Շեշտ.am (shesht.am) - Feed

ԱԱԾ նախկին պաշտոնյան խոսել է Արցախի 5 շրջանները հանձնելու՝ Սերժ Սարգսյանի մտադրության մասին
Ազգային անվտանգության ծառայության նախկին պաշտոնյա, գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը մտադրություն է ունեցել Ադրբեջանին հանձնել Արցախի հինգ շրջանները՝ Աղդամն, Ֆիզուլին, Ջաբրայիլն, Կուբաթլուն, Զանգելանը (անվանումները խորհրդային շրջանի են, ̶̶  խմբ.):

ԱԱԾ Սահմանադրական, հասարակական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության նախկին պետը մանրամասներ է ներկայացրել 2005թ.-ից հետո երկրում ստեղծված անվտանգային իրավիճակի մասին: Բարսեղյանը խոսել է իշխանության՝ Ռ.Քոչարյանից Ս.Սարգսյանին փոխանցման նպատակով ձեռնարկված միջոցառումների մասին:

https://youtu.be/KpVPgZrnE5M
Տիգրան Բարսեղյանի հարցազրույցը (ամբողջական) / ©ArmLur TV

Նրա խոսքով՝ իշխանության գալուց հետո Սերժ Սարգսյանն ԱՄՆ-ի ցուցումով ու համաձայնությամբ պատրաստվել է իրականացնել Արցախի արևելյան և հարավային շրջանների հանձնումը՝ Վաշինգտոնի կողմից 3 մլրդ դոլարի ներդրման փոխարեն: Տիգրան Բարսեղյանը հայտնել է, որ այդ կապակցությամբ Սարգսյանը բանակցություններ է վարել անձամբ Բարաք Օբամայի հետ:

Բարսեղյանի խոսքով՝ ՀՀ երրորդ նախագահի կողմից հողերը հանձնելու մտադրությանը դեմ են արտահայտվել «Դաշնակցությունը» (ՀՅԴ, ̶̶  խմբ.) և Լևոն Տեր-Պետրոսյանը: Սարգսյանի առաջարկած կաշառքից ՀՀ առաջին նախագահը հրաժարվել է (10 մլն դոլար՝ լռելու համար): ԱԱԾ նախկին պաշտոնյան նշել է, որ Արցախի հարցում Սարգսյանի ծրագիրն առժամանակ փակուղի է մտել Ռուսաստանի կողմից ԱՄՆ ծրագրերին հակազդելու արդյունքում:

Ոստիկանությունը նույնպես կկարողանա գաղտնալսել
ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 9-ի նիստում 80 կողմ, 19 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը: Դրանով նախատեսվում է, որ Ոստիկանությունը նույնպես կկարողանա գաղտնալսում իրականացնել:

Ի՞նչ է փոխվելու

Ներկայումս գործող իրավակարգավորումներով գաղտնալսման գործառույթը վերապահված է Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանմանը: Փոփոխության արդյունքում Ոստիկանությունում նույնպես ստեղծվելու է նույնատիպ ստորաբաժանում: Դրանով, ըստ հեղինակի, կխնայվի Ոստիկանության կողմից գաղտնալսում իրականացնելու համար ԱԱԾ-ին դիմելու հետ կապված ժամանակը:

Պատգամավոր Արմեն Խաչատրյան / ©shantnews.am

Նախագծի հեղինակ, ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանի հիմնավորմամբ` փոփոխության արդյունքում կբարձրանա օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունավետությունը: Սա իր հերթին կնպաստի հանցագործությունների ավելի արագ բացահայտմանը:

Հիմնավորման մեջ նշված է, որ ոչ ակնհայտ պայմաններում կատարված հանցագործությունների մեծ մասի բացահայտման նպատակով Ոստիկանությունն օգտվում է ԱԱԾ-ի հեռախոսային խոսակցությունների վերահսկման գործառույթից: Այդ նպատակով յուրաքանչյուր դեպքի համար Ոստիկանությունը միջնորդություն է ներկայացնում ԱԱԾ: Փոփոխության արդյունքում Ոստիկանությունում ստեղծվող օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումն ինքնուրույն է իրականացնելու այդ ՀԽՎ գործառույթը:

Գաղտնալսում՝ նաև ինտերնետում

Հեռախոսային խոսակցությունների վերահսկողության միջոցառումը, նախագծի համաձայն, տարածվում է հեռախոսային ֆիքսված ցանցի, բջջային հեռախոսային ցանցի և ինտերնետային հաղորդակցության նկատմամբ:

Դրանք ներառում են խոսակցության ձայնագրում կամ բովանդակության այլ ձևով ամրագրում, հեռախոսահամարի հետ ուղիղ և անուղղակի կապ ունեցած հեռախոսահամարների (այդ թվում` վերահասցեավորված) ճշտում, ժամկետներ, աշխարհագրական վայրը, IP-ն, օգտատերերի անունները, sms-հաղորդագրությունները:

Ազգային ժողովի նիստի ժամանակ հարցը քննարկելիս պատգամավոր Միքայել Մելքումյանը նույնիսկ կատակ-հարց հղեց` նշելով, թե կա՞ն այնպիսի հավելվածներ, օրինակ՝ Viber-ը կամ WhatsApp-ը, որոնց դեպքում տեխնիկապես հնարավոր չէ գաղտնալսել: Նախագծի հեղինակը պատասխանել է, որ նախատեսված է ինտերնետ տիրույթում գաղտնալսում, այդ թվում Messenger-ի և մյուս հավելվածների, ինչը տեխնիկապես հնարավոր է:

Ի՞նչ հիմքով է իրականացվելու գաղտնալսումը

Նախատեսվող փոփոխությունները ՀԽՎ միջոցառումների կամ լիազորությունների ավելացում չեն սահմանում: Այսինքն, գաղտնալսող ստորաբաժանումն այն իրականացնելու համար պարտադիր պետք է ունենար դատարանի որոշումը: Այժմ այդ որոշումը պարտադիր կլինի նաև ոստիկանական համակարգում կատարվող գաղտնալսման համար:

Կան բացառություններ. առանց դատարանի որոշման ՀԽՎ հնարավոր է իրականացնել միայն այն դեպքում, երբ դրա հապաղումը կարող է պետության համար առաջացնել տնտեսական, ռազմական, բնապահպանական և ահաբեկչական վտանգներ: Սակայն այս դեպքում, ինչպես նախկինում, տվյալ ստորաբաժանումը 48 ժամվա ընթացքում դատարան պետք է ներկայացնի գաղտնալսման վերաբերյալ հիմնավորում:

https://www.facebook.com/24news.am/videos/567525284067731/

Դատարանի կողից արտակարգ դեպքերի համար գաղտնալսման թույլտվություն տալու դեպքում ՀԽՎ-ն շարունակվելու է, իսկ մերժման դեպքում արդեն իսկ ձեռք բերված ամբողջ տեղեկատվությունը ոչնչացվում է անմիջապես: Պատգամավորի խոսքով՝ գաղտնալսման վերաբերյալ դատարանի վճիռը կայացվում է միայն ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում:

Պատգամավորների հարցերին ի պատասխան՝ Խաչատրյանը նշել է, որ գաղտնալսումը համապատասխան ստորաբաժանման կողմից քննության ժամանակ իրականացվող ամենավերջին գործառույթն է: Դրա կարիքն առաջանում է այն դեպքում, երբ օպերատիվ-հետախուզական բոլոր միջոցառումները սպառվել են և այլ տարբերակ չկա: Գաղտնալսումը, նրա խոսքով, իրավապահ կառույցներն իրականացնում են ամենավերջում, երբ առանց դրա հնարավոր չէ բացահայտել հանցագործությունը:

Ինչո՞ւ տալ նաև Ոստիկանությանը. միջազգային փորձ

Նախագծի հեղինակ Արմեն Խաչատրյանը նշել է, որ ՀԽՎ միջոցառման իրականացումը վերապահվել է ԱԱԾ-ին դեռևս 2007թ.: Այն ժամանակ, ընդունելով «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքը, ժամանակի Ոստիկանության նկատմամբ անվստահությամբ պայմանավորված է գործառույթը տրվել ԱԱԾ-ին:

https://youtu.be/mRJax6bhhWM
Արմեն Խաչատրյանը ներկայացնում է օրենքի փոփոխության նախագիծը / factor.am

Նրա խոսքով` ներկայումս առաջացել է խնդիր՝ գերատեսչությունների կողմից միմյանց հակակշռելու անհրաժեշտության առումով: Այսինքն, Ոստիկանության կողմից իրականացվող օպերատիվ միջոցառումների դեպքում ԱԱԾ-ն ինքնըստինքյան տեղեկանում է Ոստիկանության գործունեությանը: Մինչդեռ անհրաժեշտ է հնարավորություն ընձեռել նաև Ոստիկանությանը` իր աշխատանքն ինքնուրույն իրականացնելու:

«Իմ Քայլը» խմբակցության պատգամավորի հիմնավորմամբ՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկողության գործառույթ, բացի Ազգային անվտանգության մարմիններից, վերապահված է նաև Ոստիկանությանը կամ Ներքին գործերի նախարարությանը Ուկրաինայում, ԱՊՀ մի շարք երկրներում: Դրանցից են Ռուսաստանը, Բելառուսը, Տաջիկստանը:

Հավելենք, որ գաղտնալսում իրականացնելու իրավունք ներկայումս ունեն միայն ԱԱԾ-ն և քրեակատարողական հիմնարկները՝ իրենց տարածքում: Նոր նախագիծը դեկտեմբերի 6-ին է քննարկվել Ազգային ժողովում, դեկտեմբերի 9-ի նիստում ընդունվել է առաջին ընթերցմամբ: Մինչև երկրորդ ընթերցումն ու վերջնական ընդունումը հնարավոր են փոփոխություններ: Դրանք կարող են ներկայացվել պատգամավորների, խմբակցությունների կողմից:

Ըստ ԶԼՄ-ների՝ հայտնի մրցավար Կոլինան նույնպես օրենքի խախտմամբ հայ երեխա է որդեգրել. (upd.)
Մամուլում տեղեկություն է տարածվել, որտեղ նշվում է աշխարհահռչակ մրցավար Պիերլուիջի Կոլինայի կողմի ՀՀ օրենսդրության խախտմամբ հայ երեխայի որդեգրման մասին: Նշվում է, որ իտալացի մրցավարը վերջերս ՀՀ ԱԱԾ կողմից արված բացահայտման դեպքի շրջանակներում նշված այն անձանցից է, ովքեր Հայաստանի պատկան մարմինների աշխատակիցների կողմից ապօրինության միջոցով շուրջ 3 տասնյակ երեխա են որդեգրել:

Հաղորդվում է, որ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել է, որ բացահայտման գործում իրեն օգնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Ըստ աղբյուրի՝ Բաթոյանը նշել է, որ դեպքի առնչությամբ ձերբակալվածների մեջ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներ չկան:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն նոյեմբերի 15-ին հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ մանկաբարձական հաստատության մի շարք ծառայողներ 2016-2018 թթ. ընթացքում ծննդատուն դիմած մեկ տասնյակից ավելի կանանց ստիպել են հրաժարվել երեխայից ու, նրանց կամքին հակառակ, որդեգրման համաձայնություն են կորզել: Այդ երեխաների հետագա որդեգրման գործարքին մասնակցել են ՀՀ 2 քաղաքացիներ, ովքեր համագործակցել են մանկաբարձական ծառայություն մատուցող ընկերության, մի շարք գերատեսչությունների ու մանկատների հետ:

UPD. Արդարադատության նախարարություն մամուլում տարածված վերոնշյալ հրապարակման վերաբերյալ հայտարարություն է տարածել` նշելով, որ «Պյեռլուիջի Կոլինա» անուն ազգանունով Իտալիայի որևէ քաղաքացի ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխա չի որդեգրել:

https://www.facebook.com/mojarmenia/posts/2538627552917824

Նախարարությունը նաև հիշեցրել է, որ երեխայի որդեգրման մասին որդեգրողի կամքին հակառակ տեղեկություն հրապարակելու համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվություն է նախատեսում: