպանիկ կա, որի օգնությամբ կարելի է մեկական tic tac բաշխել:

5. Տուփը՝ ափսե

Խորանարդե տուփից սնվելը կարող է շատ անհարմար ու անսովոր լինել: Սակայն այն օգտագործման մեկ այլ՝ ավելի հարմար ձև ունի:

© Depositphotos, © Yaya / Twitter

Թղթե տուփը հեշտությամբ կարելի է բացել՝ դարձնելով ափսե:

6. Ձողիկը՝ ճիշտ տեղում

Գազավորված ըմպելիքի պղպջակները ձողիկն անընդհատ վեր են բարձրացնում:

Ամրացված ձողիկ / © Adme

Այս խնդիրը ևս լուծում ունի. ալյումինե տարայի վրա կա օղակ, որը հենց ձողիկն ամրացնելու համար է:

7. Երկարացման լարը չի անջատվի

Երկարացման լարերը սովորաբար փոքր-ինչ շարժման դեպքում անջատվելու բնավորություն ունեն:

Հուսալի երկարացման լար / © Adme

Որպեսզի դրանք տեղում մնան և աշխատանքներին չխոչընդոտեն, պետք է կապել: Այս դեպքում նույնիսկ ամուր ձգելիս չեն առանձնանա:

8. Սուրճի բաժակի տակդիրը

Եթե չեք ցանկանում սուրճը խմել փոքրիկ անցքից, ապա կարող եք կափարիչն օգտագործել որպես տակդիր:

Կափարիչը՝ տակդիր / © Adme

Դա հատկապես կարևոր է, երբ մակերեսին տաք բաժակ դնելը վտանգավոր է:

9. Անկյունագծով

Հավանաբար բոլորս այսպես ենք վարվել՝ չիմանալով ճիշտ ձևը: Փոքրիկ թղթի վրա նշում կատարելուց հետո այն պոկում ենք սովորաբար ներքևից վերև, ինչի հետևանքով թուղթը կորանում է:

Պոկել անկյունագծով / © Adme

Ճիշտն անկյունագծով պոկելն է. այդկերպ այն ուղիղ է մնում:

10. Սեղմել փոսիկին

Հնարավոր է՝ համարել եք, որ փաթեթավորման ներսում ձևավորումը միայն գեղեցկության համար է:

Սեղմել փոսիկներին / © Adme

Սակայն իրականում սեղմելով «կախարդական» փոսիկներին, կոնֆետը դուրսբերելն ավելի դյուրին կլինի:

11. Կարիչը փոփոխական չափերը

Թղթերը ժամանակավորապես ամրացնելու համար կարելի է ընտրել անհրաժեշտ հարթակը:

Սեղմել և պտտել / © Adme

Պարզապես պետք է սեղմել այն և պտտել:

12. Կոնֆետը կիսելու հեշտ միջոց

Toblerone շոկոլադը կիսելը հաճախ բարդ աշխատանք է թվում:

Հեշտությամբ կիսել շոկոլադը / © Adme

Իրականում պետք է սեղմել հակառակ ուղղությամբ՝ վերևի մասից, և շոկոլադը հեշտությամբ կկիսվի:

Վնասակար խորհուրդներ. ինչպե՞ս չպետք է դաստիարակել շանը
Խուսափել անասնաբույժից

Բազմաթիվ տերեր իրենց շներին անասնաբույժի են տանում միայն խիստ անհրաժեշտության ու ակնհայտ խնդրի դեպքում: Սակայն միշտ չէ, որ հիվանդությունն ախտանշաններով է արտահայտվում՝ հիմնականում նախնական փուլերում:

Եթե ցանկանում եք չվնասել ձեր կենդանուն, ապա մասնագետները խորհուրդ են տալիս նրան անասնաբույժի տանել տարին մեկ անգամ, հետևել պատվաստումների ժամանակացույցին: Ախտանշանների ի հայտ գալու դեպքում ինքնուրույն չբուժել, հատկապես՝ մարդկանց համար նախատեսված դեղերով:

Փակվել սեփական աշխարհում

Որքան շունը հնարավորություն ունենա ծանոթանալու արտաքին աշխարհի և նրա բնակիչների հետ, այնքան շատ հավանական կլինի, որ նա կդառնա սիրալիր ու հանգիստ: Հակառակ դեպքում՝ շանը մեկուսացնելով, նա սկսում է վախենալ փողոցի կենդանիներից, հյուրերից ու նույնիսկ սեփական ստվերից:

Սա, իհարկե, կինոլոգների համար հաճախորդ ապահովելու լավ տարբերակ է, սակայն նման երևույթից խուսափելու նպատակով շանն անհրաժեշտ է թույլ տալ ծանոթանալ տարբեր հոտերի, ձայների ու մարմինների: Հաճախ փոխեք զբոսանքի երթուղին, ծանոթացրեք հարևան ընտանի կենդանիների հետ:

Մի՛ շարժվիր

Կամ քի՛չ շարժվիր: Կամ երբ զբոսանքը վերածվում է շանը «զուգարան ուղեկցելու» համար կատարվող պարտադրված գործողության: Սակայն կենդանուն այդ կերպ զրկում ենք կուտակված էներգիան արտահայտելու հնարավորությունից: Դա բացասաբար է անդրադառնում ոչ միայն նրա մկանների ու հոդերի, այլև շան հոգեբանական առողջության վրա:

Մի մոռացեք, որ զբոսանքի տևողությունն ու ակտիվության տեսակը կախված են շան տեսակից: Փոքրիկ տերյերի կամ պինչերի համար օրվա մեջ 1-1,5 ժամ զբոսնելն էլ բավական է, իսկ լաբրադորի կամ հովվաշան համար մի քանի ժամ զբոսնելուց բացի՝ պետք է նաև ֆիզիկական վարժություններ անելու հնարավորություն ընձեռնել:

Սերն արտահայտել ուտելիքի միջոցով

Օրինակ՝ հոգատարորեն սեղանի տակը նետել այն ուտելիքի կտորը, որն ամբողջ ընտանիքն է ուտում: Այդպիսով շունը ոչ միայն կվարժվի մուրացկանությանը, այլև կվտանգվի նրա առողջությունը. մարդկանց սննդում մեծ է աղի, համեմունքների ու յուղի պարունակությունը:

Մյուս ծայրահեղությունը կենդանուն հում մսով կերակրելն է, որպես իսկական գիշետիչ: Այդ «բնական» մոտեցումը նույնպես օգտակար չէ. կհանգեցնեն աղեստամոքսային հիվանդությունների ու մակաբույծների առաջացման:

«Սիրո արտահայտման» մեկ այլ սխալ միջոց է կերակրելն ըստ անհրաժեշտության՝ հաճախակի: Դա իր հերթին կարող է հանգեցնել նյութափոխանակության խանգարմանը, սրտի, երիկամների և լյարդի հիվանդության: Մասնագետները խորհուրդ են տալիս կենդանուն կերակրել հավասարակշռված սննդակարգով, սնվելու ռեժիմը խստորեն պահպանել:

Քիթը խթել խոտի մեջ

Այդ պատկերը գլխում ծագում է, երբ խոսք է գնում շների կամ կատուների դաստիարակության մասին: Սակայն իրականում այն կյանքի կոչելն անմիտ է և նույնիսկ վնասակար: Շները դժվարությամբ են կապ տեսնում իրենց գործողությունների և դրանց նկատմամբ հետագա արձագանքի միջև: Ուստի դաստիարակության տվյալ մեթոդը կարող է առաջացնել սթրես և տիրոջ նկատմամբ անվստահություն:

Անհամապատասխան վայրում «զուգարան գնալը» ոչ միշտ է վատ վարքի կամ անդաստիարակության նշան: Նման վարքը կարող է պայմանավորված լինել առողջական խնդիրներով, օրինակ՝ բարձր անհանգստությամբ կամ միզաքարային հիվանդությամբ: Այդ դեպքում շանն անհրաժեշտ է ոչ թե դաստիարակել, այլ՝ բժշկի տանել:

Ձայնը բարձրացնել

Նաև՝ ձեռք բարձրացնել: Դրանք կենդանիների հետ շփման լավագույն մեթոդները չեն: Շների վարժեցման ժամանակ այդ մեթոդի փոխարեն խորհուրդ են տալիս կիրառել «բլիթի» մեթոդով: Այդօրինակ մոտեցումը ոչ միայն հարգալից է, այլև՝ արդյունավետ:

Բժիշկը բացատրել է, թե որ խալերն արժե վտանգավոր համարել
Մարմնի ոչ բոլոր խալերն են վտանգավոր: Բժիշկ-մաշկակոսմետոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Սվետլանա Դոնեցկայան զգուշացրել է, որ նրանց մեծ մասն իրենցից ոչ մի վտանգ չեն ներկայացնում: Բժշկի խորհուրդ է տրվում դիմել միայն առանձին դեպքերում:

Դոնեցկայան հայտնել է, որ խալերի չափը, կառուցվածքը և գույնը կարող են տարբեր լինել: Որոշ խալեր անվտանգ են, իսկ մյուսները կարող են վերածվել չարորակ գոյացությունների: Հաղորդվում է, որ բժշկի անհրաժեշտ է դիմել, եթե նկատվում են անհավասար եզրեր, ոչ միատարր գույն և արնահոսություն: Անհանգստացնող ազդանշաններ կարող են լինել նաև քորը և խալի արագ աճը:

Մասնագետը նաև հերքել է այն առասպելը, թե մուգ գույնի խալերը կարող են ավելի վտանգավոր լինել, քան բաց գույները: Գոյություն ունի մաշկի քաղցկեղի՝ մելանոմայի անգույն կառուցվածք: Այդ դեպքում բարորակության մասին կարող է խոսել միայն հյուսվածքաբանը: Կա նաև կարծիք, թե ցցուն խալերն անվտանգ են: Սակայն Դոնեցկայան վստահեցրել է, որ մելանոման երբեմն կարող է միալուծվել մաշկի մակերեսի հետ: Նշվում է, որ բարորակության, խալի վրա մազի առկայության և այլ խնդիրների դեպքում հստակ եզրակացություն կարող է տրամադրել միայն մասնագետը:

Ավելի վաղ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Տիտովը նախազգուշացրել էր, որ բազմաթիվ խալեր ունեցող մարդիկ չպետք է այցելեն արևաբուժարան: Նշվում է, որ այրվածքը կարող է բջիջների մուտացիա հարուցել, ինչն էլ իր հերթին դառնա չարորակ ուռուցքի պատճառ:

30 գրքեր, որոնք արժե կարդալ մինչև 30 տարեկանը
Գրքերից յուրաքանչյուրը մի հարստություն է, որ որը կհագեցնի հոգևոր աշխարհն ու կդարձնի ավելի լավը:

«Ալ առագաստներ», Ալեքսանդր Գրին

Հրաշալի, ռոմանտիկ, Ասոլի, Գրեյի մասին՝ մանկուց հայտնի հեքիաթ՝ աներեր հավատ դեպի հույսը՝ հասարակ ու պարզ բարոյականությամբ: Ցանկացած հրաշք կարող է իրականանալ, եթե դու ինքդ այն իրագործես. քեզ կամ նրա համար, ում սիրում ես:

«Գործարանային նարինջ» ( կամ «Լարովի նարինջ»), Էնթոնի Բյորջես

Ամենահայտնի վեպերից մեկը, որի գլխավոր թեման հասունացումն է: Այն նրբագեղ սատիրա է ընդհանուր առմամբ հասարակության և մեզանից յուրաքանչյուրի նկատմամբ առանձին: Ամենակարևորը՝ ոչ մի բարոյականություն: Գրքի կարգախոսն է. «Սովորեք ընդունել կյանքն այնպիսին, ինչպիսին կա»:

«Ապրիլյան կախարդանք», Ռեյ Բրեդբերի

Սա բավականին պարզ ու կարճ պատմություն է դժբախտ սիրո մասին: Մի քանի էջերում 20-րդ դարի ամենաանկեղծ և լիրիկական գրողը հետևողականորեն բացատրում է բոլոր երիտասարդ աղջիկներին, որ դժբախտ սերն ամենակախարդականն է, որ կարող է տեղի ունենալ մարդու հետ:

«Ճանճերի տերը», Վիլյամ Գոլդինգ

Սոսկալի պատմություն անմարդաբնակ կղզում անգլիացի դպրոցականների զվարճանքի մասին: Փոքրիկ տղաները հակառակ էվոլյուցիա են ապրում՝ քաղաքակիրթ երեխաներից վերածվելով չար, վայրի գազանիկների, որոնց մոտ արմատավորվել են վախն ու ուժը՝ սպանության ընդունակ: Պատմություն ազատության մասին, որը ենթադրում է պատասխանատվություն, և այն մասին, որ դեռահասությունն ու անմեղությունը հոմանիշներ չեն:

«Կյանքը պարտքով», Էրիխ Մարիա Ռեմարկ

Մեծ վարպետի անհավանական հզոր հրատարակություն, ում արձակը երբեք չի հնանում: Սա հիասքանչ և հուզիչ պատմություն է՝ միայնության և մեծ սիրո, մահվան և արժեքավոր կյանքի մասին:

«1984», Ջորջ Օրվել

Չնայած նրան, որ գիրքը գրվել է 1949թ., նրա իմաստն ու հիմնական գաղափարն ամեն դեպքում արդիական են նույնիսկ 66 տարի անց: Անշուշտ, վեպն ուժեղ է ինչպես գեղարվեստականությունը, այնպես էլ փիլիսոփայական իմաստով, որը խորհուրդ չի տրվում կարդալ վիրավորված անձանց, հղիներին կամ նրանց, ովքեր հակված են ինքնասպանության: Մյուսները պարզապես պետք է կարդան:

«Ծաղրասարյակ սպանելը», Հարփըր Լի

Գիրքը, որը մատուցվում է երեխայի անձով, հաղորդում է արդարություն և պայքար ընդդեմ նախապաշարմունքի: Այն պատմում է նաև ռասիզմի վտանգի մասին, դաստիարակության և կրթության խնդիրների մասին: Ընդհանուր առմամբ՝ այն մի ամբողջ տրակտատ է, որում ժամանակի ընթացքում դուք կարող եք գտնել ձեր հարցերի պատասխանները:

«Քաոս», Ալեքսանդր Շիրվանզադե

Առաջին հայացքից ընտանեկան կյանք հիշեցնող այս պատմությունն ընդհանրապես կյանքի մասին է՝ իր բոլոր երանգներով՝ հարստություն, անբարտավանություն, կործանում: Գքում ընտանեկան իրավիճակի նկարագրության քողի ներքո բնութագրվում է յուրաքանչյուրի պատասխանատվության անհաժեշտությունը մյուսների հանդեպ, այդ թվում՝ տարբեր սերունդների:

«Ում մահն է գուժում զանգը», Էռնեստ Հեմինգուեյ

Կարճ, սակայն զիլ մտորում է մահվան մասին, գաղափարաբանության, պատերազմի անհավատալի դաժանության և անհեթեթության մասին:

«Պատերազմ և խաղաղություն», Լև Տոլստոյ

Այս հրատարակություն մեզ պարտադրում են կարդալ դեռ դպրոցում: Սակայն այս գիրքը պետք է անպայման վերընթերցել ավելի հասուն տարիքում: Սա անվիճելի գլուխգործոց է, որը պատմում է մեր պատմության, ապրումների ու մարդկանց մասին, որոնց ճակատագրերն այս չարաբաստիկ ժամանակներում միահյուսվել են:

«Հեշտ շնչառություն», Իվան Բունին

Պատմություն գիմնազիստուհի Օլյա Մեշերսայայի, կանացիության և առաջին մտերմության մասին: «Հեշտ շնչառությունն» աղջիկների այն կարևոր որակն է, որոնք տղամարդկանց ստիպում են սիրուց խելագարվել, իսկ երիտասարդ օրիորդներին՝ ապաշնորհ կերպով վերաբերվել սեփական կյանքին:

«Հարյուր տարվա մենություն», Գաբրիել Գարսիա Մարկես

Բարի գալուստ պարոն Մարկեսի ստեղծած լիովին արտասովոր աշխարհ: Բարի գալուստ Բուենդիա ընտանիքի հաց ու աղի ընտանիք: Այստեղ ուրախ են ընդունելու հյուրերի, բայց մասամբ անտարբեր են մտերիմների նկատմամբ: Այստեղ շատ է սեռական կյանքը, սակայն սերը քիչ է: Դուք կհասկանաք, թե ինչքան կարևոր է լիրող ընտանիքը յուրաքանչյուրի կյանքում:

«Դհարմայի թափառականները», Ջեք Քերուաք

Վերադառնալով պատերազմից՝ վետերաններն Ամերիկայում 40-ականների կեսերին չեն գտել ոչ արդարություն, ոչ արժանապատվություն և սկսել են թափառել: Ջազի հնչյունների ներքո, ակումբներում, ապրանքային վագոնների արանքում քամու սուլոցի պայմաններում նրանք իրենց համար իմաստ են գտել աշխարհաստեղծումը և մարդկային կյանքը: Նվիրվում է բոլոր թափառականներին ու ճամփորդությունների սիրահարներին:

«Ֆրանսիացի լեյտենանտի սիրուհին», Ջոն Ֆաուլզ

Ամեն օրը ծովափին սև հագած մի կին է կանգնում և նայում դեպի հորիզոնը: Մի օր նրան մի երիտասարդ տղամարդ է նկատում, ով արդեն պետք է ամուսնանա, և ամեն ինչ այլ կերպ է ընթանում: Կամուսնանա՞, թե տուրք կտա զգացմունքներին: Դուք պետք է որոշեք: Հանճարեղ Ֆաուլզը գրել է եզրափակիչ մասի երկու տարբերակ՝ ցույց տալու, որ խիղճն անհատական ընտրություն է:

«Պատերազմի արվեստ», Սուն Ցզի

Ամենահին գրքերից մեկը՝ ամբողջ աշխարհում ռազմավարության մասին: Այս հրատարակության իմաստնությունը կարելի է կիրառել կյանքի ցանկացած փուլում: Այն սովորեցնում է, թե ինչպես կարելի վեճը վարել և հասնել անհրաժեշտ արդյունքի:

«Մատյան ողբերգության», Գրիգոր Նարեկացի

Միջնադարյան պոեմում խտացված են ողբերգական ապրումները, տարակույսները, որ կարող է հասնել իր իդեալին՝ Աստծուն, որովհետև գնալով աճում են իր մեղքերը։ Մինչդեռ Աստծուն հասնելու համար պետք է մարդու գործերի ու վարմունքների, հույզերի ու զգացմունքների աշխարհն իսպառ մաքուր լինի ամեն տեսակ թերություններից, ամեն տեսակ բացասական գծերից։ Կատարյալ մաքրության հասնելու համար մարդ պետք է ամենաանխնա կերպով խոստովանի ու դատապարտի իր վատ արարքները, մեղքերը։

«Մատանիների տիրակալը», Ջ.Ռ.Ռ. Թոլքին

Այս գիրքը կարելի է կարդալ մանուկ հասակում, կարելի է և ավելի հասուն տարիքում: Թերթելով մի քանի տասնյակ էջ՝ կմոռանաք, թե դա հնարված պատմություն է: Խորհուրդ է տրվում թեկուզ երևակայության զարգացման համար:

«Դևիդ Կոպերֆիլդ», Ջարլզ Դիքենս

Եվս մեկ հեքիաթ, որը ցանկացած տարիքի ընթերցողին սովորեցնում է, թե որքան կարևոր են կարգապահությունը, զգացմունքայնությունը և բարոյականությունը՝ նպատակներին ու հաջողությանը հասնելու համար:

«Հեղափոխականի օրագիրը», Պյոտր Կրոպոտկին

Գրքից կտեղեկանաք ապագա հեղափոխական և անարխիստ Պյոտր Կրոպոտկինի մասին՝ Պաժեսկի կորպուսում (ռուսական էլիտայի երեխաների համար ռազմաուսումնական հաստատություն): Գիրքն այն մասին է, որ մարդը կարող է իրեն հետ պահել իր շուրջբոլորը չհասկացող խորթություններից: Նաև իրական ընկերության և փոխադարձ աջակցության մասին է:

«Մեծն Գեթսբին», Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ

Վեպը գլուխգործոցների ի հայտ գալու ժամանակաշրջանում ներառված էր չճանաչվածների ցանկում: Այս ուսուցողական պատմությունն ամերիկյան երազանքի ուղու վրա հանդիպող փոփոխականության ու գայթակղության և այն մասին է, որ մի քանի լավ ու հավատարիմ ընկերներն ավելի կարևոր են, քան մեծ քանակը, և ունենալու ցանկությունն ավելի քաղցր է, քան՝ ունենալը:

«Ոճիր և պատիժ», Ֆյոդոր Դոստոևսկի

Ոչ միայն ռուսական, այլև համաշխարհային գրականության գլուխգործոց: Դոստոևսկուց բացի՝ ուրիշ ոչ ոք դեռ չի նկարագրել մարդկային հոգին, չի բացահայտել նրա խորը իմաստը: Ընթերցել ու վերընթերցել:

«Տիրակալը», Նիկոլո Մաքիավելի

Կառավարման տարբեր համակարգերի, իշխանության կառուցվածքի ու պետականության ազդեցիկ նկարագրություն: Իշխանության համար քաղաքական ու կորպորատիվ պայքար՝ հանուն ընդհանուր գործընթացի, մանիպուլացնելու և մյուս մարդկանց վրա իշխելու ձգտմամբ՝ հանուն տարբեր շահերի ու հետաքրքրությունների:

«Ուոլդեն կամ կյանքն անտառում», Հենրի Դեյվիդ Թորո

Թորոն 2 տարի, 2 ամիս և 2 օր է անցկացրել Մասաչուսեթս նահանգում՝ Կոնկորդի մոտ, Ուոլդեն լճակի ափին իր կողմից կառուցված հյուղակում, որպեսզի գրի այս գիրքը: Սա պատմություն է այն մասին, թե ինչ է նշանակում լինել իրականում ազատ ճնշումներից ու հասարակության կարծրատիպերից:

«Խաչագողի հիշատակարանը», Րաֆֆի

Հեղինակի խոսքով՝ խաչագողը մի գարշելի տիպ է։ Նա ավերված, փչացած, անբարոյականացած հասարակության հրեշավոր ծնունդն է։ Նա նեխած ջրի մրուրն է։ Երբեմն նա փողոցային սրիկա է, գիշերի մթության մեջ հանդիպող մենավոր անցորդը հազիվ կարող է ազատվել նրա ճանկերից: Նկարագրությունից բացի՝ վեպի հեղինակը ցույց է տալիս նաև «բուժման» ճանապարհները։

«Պետություն», Պլատոն

Մեծն իմաստունի չհնացող ժառանգությունն ընթերցողին հիմնարար գիտելիքներ է տալիս քաղաքական տեսության մասին, այն մասին, թե ինչպես է պետք ապրել կյանքը, ինչպես պետք է ղեկավարները կառավարեն, իսկ ենթակաները՝ ենթարկվեն:

«Լոլիտա», Վլադիմիր Նաբոկով

Այս պատմության ընկալումն ուղղակիորեն կախված է ընթերցողի մտահորիզոնից: Ինչ-որ մեկն այստեղ տեսնում է ընդամենը մեծ այլասերվածի և կրքոտ ենթատեքստ, ինչ-որ մեկը՝ իմաստի խորությունը, լեզվական գեղեցկությունը, կյանքի ու սիրո զգացումների միջև հակադրության անվերջությունը:

«Վարպետը և Մարգարիտան», Միխայիլ Բուլգակով

Բուլգակովի գլուխգործոցը, որը հրատարակվել է հեղինակի մահից հետո: Բազմաժանր վեպ է չարի ու բարու բախման մասին, որն ընթերցողին ընկղմում կրքի աշխարհ, մարդկային բնույթի, էության մասին է:

«Կերպարանափոխություն», Ֆրանց Կաֆկա

Կաֆկան բարդ գրող է, մռայլ: Երիտասարդ աղջիկները նրա գրքերը հեշտությամբ չեն ընկալում: Բայց փորձել պետք է: «Կերպարանափոխությունը» մարդկային միայնության թեմայով աբսուրդ պարսավագիր է: Նյութի էության վրա կենտրոնանալով՝ հասկանում ես, որ այն կյանքի մասին է, սիրո խաբկանքի մասին, յուրաքանչյուրի հրեշության ու միայնության մասին:

«Փոքրիկ իշխանը», Անտուան դը Սենտ-Էքզյուպերի

Մեծանալով՝ մարդիկ սկսում են մտածել, որ ինչ-որ թանկագին ու կարևոր բան են վատնել: Եվ այն գտնելու նպատակով մենք պետք է կարդանք ու վերընթերցենք այնպիսի գրքեր, ինչպիսին «Փոքրիկ իշխանն» է, կարողանալ հասկանալ նրանում ներդրված միտքը, ապա փորձել այն կյանքի կոչել:

«Թակարդ Մոխրոտիկի համար», Սեբաստյան Ժապրիզո

Թեթև, հրաշալի դետեկտիվ է ֆրանսիացի երիտասարդ աղջիկների մասին, ովքեր սիրում են սպիտակ հագուստ և բաց ավտոմեքենաներ: Աղջկական վնասակարության ու ստորության մասին լավագույն հրատարակություններից մեկն է:

Իհարկե, սա այն բոլոր գրքերը չեն, որ արժե կարդալ մինչև 30 տարեկանը: Կան նաև գրված բազմաթիվ այլ պատմություններ, որոնք սպասում են իրենց ժամանակին:

Արդյո՞ք ճիշտ է, որ մինչև մեկ տարեկան երեխաներին մեղր չի կարելի
Խնդիրն այն է, որ մեղրը կարող է պարունակել Clostridium botulinum սպորներ (բեղմնիկներ)՝ բակտերիաներ, որոնք բոտուլիզմ են առաջացնում: Բոտուլիզմի բակտերիաները բնության մեջ շատ են հանդիպում հատկապես ծաղիկների և խոտերի վրա: Այդ կենդանի օրգանիզմների առանձնահատկությունն այն է, որ թթվածնային միջավայրում բակտերիաները դադարեցնում են նյութափոխանակությունը (մետաբոլիզմը) և վերածվում են արտաքին ազդեցության նկատմամբ դիմակայուն սպորների:

Սակայն հայտնվելով անաերոբային (առանց թթվածնի) միջավայրում, ապա վերսկսում են կենսագործունեությունը և արտազատում են նեյրոտոքսին պարունակող նյութեր: Նեյրոտոքսինը վնասում է մարդու կենտրոնական նյարդային համակարգը: Ստամոքսը, աղիներն անաերոբային միջավայր են և, հայտվելով այնտեղ, բակտերիաները թույն են արտադրում:

Զարգացած մարսողական համակարգում բոտուլոտոքսինը (ոչ մեծ քանակությամբ) թթվայնությունից չեզոքացվում է և օրգանիզմում չի տարածվում: Նորածնի աղիներն այդպիսի հզոր պաշտպանություն չի ունենում, ուստի մինչև մեկ տարեկան երեխաներին մեղրով կերակրելը խորհուրդ չի տրվում:

Բացի այդ՝ մեղրը, որքան էլ բնական միջոց է, համարվում է ալերգիա հարուցող, այդ իսկ պատճառով նույնիսկ ավելի մեծ տարիքի երեխաների համար թույլատրվում է կերակրել փոքր չափաբաժիններով:

Ինչպե՞ս գործի գցել լիցքաթափված մարտկոցով մեքենան
Դրա համար անհրաժեշտ է միայն երկրորդ ավտոմեքենա՝ սարքին մարտկոցով, ու միացնող լար: Բավականին դյուրին է թվում, սակայն հստակ հաջորդականություն կա, որին պետք է հետևել՝ մեքենայի էլեկտրականությունը չվնասելու և հրդեհ չառաջացնելու համար: Լարերը պետք է լինեն հաստ ու որակյալ:

Անհրաժեշտ է բացել սարքին մեքենայի շարժիչի ծածկոցը, գտնել մարտկոցը: Երկու մեքենաները պետք է կայանել այնպես, որ նրանց միջև ոչ ոք չգտնվի՝ հանկարծակի տեղաշարժման վտանգի համար: Մեքենաները չպետք է միացված լինեն, անջատված պիտի լինեն բոլոր էլեկտրասարքավորումները: Սկզբում սարքին մեքենայի «+» նշանով հատվածը լարով միացվում է լիցքաթափված մարտկոցի նույն հատվածին:

Այնուհետև լիցքավորված մարտկոցի «-» նշանով հատվածից լարը միացվում է գլանի բլոկին կամ անսարք մեքենայի հարմար այլ մասին: Հոսանքի լարերը պետք է միացնել առանձին-առանձին՝ կարճ միացումից խուսափելու համար: Պետք է համոզվել, որ դրանք չեն դիպչում մեքենայի շարժամասերին, ինչպիսիք են օդափոխիչները:

https://youtu.be/OpiOW3ykujU
Ինչպե՞ս գործի գցել լիցքաթափված մարտկոցով մեքենան / © Autoblog

Այդ ամենից հետո գործի է գցվում սարքին մեքենան: Պետք է սպասել, մինչև շարժիչի պտույտները նվազեն, ինչից հետո թողնել, որ շարժիչն աշխատի ևս 5 րոպե, որպեսզի գեներատորը լիցքավորի անսարք մարտկոցը: Ապա անհրաժեշտ է հանգցնել շարժիչը և, լարերը չանջատելով, գործի գցել անսարք մարտկոցով մեքենան: Վերջում հոսանքի լարերն անջատվում են հակառակ հերթականությամբ: Պատրաստ է:

Ինժեները բացատրել է՝ ինչպես փրկվել ընկնող վերելակում
Վերելակներն ինժեներական տեսակետից բավականին անվտանգ են: Սակայն եթե, օրինակ, երկրաշա՞րժ տեղի ունենա: Նմանատիպ վտանգավոր իրավիճակներում սեփական անվտանգությունն ապահովելու մեթոդների վերաբերյալ պատմել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնական Էլիոթ Ֆրանկը:

Այդպիսի իրավիճակում առաջինը մտքին գալիս է այն, որ պետք է նստել: Սակայն դա ճիշտ չէ, քանի որ դա կհանգեցնի ծնկների ու ողնաշարի վնասմանը: Շատերը նաև կարծում են, թե գետնին հարվածելուց անմիջապես առաջ պետք է ցատկել: Սակայն սա, գիտնականի խոսքով, նույնպես ճիշտ չէ. նախ՝ դա պահանջում է ֆիզիկական համապատասխան ունակություններ, իսկ բացի դա՝ նման ցատկը կարող է վնասել գլուխը:

Ֆրանկի խոսքով՝ այդպիսի իրավիճակում չտուժելու լավագույն տարբերակը, որքան էլ տարօրինակ լինի, փորի վրա հատակին պառկելն է՝ ձեռքերով գլուխը բռնելով: Հենց այդ կերպ հարվածային ամբողջ ուժը կտեղաբաշխվի ամբողջ մարմնով՝ այդպիսով նվազեցնելով վնասվելու հավանականությունը:

Naked Science. Գիտնականները հստակեցրել են կորոնավիրուսի կենսունակության ժամկետները փողի, հագուստի ու դիմակի վրա
Աշխարհի գրեթե 183 երկրներում տարածված և ավելի քան 1,3 մլն մարդու վարակած Covid-19-ի պանդեմիայի օրերին փորձագետները և գիտնականները բազմիցս հայտարարել են, որ ներկայումս ավելի լավ է հրաժարվել կանխիկ փողերից, որոնց մակերեսին ապրում են բազմատեսակ մանրէներ և պաթոգեն բակտերիաներ, որոնք ունակ են վտանգավոր հիվանդություններ հարուցել. խորհուրդ է տրվել անցնել անհպում վճարումներին: Դիմակները նույնպես, որոնք քաղաքացիների մեծ մասը կրում են վարակից պաշտպանվելու համար (թեև դրանց արդյունավետությունն առողջ մարդու համար նվազագույնն է), խորհուրդ են տալիս փոխել առնվազն 2 ժամը մեկ, հակառակ դեպքում դիմակը կարող է խոնավանալ և բակտերիաների աղբյուր դառնալ:

Բայց ինչքա՞ն ժամանակ է կարող SARS-CoV-2 կորոնավիրուսն ապրել այդ նույն դիմակների, կանխիկ գումարի և, օրինակ, անձեռոցիկի վրա: Այդ հարցին պատասխանել են Հոնկոնգի համալսարանի Հանրային առողջապահության դպրոցի գիտնականները:

SARS-CoV-2-ի կենսունակությունը ստուգելու համար 5 միկրոլիտր վիրուսային մշակումը կաթոցիչի օգնությամբ լցրել են 65% օդի հարաբերական խոնավություն ունեցող տարբեր մակերեսներին: Այդպես պարզվել է, որ նոր տեսակի կորոնավիրուսն առավել կայուն է հարթ մակերեսներին, իսկ անհարթ թղթի և անձեռոցիկի վրա արդեն 3 ժամ հետո չի հայտնաբերվել: Մշակված փայտանյութի և կտորի (նաև՝ հագուստի) մակերեսից այն անհետացել է 2-րդ օրը, փողից ու ապակուց՝ միայն 4-րդ օրը: Ինչ վերաբերում է բժշկական դիմակների արտաքին մակերեսին, ապա նրա վրա SARS-CoV-2-ը կարող է ապրել մինչև 7 օր, իսկ ներքին մակերեսին ակտիվ է մնացել 4 օր:

Աշխատանքի հեղինակների խոսքով՝ խիստ կարևոր է վիրահատական դիմակ կրելիս չդիպչել դրա արտաքին մակերեսին. ձեռքերը կախտոտվեն և աչքերին դիպչելիս վարակը կանցնի օրգանիզմ: Թեև SARS-CoV-2-ը կարող է նպաստավոր պայմաններում բավականին կայուն լինել, սակայն զգայուն է ախտահանող սովորական միջոցների նկատմամբ: Պաշտպանվելու համար անհրաժեշտ է հետևել հիգիենայի կանոններին, հաճախ լվանալ ձեռքերը և աշխատել չդիպչել դեմքին, բերանին ու քթին:

Բացի այդ՝ հետազոտողները կորոնավիրուսի կենսունակությունը ստուգել են որոշակի ջերմաստիճաններում և պարզել են, որ այն բավականին կայուն է 4°С-ի պայմաններում, բայց տաքի նկատմամբ զգայուն է: 4°С-ի պահպանման դեպքում վարակիչ հատկությունը նվազել է միայն 14-րդ օրը: Աստիճանական ջերմացման դեպքում վիրուսի ապաակտիվացման ժամկետը կրճատվել է. 22°С-ի դեպքում այն ակտիվ է եղել 7 օր, անհետացել է 2-րդ շաբաթում, 37°С-ի դեպքում՝ հաջորդ օրը, 56°С-ի դեպքում՝ կես ժամում, իսկ 70 °С-ի պայմաններում՝ ընդամենը 5 րոպե անց:

Ավելի վաղ արված հետազոտությունները ցույց են տվել, որ SARS-CoV-2-ը հնարավոր է հայտնաբերել աերոզոլներում՝ 3 ժամվա ընթացքում, պղնձե մակերեսներում՝ մինչև 4 ժամվա ընթացքում, ստվարաթղթի վրա՝ 24 ժամում, պլաստիկի և չժանգոտվող պողպատի վրա՝ 2-3 օրում: Բացի այդ՝ գիտնականները հստակեցրել են օդի խոնավության մակարդակը, որի դեպքում կորոնավիրուսի փոխանցումը դանդաղում է:

Կորոնավիրուսով չվարակվելու համար անհրաժեշտ է լվանալ ձեռքերը. ինչպե՞ս դա ճիշտ անել
Ի՞նչ է պատահել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և մի շարք այլ առողջապահական կազմակերպություններ բոլորին խորհուրդ են տալիս հաճախ լվանալ ձեռքերը` նոր կորոնավիրուսով չվարակվելու և այլոց չփոխանցելու համար: Իրականում ձեռքերը լվանալն օգնում է բազմաթիվ հիվանդությունների կանխմանը (սուր շնչառականներից մինչև թունավորում), սակայն խնդիրն այն է, որ մարդիկ հիմնականում սխալ են լվանում ձեռքերը:

Ի՞նչ եք ասում. բոլորն էլ ձեռքերը լվանալու ձևը գիտեն

Թերևս այդպես չէ. հետազոտությունները ցույց են տալիս, որ շատերը ձեռքերը սխալ են լվանում: Օրինակ՝ օճառ չեն օգտագործում կամ քիչ տևողությամբ են լվանում:

Եվ ինչպե՞ս դա անել

ԱՀԿ-ն, օրինակ, խորհուրդ է տալիս ձեռքերը հետևյալ կերպ լվանալ.

— Թրջեք ձեռքերը. վարակից պաշտպանվելու տեսակետից ջրի ջերմաստիճանն էական չէ,— Ճզմեք օճառը կամ օգտագործեք կտորը՝ ձեռքերն օճառելու համար: Ընդ որում` հեղուկ օճառի և ամբողջական կտոր միջև էական տարբերություն չկա, բայց կարևոր է, որ օճառի կտորը լինի անցքերով օճառամանի մեջ: Հակաբակտերիալն օգտագործելու կարիք չկա. նրա արդյունավետությունը սովորականինից բարձր չէ, միաժամանակ՝ այն նպաստում է հակաբիոտիկների նկատմամբ դիմակայուն բակտերիաների ի հայտ գալուն: Ցանկացած դեպքում օճառն անհրաժեշտ է. միայն ջրով վիրուսներից և բակտերիաներից չեք ձերբազատվի,

— Փրփրեցրեք օճառը՝ ձեռքերի ափերն իրար հպելով,— Շփեք ձեռքի արտաքին երեսն ու ու մատների արանքները,— Մատները շփեք՝ ափերը ծալելով,— Ձեռքերն արգելափակեք և շարժեք այնպես, որ մատները շփվեն,— Շփեք բթամատները,— Մի ձեռքի ափով շփեք մյուս ձեռքի մատները,— Լվացեք օճառը,— Չորացրեք ձեռքերը՝ թղթե, անհատական սրբիչով, որը փոփոխում եք օրվա ընթացքում մի քանի անգամ, կամ օգտագործեք չորացնող սարք: Կարևոր է, որ ձեռքերը չոր լինեն, որպեսզի խոնավ հատվածում կրկին վիրուս կամ բակտերիա չհայտնվի,— Եթե օգտագործում եք թղթե սրբիչ, ապա ծորակը փակեք նրա օգնությամբ:

Կարող եք դիտել ԱՀԿ-ի ձանձրալի ուղեցույց-տեսանյութը:

https://youtu.be/3PmVJQUCm4E
Ինչպես լվանալ ձեռքերը / © World Health Organization (WHO)

Կա նաև ավելի ուրախ տարբերակը. բրիտանական հիվանդանոցի աշխատակիցները լվացվում-պարում են Gagnam Style երգի ներքո:

https://youtu.be/TGddyTW5eMc
Լվացվում-պարում են / © NHSNorthamptonshire

Իսկ այստեղ չափազանց կենսախինդ մարդը երեխաներին լվացվել է սովորեցնում (ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուղեցույցը):

https://youtu.be/825gGELjB98
Ձեռքերի լվացման պար / © UNICEF

Ոչ ոք չի հաստատում, որ այս տեխնիկան վստահաբար ճիշտ է, սակայն էությունը հասկանալի է. պետք է ձեռքի յուրաքանչյուր կետը լվանալ և չորացնել: Դա անհրաժեշտ է կատարել 20 վայրկյանից ոչ պակաս:

Պրոֆեսիոնալ կերպով լվացվելու համար նույն գործողությունը կարելի է անել 40-60 վայրկյան տևողությամբ:

Ի՞նչ անեմ. բաղնիք վայրկյանաչափո՞վ մտնեմ

Ո՛չ: Սովորաբար խորհուրդ է տրվում երկու անգամ երգել Happy Birthday to You-ն. դա կտևի 20 վայրկյան: Բայց կարելի է ընտրել նաև ցանկացած այլ երգ: Օրինակ՝ Wash Your Lyrics կայքը (բառացի՝ «Լվա երգիդ բառերը») թույլ է տալիս երգի բառերը բաշխել ըստ գործողությունների՝ ձեռքերը ճիշտ լվանալու ժամանակ: Բայց այն հիմնված է պրոֆեսիոնալների համար խորհուրդների վրա, ովքեր պետք է լվացվեն 40-60 վայրկյան:

Իսկ ի՞նչ անել, եթե ձեռքերը կեղտոտ են, բայց ես չեմ կարող օճառով լվանալ

Օգտագործել հականեխիչ գել: Տեխնիկան գրեթե նույնն է, ինչ օճառի ու ջրի դեպքում (պետք է ձեռքերը շփել այնքան, քանի դեռ չեն չորացել): Բայց եթե չափից շատ կեղտոտ են, հականեխիչը կարող է անարդյունավետ լինել: Սկզբում կարելի է խոնավ անձեռոցիկ օգտագործել:

Պետք է ուշադրություն դարձնել, որ հականեխիչ գելը 60% սպիրտ պարունակի: Ի դեպ՝ պետք է ուշադիր հետևել, որ երեխաներն այն օգտագործելուց հետո չլիզեն. այն կարող է հանգեցնել ալկոհոլային թունավորման:

Ե՞րբ է պետք լվանալ ձեռքերը

— Երբ ակնհայտ կեղտոտ են: Բայց ոչ միայն: Կարելի է լվանալ.— Զուգարանից հետո՝ պարտադիր,— Ուտելիք պատրաստելուց առաջ, ընթացքում և հետո,— Հումքին ձեռք տալուց հետո (ձուկ, միս, բանջարեղեն),— Հազալուց, փռշտալուց հետո,— Կենդանիներին (նաև՝ սեփական), նրանց սննդին ու պարագաներին դիպչելուց հետո,— Հանրային վայրեր այցելելուց հետո,— Հանրային տրանսպորտով ուղևորվելուց հետո,— Տունը մաքրելուց հետո,— Վերքը մշակելուց առաջ և հետո,— Հիվանդին խնամելուց առաջ և հետո,— Երեխայի տակդիրը փոխելուց կամ զուգարան գնալուն օգնելուց առաջ և հետո,— Աղբին դիպչելուց հետո:

Եթե հաճախակի լվացվեմ, ապա ձեռքերս կչորանան ու կճաքճքեն

Ցավոք՝ այո, կա նման վտանգ, որը ծագում է, երբ հետևում ես այս խորհուրդներին, որոնք իրենց հերթին օգնում են խուսափել վարակներից, ինչը ոչ պակաս կարևոր է: Բայց կան որոշ խորհուրդներ, որոնք իրավիճակը մեղմում են.

— Օգտագործեք ավելի ցածր pH-ով օճառ (սովորականում այն 9,5-11 է),— Լվացվեք ոչ տաք ջրով,— Չորացրեք առանց ֆանատիզմի,— Անմիջապես հետո քսեք խոնավեցնող միջոց: Կարելի է քսուք կամ կրեմ՝ յուղով, գլիցերինով, կաթնաթթվով, միզանյութով կամ վազելինով: Երբեմն փորձեք. եթե մեկը չեղավ, մյուսը կլինի: Եթե տանը չեք, կարելի է ինչ-որ թեթև բան,— Հետևեք տան հարաբերական խոնավությանը: Եթե պետք է, միջոցներ ձեռնարկեք: